«Ռոստելեկոմ» ընկերության մասնագետները նոյեմբերին դասախոսել են Հայստանի մի շարք բուհերում
 Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016, 18:49

Արմինֆո. Նոյեմբեր ամիսը հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար նշանավորվեց «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների դասախոսություններով, որոնք շարունակվում են և բավական մեծ պահանջարկ են վայելում բուհերի ուսանողների շրջանում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը երկու նոր տեղակալ ունի
 Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2016, 18:02

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ:

«Ռոստելեկոմը» հայտարարում է «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» VI ամենամյա լրագրողական մրցույթի մեկնարկի մասին
 Երեթշաբթի, 15 Նոյեմբերի 2016, 13:32

Արմինֆո. «Ռոստելեկոմըե մեկնարկում է 2016-2017թթ. «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններե VI լրագրողական մրցույթը։  Մրցույթի անցկացման աջակիցն է ինֆորմացիոն և ցանացային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային առաջատար ՆԷՔ (NEC) կորպորացիայի դուստր ձեռնարկութունը՝ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգերե բաժնետիրական ընկերությունը։

ՍՊԱՍՎԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (VTC)․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԲԱՐՔԵՄՓ»  ՉԿՈՆՖԵՐԱՆՍԸ
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 19:22

Արմինֆո. «Ռոստելեկոմի» աջակցությամբ նոյեմբերի 6-ին «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում» (VTC) անցկացվեց «Բարքեմփ» ոչ ֆորմալ Կոնֆերանսը (Չկոնֆերանսը)՝ նվիրված Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող թեմաների։

«Ռոստելեկոմը» հանդես է եկել  պարզաբանումներով`«Պանարմենիան Մեդիա Գրուպի» կողմից իր ալիքների հեռարձակումը դադարեցնելու կապակցությամբ
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 16:44

Արմինֆո. «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես է եկել  պարզաբանումներով, կապված «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից իր երեք հեռուստաալիքների հեռարձակումը Ռոստելեկոմի հայկական ցանցում դադարեցնելու կապակցությամբ: Մասնավորապես, դադարեցվել են`«Արմենիա Թի-Վի», «Ա-ԹիՎի» և «Արմնյուզ» հեռուստաալիքները:

Հայաստանի կապի օպերատորներից խոշորագույն հարկատուների ցանկում առաջատարն է «Ղ Տելեկոմ» ընկերությունը
 Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2016, 18:56

Արմինֆո. Հայաստանի կապի օպերատորներից խոշորագույն հարկատուների ցանկում առաջատարն է «Ղ Տելեկոմ» ընկերությունը  (ՎիվաՍել-ՄՏՍ), պետական ​​գանձարանին 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարեկով 10.7 մլրդ.դրամ, որից 6.6 մլրդ դրամը - ուղղակի հարկեր (այդ թվում շահութահարկ և եկամտահարկ), 4.1 մլրդ դրամ - անուղղակի հարկեր (այդ թվում ԱԱՀ և ակցիզային հարկ): Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուների ցանկում «Ղ-Տելեկոմը» զբաղեցնում է յոթերորդ տեղը, նախորդ տարվա 4-րդ տեղի փոխարեն:

ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով ուսուցման փորձնական դասընթացները Երևանի դպրոցների միջև
 Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2016, 16:10

Արմինֆո. Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում մեկնարկեցին հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև, որոնք իրականացվում են գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում։

"Ռոստելեկոմն" անակնկալ է մատուցում ուսանողներին՝ նոր հնարավորություններ նոր ուսումնական տարում
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 18:53

Արմինֆո. Ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղակայված կենտրոնական վաճաքի և սպասարկման սրահում «Ռոստելեկոմը՚ պաշտոնապես ներկայացրեց լիովին նոր առաջարկ երևանյան և մարզային բոլոր ուսանողների համար։

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐ, ԱՆՎՃԱՐ WiFi.  ԳՅՈՒՄՐՈՒ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ՈՒՐԱԽ ՀԱՆԳԻՍՏ ԱՊԱՀՈՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 16:30

Արմինֆո. Հուլիսի 30-ին «Ռոստելեկոմը» Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ տոն պարգևեցին տեղի բնակիչներին։ Մասնավորապես, պաշտոնապես վերաբացվեց Գյումրու Կայարանամերձ հրապարակի պուրակը՝ նորոգված շատրվաններով, մանկական խաղահրապարակով և մարզասարքերով, ինչպես նաև անվճար WiFi կապից օգտվելու հնարավորությամբ։  Քաղաքապետարանի կողմից նորոգված շատրվանների կողքին «Ռոստելեկոմը» կառուցել էր մարզասարքերով և խաղերով հագեցած հրապարակ, իսկ մեծահասակների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար՝ այգին ապահովել անվճար WiFi  կապով։ Հավելենք, որ «Ռոստելեկոմի» WiFi կապից օգտվելու հնարավորություն ստացան նաև Գյումրու մեկ այլ հանգստի գոտու՝  Շահումյանի պուրակի այցելուները։

ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ «ՌՈՍՏԵԼՈԿՈՄԻ» ԿԱԶԱՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2016, 17:52

Արմինֆո. Հուլիսի 1-ին ավարտվեց միջին տարիքի քաղաքացիների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը, որն անց էր կացվում Հայաստանում իրականացվող “Азбука Интернета” նախագծի շրջանակներում։

Ռոստելեկոմ. Դեպի Ռուսաստանի Դաշնության բջջային ցանցեր զանգերի արժեքը հունիսի մեկից կնվազի
 Երկուշաբթի, 30 Մայիսի 2016, 19:20

Արմինֆո«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Հայաստանից ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայության միջոցով իրականացված զանգերի արժեքը դեպի Ռուսաստանի Դաշնության բջջային ցանցեր հունիսի մեկից կնվազի։Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:

Ռոստելեկոմը շարունակում է ընդունել հայ լրագրողների հայտերը «Տեխնոլոգիաներ կյանքի համար` ինտերնետ լույսի արագությամբ» մրցույթին մասնակցելու համար
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2016, 19:18

Արմինֆո. Ռոստելեկոմը շարունակում է ընդունել ՏՏ ոլորտը լուսաբանող հայ լրագրողների հայտերը, «Տեխնոլոգիաներ կյանքի համար` ինտերնետ լույսի արագությամբ» ամենամյա հինգերորդ մրցույթին մասնակցելու համար:

Ռոստելեկոմի «Азбука Интернета» ծրագիրը մեծ մասսայականություն է վայելում ավագ սերնդի մոտ
 Ուրբաթ, 11 Մարտի 2016, 18:27

Արմինֆո. «Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող «Азбука Интернета» ծրագիրը մեծ մասսայականություն է վայելում ավագ սերնդի մոտ: Մարտի 11-ին Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղում մեկնարկել է ավագ սերնդի համար բաց դասերը, «Азбука Интернета Հայաստանի Հանրապետությունում» նախագծի շրջանակներում, որը թվով երկրորդն է, բայց առաջինն է 2016 թվականին:

Այսուհետ «Ռոստելեկոմե ընկերության ծառայությունների դիմաց Հայաստանում կարելի է վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով
 Ուրբաթ, 11 Մարտի 2016, 17:33

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Ռոստելեկոմե ընկերությունը Հայաստանում առաջարկում են իրենց հաճախորդներին հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումների ևս մեկ միջոց, դրանով իսկ պարզեցնելով ամենամսյա փոխանցումների գործընթացը:

Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղում Rostelecom-ի և ԳՄՌԿ մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան՝ ՏՀՏ ոլորտում մասնագետների պահանջարկի թեմայով
 Չորեքշաբթի, 2 Մարտի 2016, 18:00

Արմինֆո. Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղում Rostelecom-ի ու Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնակցությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պահանջարկի թեմայով կլոր սեղան:

Հայաստանում «Ռոստելեկոմե ընկերության և Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
 Չորեքշաբթի, 2 Մարտի 2016, 17:38

Արմինֆո. Հայաստանում «Ռոստելեկոմե ընկերության և Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Մարտի 2-ին կլոր սեղանի ընթացքում փաստաթուղթն ստորագրել են Պլեխանովի անվան ՌՏՀ ԵՄ տնօրեն Սեդրակ Վարդանյանը և Հայաստանում «Ռոստելեկոմիե գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:

«Ռոստելեկոմ» ընկերությանը Հայաստանում են տրամադրվել ֆիքսված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդեր (NDC) և համարային 2-9 շարքերը
 Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2016, 18:24

Արմինֆո. Փետրվարի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոստելեկոմին» են տրամադրվել ֆիքսված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդեր (NDC) և համարային շարքեր։ 

«Ռոստելեկոմե Հայաստանի պաշտոնական կայքից այսուհետ հնարավոր է առցանց վճարումներ իրականացնել
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 18:18

Արմինֆո. «Ռոստելեկոմըե Հայաստանում գործարկել է սեփական պաշտոնական կայքից առցանց վճարումների իրականացման ծրագիրը, մի քանի քայլ և ընկերության ծառայությունների դիմաց ամսական վճարումներ կատարելու համար այլևս որևէ տեղ այցելելու կարիք չկա։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների համալրում և վարկերի մարում կարելի է իրականացնել Easy Pay և S Pay տերմինալների միջոցով
 Ուրբաթ, 15 Հունվարի 2016, 10:51

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բաձրացման ուղղությամբ և, հոգալով իր Հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, կատարում է հերթական քայլը Հաճախորդի կողմից իրականացվող վճարային գործարքները առավել արագ և հարմար դարձնելու համար:

Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց կարելի է վճարումներ իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով` 24/7 տարբերակով
 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2015, 18:24
ԱրմԻնֆո: Այսուհետ «Ռոստելեկոմիե ծառայությունների դիմաց Հայաստանում ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձինք կկարողանան վճարումներ իրականացնել ՎՏԲ-Հ�


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63