ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովին
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 15:15

Արմինֆո.Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum-BRITACOF)։

Վահե Դավթյան. "Մերձավորարևելյան միջանցքն" ավելի է հետ մղում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" գործարկման հեռանկարը
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 18:59

Արմինֆո. G20-ի նիստում հայտարարված "Մերձավորարեւելյան միջանցքի" նախագիծը, հաշվի առնելով դրա լոգիստիկան, լուրջ վտանգ է թուրքական աշխարհառազմավարության համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով նոր նախագծի հեռանկարները:

3․500․572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023, 16:10

Արմինֆո«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3․500․572 դրամ։ Սա նշանակում է, որ օգոստոս ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքերով, երկու ընկերությունների տերմինալներով կատարվել է  3․500․572 հատ վճարում։ 

«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը եւ 3,6 մլրդ դրամ վճարել Հայաստանի բյուջե
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 22:19

Արմինֆո.Կ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 17:19

Արմինֆո.Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։

Արդշինբանկը Asian Banking & Finance ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 12:29

Արմինֆո.Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:

Օգոստոսի 17-26-ը «Վերին Լարս» անցակետը կաշխատի սահմանափակ ռեժիմով
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 18:26

Արմինֆո. Ռուս-վրացական սահմանի "Վերին Լարս" անցակետը օգոստոսի 17-26-ը կաշխատի սահմանափակ ռեժիմով, նախազգուշացրել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 13:52

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դարձել է Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի տեղաբաշխող
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 14:19

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի  15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը գործարկել է Երևան - Բաթում - Երևան երթուղով չվերթերը
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 11:12

Արմինֆո.«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան - Բաթում - Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամին․ օգոստոսի շահառուն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն է
 Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2023, 21:58

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Ընկերություններից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում իրենց հարթակներով կատարված վճարումների դիմաց 3․480․466 դրամ են նվիրաբերել Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին։

«FlyOne Armenia». արվում է հնարավորը Միլանի օդանավակայանում ինքնաթիռին առնչվող խնդիրը լուծելու համար
 Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2023, 14:15

Արմինֆո. "FlyOne Armenia" ավիաընկերության կողմից նախօրեին իրականացվելիք Միլան-Երևան չվերթը տեխնիկական պատճառներով հետաձգվում է: Այդ մասին Facebook - ում հաղորդել է ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։

«Սուտոչնո.ռու» ծառայություն. Այս ամառ ԱՊՀ երկրների շրջանում բնակարանների վարձակալության ամենաբարձր գները Հայաստանում են
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023, 11:51

Արմինֆո. Հայաստանում բնակարանների օրավարձը մեկ տարվա ընթացքում թանկացել է 66 տոկոսով՝ այս ամառ կազմելով օրական միջինը 5 520 ռուբլի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի «Սուտոչնո.ռու» առցանց ամրագրման ծառայության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Յուրի Կուզնեցովը:

EasyPay-ը ներկայացրել է իր նոր՝ «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթը easywallet հավելվածում՝ պարգևատրելով օգտատերերին թվային վճարումների հարմարավետությունը տարածելու համար
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 11:19

Արմինֆո. EasyPay-ը՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակներից մեկը, ուրախ է ներկայացնել շատ սպասված «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթն easywallet հավելվածում: Այս նոր գործառույթը նպատակ ունի պարգևատրել օգտատերերին՝ միաժամանակ խթանելով թվային վճարումների պարզությունն ու առավելությունները ավելի լայն լսարանի համար:

S&P Global Ratings-ը վերահաստատել է Արդշինբանկի «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը՝ միաժամանակ վարկանիշի հեռանկարը բարձրացնելով «դրականի»
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 17:06

Արմինֆո.Ամերիկյան  հեղինակավոր  S&P Global Ratings  վարկանիշային ընկերությունը վերահաստատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը և բարձրացրել հեռանկարը՝ «կայունից» փոխելով «դրականի»: Այսպիսով՝ Բանկին շնորհված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին:

Հայ արդյունաբերողները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2023» ցուցահանդեսում
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 18:07

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Իննոպրոմ-2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-համաժողովին, որն այս տարի կրում է «Կայուն արտադրություն․ նորացման ռազմավարություններ» խորագիրը։

2022 թվականին Հայաստանը ԵԱՏՄ «ընդհանուր կաթսա» է ուղարկել 127 մլրդ դրամ, իսկ ստացել է 53-55. ՊԵԿ նախագահ
 Ուրբաթ, 7 Հուլիսի 2023, 14:09

Արմինֆո. 2022 թվականին Հայաստանը Եվրասիական միության ընդհանուր "կաթսայից"  ստացել է սպասվածից զգալիորեն պակաս մաքսատուրքեր, հուլիսի 7-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն ու «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 16:01

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 13:32

Արմինֆո. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը:

Moody`s-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 17:39

Արմինֆո. Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50