Օվերչուկ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր հաշվարկներում ռուսական ռուբլու մասնաբաժինը կազմել է 90,3 տոկոս
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 21:58

Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը պատմականորեն կապված են բարեկամական հարաբերություններով։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

FLYONE ARMENIA-ն սկսել է ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Մոսկվայի "Շերեմետևո" միջազգային օդանավակայան
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 14:08

Արմինֆո. FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է ամենօրյա ռեժիմով թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան։ Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում:

Ռուսաստանն ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում խախտման փաստը
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 21:01

Արմինֆո.2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:

Հայաստանի բեռներից շատերն արդեն անարգել անցել է Լարսի սահմանակետը. տնտեսավարողներ
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 13:21

Արմինֆո.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ և ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։

Ռուսաստանի ալյումինի ճյուղն ահազանգում է.  սկսվում է ոչ շահութաբեր ձեռնարկությունների, այդ թվում՝ "Արմենալ" գործարանի կոնսերվացումը
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 14:59

Արմինֆո. Այսօր անբարյացակամ երկրների գործողությունների և մի շարք արտաքին գործոնների արդյունքում ռուսական ալյումինի ճյուղը գտնվում է աննախադեպ ճնշման տակ, ինչն այն հասցրել է սուր ճգնաժամի շեմին՝ երկարաժամկետ ծանր հետևանքներով: Այս մասին ասվում է Ռուսաստանի Ալյումինի ասոցիացիայի "Ռուսաստանի ալյումինի ճյուղի առկա վիճակի մասին" հաղորդագրության մեջ:

Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջեն
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 00:24

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը հաստատել է 2024 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Դրա ընդունմանը «կողմ» է քվեարկել 71 պատգամավոր, դեմ ՝ 25 - ը:

Ազգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 11:04

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները:

Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 10:47

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:55

Արմինֆո. 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:47

Արմինֆո.«Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը Մոսկվայի կողմից մկանների ցուցադրում է, ինչը կարող է շատ թանկ արժենալ հայ արտադրողի համար՝ ամանորյա տոներին ընդառաջ։ Ընդ որում, Հայաստանի տնտեսական իշխանություններն անկեղծ չեն տեղական արտադրողի հետ շփումներում։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:12

Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ապավեն» խոշոր տրանսպորտային-լոգիստիկ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 11:21

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 14:01

Արմինֆո.«Ռոսսելխոզնադզոր»-ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ:

Պատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:59

Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում Ռուսաստանի Դաշնության առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա ազգային շահերին: Այդ մասին իր հոդվածում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 21:10

Արմինֆո. Հայաստանն այսօր նման է մի մարդու, ով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել երկրի Արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, մեկնաբանելով այն խնդիրները, որոնց հայ արտահանողները հերթական անգամ բախվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետում: Իրավիճակն սպասելի էր, բայց կարող է պատային դառնալ, ինչի առնչությամբ դրա լուծումը հետաձգելը նման է մահվան։

Հայաստանի փոխվարչապետը ծանոթացել է ռուսական արտադրության էլեկտրամոբիլներին
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2023, 14:24

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության երկրների գործընկերների հետ այցելել է "Ռուսաստան" միջազգային ցուցահանդես - ֆորումի շրջանակում ներկայացված էլեկտրամոբիլների տաղավար:  ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, այցելությունը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում:

Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2023, 14:23

Արմինֆո. Հայաստանը չի հրաժարվի ատոմային Էներգետիկայից, դա մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ անվտանգության ռազմավարության պահանջն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը' մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ուղիղ եթերի ժամանակ:

Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքին կիպրական ընկերությանը
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:00

Արմինֆո.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ հայտին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:

Զրոյից մինչև միջազգային շուկա. «Ֆլեքսոպակ»
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 16:39

Արմինֆո. «Ֆլեքսոպակ» ընկերությունը շուրջ 2 տասնամյակ զբաղվում է տպագրությամբ։ Առաջին քայլը արհեստական թաղանթների վրա իրականացվող ֆլեքսո տպագրությունն էր, որի հիմքով էլ հետագայում տպարանը ձեռք բերեց նոր սարքեր՝ սննդային փաթեթավորման բոլոր տեսակների արտադրության համար:

Տնտեսագետ. ներկա պահին Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունները գտնվում են փոխկախվածության վիճակում
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 18:04

Արմինֆո.Այս պահին Ռուսաստանի տնտեսությունը, հատկապես, զարգացման ներկա փուլում, բավականին զգալի չափով կախված է Հայաստանից։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի "Տնտեսական անորոշության մոդելավորում" լաբորատորիայի վարիչ Աղասի Թավադյանը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84