Bank of Georgia Group PLC-ն հաղորդել է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման հնարավոր գործարքի մասին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 19:44

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (<Ընկերություն> կամ <խումբ>) պարզաբանում է Հայաստանի առաջատար բանկի՝ '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի (<Ամերիաբանկ>) մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը և հաստատում, որ  գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ:

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:45

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

Իշխանությունները երկարաձգել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:38

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում:

Moody s գործակալությունը "ՀԷՑ" ՓԲԸ-ին շնորհել է B2 վարկանիշ, որն ամենաբարձրն է հանրապետությունում. գլխավոր տնօրեն
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:23

Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերի" ներդրումային ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումն ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի դժվար է ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նոր հնարավորություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո.Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։

ԵԱԶԲ կանխատեսում. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 14:59

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը, որը ներկայացրել է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի շաբաթական մակրոզննումը։

ՀՀ վարչապետ. ԵԱՏՄ երկրները միասնական մոտեցում չունեն էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման առնչությամբ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 18:27

Արմինֆո.Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ երկրները միասնական և հստակ մոտեցում չունեն էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39%-ով. Փաշինյան
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 18:23

Արմինֆո.2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։ Այդ մասին փետրվարի 2-ին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը  "BB-" մակարդակում` կայուն կանխատեսմամբ՝ 2024 թվականին ՀՆԱ-ի 6 տոկոս աճի ակնկալիքով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:07

Արմինֆո. Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը "BB-" մակարդակում, "կայուն" կանխատեսմամբ՝ 2024 թվականին ակնկալելով Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ ՝ 2025 թվականին տեմպերի դանդաղմամբ մինչև 4,9%։ Այս մասին նշվում Է Fitch Ratings-ի հաղորդագրությունում։

Fly Arna-ի կառավարման համար պատասխանատու է Air Arabia-ն. ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024, 15:35

Արմինֆո.Fly Arna ավիաընկերության կառավարման համար պատասխանատու էր ոչ թե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF), այլ՝ օպերատորը, տվյալ դեպքում ՝ Air Arabia - ն։ Այդ մասին հունվարի 31-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մեկնաբանելով ազգային փոխադրողի շուրջ զարգացումները, ինչպես նաեւ ANIF-ի կողմից ծախսված պետական միջոցների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը։

Փորձագետ. Հայաստանի ՏՏ ոլորտի ծառայությունների 95 տոկոսն արտահանվում է
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 17:24

Արմինֆո. Հայաստանի ՏՏ ոլորտի ծառայությունների 95% - ն արտահանվում է։ Այդ մասին հունվարի 29-ին հաղորդել է Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝  Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանում գրանցված մոտ 64 հազար իրավաբանական անձանցից տնտեսությունում եղանակ են ստեղծում ընդամենը 8 հազարը. Գագիկ Մակարյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 17:18

Արմինֆո.Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի վճարած հարկերը կազմում են բյուջեի մոտ 20% - ը, օրինակ, Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է հարկերի ընդամենը 2,5%-ը: 2021 թվականին Հայաստանում ցուցանիշը կազմել է 85 տոկոս, իսկ 2022 թվականին՝ ընդամենը 58,2 տոկոս ։ 1,5 անգամ անկումը խոսում է տնտեսության հաջող դիվերսիֆիկացիայի մասին ։ Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՝ "ՀՀ տնտեսական զարգացման միտումները խոշոր հարկատուների տնտեսական բաշխման համատեքստում" թեմայով քննարկման ժամանակ ։

Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն մոդելն աշխատում է
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:37

Արմինֆո. 2021-2022 թվականների ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հնգակի աճ է գրանցվել՝ 867 մլն դոլարից մինչեւ 4385 մլն դոլար, սակայն Հայաստանում հաշիվներ բացելու պատճառ են եղել, այդ թվում, միջազգային վճարային համակարգերին հասանելիություն ստանալը։ Այդ մասին "Էքսպերտ" ամսագրում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով Եվրամիության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին։

Էկոնոմիկայի նախարար. ԱՄԷ-ն 2023 թվականի արդյունքներով կգլխավորի Հայաստանի ներդրումային գործընկերների ցուցակը և կդառնա 2-րդը՝ փոխադարձ առևտրի ծավալներով
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 13:10

Արմինֆո.ԱՄԷ-ն 2023 թվականի արդյունքներով կգլխավորի Հայաստանի ներդրումային գործընկերների ցանկը և կդառնա 2-րդը փոխադարձ առևտրի ծավալներով ։ Նման գնահատական է հնչեցրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ  հեռարձակված հարցազրույցում։

Էկոնոմիկայի նախարարություն. 2024 թվականի սկզբի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 207 մլրդ դրամ  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:54

Արմինֆո.2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրով կնքվել է 3 591 գործարք՝ 207 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Միայն դեկտեմբերին տնտեսվարող սուբյեկտները 14 մլրդ դրամի պայմանագրեր են կնքել։ Պորտֆելի միջին ամսական աճը վերջին 12 ամիսներին կազմել է 12 մլրդ դրամ։

Հայաստանը չի կարողացել բարձրացնել գինեգործության արտահանման գրավչությունը . հետազոտություն
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:52

Արմինֆո. Մենք պարծենալու բան չունենք. մեր գինեգործության ոլորտն ավելի արտահանմանն ուղղված չի դարձել։ Այդ մասին հայտարարել է "Ամերիա" ընկերությունների խմբի կառավարչական խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ՝ ներկայացնելով ընկերության "Գինու արտահանման այլընտրանքային շուկաներ" հետազոտության արդյունքները:

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 21:03

Արմինֆո.ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։ Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին: Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ամենայն հավանականությամբ, կկազմի 8-8, 5 տոկոս. Վարդան Արամյան
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 11:00

Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:

Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:50

Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84