Չգազիֆիկացված համայնքների վերաբերյալ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2017, 13:28

Արմինֆո.Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և սահմանված ժամկետում կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 17:01

Արմինֆո.

«Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի շինարարության նախագծի իրականացման նպատակով կհայտարարվի մրցույթ
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 15:09

Արմինֆո. «Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի շինարարության նախագծի իրականացման նպատակով կհայտարարվի պոտենցիալ ներդրողի ընտրության նախաորակավորման մրցույթ: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:

Հունիսի 16-ին լրանում է «Մասրիկ» արևային էլեկտրակայանի կառուցման նախաորակավորման մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2017, 12:13

Արմինֆո.Հունիսի 16-ին լրանում է «Մասրիկ» արևային էլեկտրակայանի կառուցման նախաորակավորման մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հարցազրույցում հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:

Թուրքմենստանը հետաքրքրված է ԱԳԼՃԿ-ների հայաստանյան փորձով
 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 14:45

Արմինֆո. Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով։  Վերջերս այդ երկիր ՀՀ վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում,  ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ Հայաստան է ժամանել «Թուրքմենգազե պետական կոնցեռնի պատվիրակությունը։

Փոխնախարար. Ատոմային էներգետիկայի զարգացումը որևէ սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 16:18

Արմինֆո. Հայաստանի ատոմային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը միմյանց չեն հակասում: Մայիսի 17-ին Երևանում բացված այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ հայ-ամերիկյան համաժողովի շրջանակներում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Գլոբալ հիդրո կասկադ» ընկերությունը 70 մլն դոլար կներդնի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի արդիականացման գործում
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 12:54

Արմինֆո. Ամերիկյան «Գլոբալ հիդրո կասկադ» ընկերությունը 70 մլն դոլար կներդնի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի արդիականացման գործում: Մայիսի 17-ին  այդ մասին լրագրողներին հաղորդել  է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Երևանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Փոխնախարար. Հայաստանում «Մասրիկ» արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլն դոլար
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 12:25

Արմինֆո. Գեղարքունիքի մարզում 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ» արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլն դոլար: Մայիսի 17-ին  այդ մասին լրագրողներին հաղորդել  է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Երևանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի հարթակներում:

Փոխնախարար. ԱՄՆ մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման գործում ներդրումների իրականացմամբ
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 11:58

Արմինֆո. ԱՄՆ մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումների իրականացմամբ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման գործում: Մայիսի 17-ին  այդ մասին լրագրողներին հաղորդել  է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Երևանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի հարթակներում:

Երևանի ՋԷԿ-ում կառուցվող նոր էներգաբլոկը կոչված է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ի երրորդ էներգաբլոկի հզորությունները
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 16:49

Արմինֆո. Երևանի ՋԷԿ-ում կառուցվող նոր էներգաբլոկը կոչված է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ի երրորդ էներգաբլոկի հզորությունները: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 16:25

Արմինֆո.

Փոխնախարար. 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կավարտվի Իրան-Հայաստան 400 կիլովատ հզորությամբ ԷՀԳ շինարարությունը
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 16:25

Արմինֆո. 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կավարտվի Իրան-Հայաստան 400 կիլովատ հզորությամբ ԷՀԳ շինարարությունը: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարար. 2017-2018 թվականին Հայաստանում կկառուցվեն 10 փոքր ՀԷԿ-եր
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 15:13

Արմինֆո. 2017-2018 թվականին Հայաստանում կկառուցվեն 10 փոքր հիդրոէլեկտրակայաններ: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Հայաստանում մեկնարկում է «Քարքար» 30 ՄՎտ հզորությամբ գեոթերմալ էլեկտրակայանի կառուցման նախագծի ՏՏՀ մշակումը
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 14:53

Արմինֆո. Հայաստանում մեկնարկում է «Քարքար» 30 ՄՎտ հզորությամբ գեոթերմալ էլեկտրակայանի կառուցման նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարար. Հայաստանում դիտվում են ֆոտովոլտաժային կայանքների ներդրման ֆենոմենալ տեմպեր
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 14:32

Արմինֆո. Հայաստանում դիտվում են բնակելի շենքերի տանիքներին ֆոտովոլտաժային կայանքների ներդրման ֆենոմենալ տեմպեր: Ապրիլի 28-ին լրագրողներին այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 14:19

Արմինֆո.

Արդշինբանկը նվազեցրել է ՀՀ տարածքից դուրս արտարժույթով բանկային փոխանցումների սակագները
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 14:17

Արմինֆո.Արդշինբանկը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 2-ից սկսած նվազեցնում է ՀՀ տարածքից դուրս արտարժույթով բանկային փոխանցումներ կատարելու համար սահմանված սակագները: Փոխանցումներն իրականացվում են աշխարհի ցանկացած երկիր հիմնականում 1 օրվա ընթացքում:

 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2017, 16:05

Արմինֆո

 Հինգշաբթի, 30 Մարտի 2017, 19:34

Արմինֆո.

Էմիրաթական «Ocean Holding»-ը նպատակ ունի 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել՝ Հայաստանում ֆոտովոլտային կայաններ կառուցելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 18:09

Արմինֆո. Էմիրաթական «Ocean Holding» ընկերություն նպատակ ունի այս տարվանից սկսած Հայաստանում ներդնել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու նպատակով, օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։ Այդ մասին հայտնի է դարձել մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, այդ առնչությամբ Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holdingե ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և «Ocean Holdingե ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։ 



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68