Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018, 16:07

Արմինֆո.

Փաշինյան. «Լիդիան՚ ընկերությունն արդեն Ամուլսարի հանքավայրում իրականացրել է ներդրումների 80 տոկոսը, և մենք չենք կարող հաշվի չառնել այդ իրողությունը
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 13:43

Արմինֆո. «Ամուլսարի  հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում՚: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ջերմուկում «Լիդիան՚ ընկերության ներկայացուցիչների և բնապահպանների հետ հանդիպմանը:

Էներգոնախ. Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման
 Երեթշաբթի, 12 Հունիսի 2018, 16:55

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը արձագանքել է հանքարդյունբերության վերաբերյալ մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներին:  

Վարդան Արամյան. Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018, 19:47

Արմինֆո. Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է, ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը, անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր նախագծի կասեցման հնարավոր հետևանքներին: Ըստ Արամյանի, նախքան որևէ որոշում կայացնելը պետք է ամեն ինչ կշռադատել և որոշումներ չընդունել պոպուլիստական ​​հայտարարությունների հիման վրա, ինչը չափազանց վտանգավոր է:

«Լիդիան Արմենիան» ողջունում է հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումների կոչը
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 18:49

Արմինֆո.«Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայատարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը և նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Lydian Armenia-ի անկախ խորհրդատվական խումբը ներկայացրել է Ամուլսարի նախագծի վերաբերյալ առաջին տարեկան հաշվետվությունը
 Երեթշաբթի, 22 Մայիսի 2018, 16:17

Արմինֆո. Lydian ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը, որն զբաղվում է Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ, ներկայացրել է առաջին տարեկան հաշվետվությունը: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է խմբի ղեկավար, դոկտոր Ջոն Հարքերը:

«Լիդիան Արմենիան» կշարունակի զարգացնել աշխատանքային անվտանգության մշակույթը Հայաստանում
 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018, 12:06

Արմինֆո. «Լիդիան Արմենիան» ուրախությամբ տեղեկացնում է առողջության և աշխատանքային անվտանգության  ոլորտում ընկերության կարևոր ձեռքբերման մասին՝ այն է 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի: Այդ մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Ժոաո Կարելլիոն
 Հինգշաբթի, 3 Մայիսի 2018, 15:19

Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:

«Lydian Armenia» ընկերությունը կանանց սոցիալական զարգացման նպատակով մշակված հատուկ ծրագրերի իրականացնն ուղղել է 83 հազար ԱՄՆ դոլար
 Չորեքշաբթի, 7 Մարտի 2018, 19:49

Արմինֆո. Lydian Armenia ընկերությունը, որն զբաղված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, արդեն իրականացրել է սոցիալական զարգացման 55 ծրագրիր, 83 հազար դոլար ընդհանուր ծավալով, որոնք մշակված են հատուկ կանանց համար:

 Երկուշաբթի, 5 Մարտի 2018, 18:39

Արմինֆո.

«Լիդիան Արմենիա». Գնդեվազում վնասված ջրագիծը վերագործարկվել է
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 14:18

Արմինֆո. «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ Գնդեվազի խմելու ջրի խողովակի վթարը, որը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին Ամուլսարի տարածքում հողային շինարարական աշխատանքների ընթացքում, վերացվել է: Վերականգնվել է համայնքի ջրամատակարարումը` ջրի որակի համապատասխան չափումներից հետո։ «Լիդիան Արմենիանե շնորհակալություն է հայտնում Գնդեվազ համայնքի բնակիչներին աջակցության համար:

Ամուլսարի ծրագիրն արժանացել է ICMC ստանդարտների համապատասխանության վկայագրին նախաարտադրական ցիկլում
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 19:08

Արմինֆո. Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը:

Միջազգային անկախ փորձագետ. Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր  
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 17:44

Արմինֆո. Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները:

«Լիդիան Արմենիայի՚ աջակցությամբ «Առատ զամբյուղ կոոպերատիվը ձեռնամուխ կլինի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2018, 18:58

Արմինֆո. 2017 թվականին Վայոց ձորի Գնդեվազ համայնքում ստեղծված «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը «Լիդիան Արմենիա՚ ընկերության աջակցությամբ 2018 թվականին ձեռնամուխ կլինի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը:

2017թ. «Լիդիան Արմենիան» հողի վարձակալության համար մոտ 863 300 ԱՄՆ դոլար է վճարել տեղի համայնքներին
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017, 11:56

Արմինֆո. Յուրաքանչյուր տարվա վերջում Լիդիան Արմենիան հրապարակում է Ամուլսարի հարակից համայնքների տեղական բյուջեներ վճարված գումարները՝ որպես թափանցիկ աշխատելու պարտավորության մի մաս: 2017թ.-ին Լիդիանը վճարել է մոտ 863 300 ԱՄՆ դոլար Ջերմուկ, Զառիթափ և Գորայք համայնքներին, որից՝ Ջերմուկ – 318 744 ԱՄՆ դոլար, Զառիթափ – 290 694 ԱՄՆ դոլար, Գորայք – 253 845 ԱՄՆ դոլար:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը 100 հազար ԱՄՆ դոլար է ներդրել Վայքի հիվանդանոցի վերանորոգման և տեխնիկական վերազինման համար
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 09:40

Արմինֆո.«Լիդիան Արմենիան» հատուկ հոգածություն ունի առողջության և անվտանգության մշակույթի հանդեպ: Մինչ Ամուլսարի հանքի շահագործումը նախաձեռնվել էր Վայք քաղաքի հիվանդանոցի վերազինումը, քանի որ այն ընկերության աշխատակիցների առաջին շտապ բուժօգնության համար ամենահարմար բժշկական հաստատությունն է։

 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 17:40

Արմինֆո.

 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 15:37

Արմինֆո.

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվեց Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (AmCham) տնօրենների խորհրդի կազմում
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 19:16

Արմինֆո.«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվեց Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (AmCham) տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:

«Լիդիան Արմենիան՚ Ամուլսարի հանքավայրի շահագործման համար 65 մլն դոլարի խոշոր ավտոպարկ ձեռք կբերի Caterpillar ընկերությունից
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 11:55

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի  շահագործմամբ զբաղվող «Լիդիան Արմենիա՚ ընկերությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանում Caterpillar ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ցեպելին Արմենիայի՚ հետ: «Մենք ձեռք ենք բերում ավտոպարկ, որը մշակվել է հատուկ Ամուլսարի հաշագործման համար: Դա ամենախոշոր պայմանագիրն է Caterpillar-ի պատմության ընթացքում՚, - նոյեմբերի 17-ին լրագրողներին ասել է «Լիդիան Արմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: Ավտոպարկի ընդհանուր արժեքը 65 մլն դոլար է:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63