Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020, 16:16

Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։

Մի շարք կազմակերպություններ Հայաստանում կապի 3 օպերատորների պահպանման անհրաժեշտություն են տեսնում
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020, 12:42

Արմինֆո.Կապի օպերատորների հնարավոր միավորման դեպքում հիմնական ռազմավարական  ռիսկերից է ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրը, մինչդեռ հեռահաղորդակցության ոլորտում երեք ուժեղ օպերատորների առկայության դեպքում այդ ռիսկը նվազում և/կամ չեզոքացվում է:

Ucom-ից հեռացած Եսայան եղբայրները նոր հեռահաղորդակցային ընկերություն են հիմնել
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2020, 13:11

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության՝ Ucom–ի նախկին տնօրեն և հիմնադիր Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել

Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2020թ. առաջին եռամսյակում մի քանի անգամ ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020, 19:32

Արմինֆո.Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2020թ. առաջին եռամսյակում 2.6 անգամ ավելացրել է հարկային վճարումները պպպետական գանձարան՝ մինչև 8.1 մլրդ դրամ։

Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020, 15:00

Արմինֆո. Beeline-ը տեղեկացնում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետների երկարաձգման մասին: Մինչև սույն թվականի մայիսի 31-ը Beeline-ի բոլոր կանխավճարային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման: Ծառայության ամսավճարը կազմում է 5900 դրամ։
 
«Այս օրերին ինտերնետը դարձավ բոլորիս արդյունավետ կենսագործունեությունն ապահովող գլխավոր պայմաններից մեկը։ Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ակտիվացման ժամկետները՝ հնարավորություն տալով իր բաժանորդներին շարունակել անխափան աշխատանքը, ուսումը և ինքնազարգացումը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020, 13:17

Արմինֆո.14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն  է նշանակվել Արա Խաչատրյանը
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020, 17:24

Արմինֆո.«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն  է նշանակվել Արա Խաչատրյանը: Ընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի  ներկայացրած աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Արա  Խաչատրյանը որպես տօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։

Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
 Երեթշաբթի, 14 Ապրիլի 2020, 14:20

Արմինֆո. Beeline-ը ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում:

Ucom-ը կշարունակի աշխատել՝ նոր գլխավոր տնօրենի թիմի հետ համատեղ
 Երեթշաբթի, 14 Ապրիլի 2020, 12:47

Արմինֆո. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի ՝ Ucom - ի Տնօրենների խորհուրդը պաշտոնից ազատել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին: Այս մասին ասված է Ucom-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կառավարման խորհրդի խորհրդակցությունից հետո ։

Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
 Երեթշաբթի, 14 Ապրիլի 2020, 11:58

Արմինֆո.14 ապրիլի 2020 թ., Երևան.  Beeline-ը ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում:

Ucom ընկերությունը՝ կռվախնձոր  եւ շանտաժի առարկա
 Երկուշաբթի, 13 Ապրիլի 2020, 17:52

Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը՝ Ucom ընկերությունը, վերջին օրերին դարձել է ոչ միայն հիմնական բաժնետերերի եւ թոփ մենեջմենթի միջեւ կռվախնձոր, այլեւ բազմակողմանի շանտաժի առարկա, որի մեջ երկու կողմերն էլ, պարզելով հարաբերությունները եւ հետապնդելով սեփական նպատակները, փորձում են ներքաշել պետությանը, ընկերության կոլեկտիվին եւ իրենց մրցակից գործընկերներին: Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը բավականին նպաստավոր է դրա համար։

ՏՄՊՊՀ. Ucom-ում առկա իրավիճակը ոչ մի կապ չունի ՀԾԿՀ-ի որոշման հետ
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2020, 19:02

Արմինֆո. Ucom-ում ստեղծված իրավիճակը (50-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար կազմի ազատումը-խմբ.) կապ չունի ՎԵՈՆ Արմենիայի (Beeline ապրանքանիշ) հետ ընկերության կոնսոլիդացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման հետ:

Beeline-ը մեկնաբանել է Ucom-ի շուրջ 50 աշխատակիցների ազատման շուրջ ստեղծված իրավիճակը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2020, 11:50

Արմինֆո. Beeline ընկերության վաճառքի գործարք չի եղել։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
 Շաբաթ, 28 Մարտի 2020, 15:44

Արմինֆո.Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին: 

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից
 Երեթշաբթի, 24 Մարտի 2020, 16:54

Արմինֆո.Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև կարևոր սոցիալական նշանակություն ունեցող կայքերից.

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020, 16:56

Արմինֆո.Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող  իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից  31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարություն` +37410550601 և +37460838300 հեռախոսահամարներով: 

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 15:53

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացվի հավելյալ:

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը հորդորում է իր աշխատակիցներին և հաճախորդներին օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից
 Կիրակի, 15 Մարտի 2020, 18:42

Արմինֆո. Հայաստանում Beeline-ի բոլոր այն աշխատակիցները, ում ներկայությունը պարտադիր չէ գրասենյակում՝ ընկերության լիարժեք գործունեությունն ապահովելու համար, առաջիկայում կաշխատեն տանից, օգտվելով առցանց հնարավորություններից: 

Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա
 Հինգշաբթի, 5 Մարտի 2020, 14:50

Արմինֆո.Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. ապրիլի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոնը գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ։

Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ
 Ուրբաթ, 28 Փետրվարի 2020, 14:19

Արմինֆո.Հայաստանում Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի իրականացումը, որի մեկնարկը տրվեց նախօրեին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում։ 

Արտ. փոխարժեքները
20.09.2024
RUB4.180.01
USD387.27-0.48
EUR432.15-1.08
GBP514.49-0.95
CAD285.43-0.99
JPY26.85-0.31
CNY54.880.00
CHF455.99-2.72