Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին
 Ուրբաթ, 3 Օգոստոսի 2018, 20:34

Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Հայաստանի բանկերը 2018 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 27.6 մլրդ դրամի հարկեր
 Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 18:34

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2018 թվականի առաջին կեսին պետական ​​գանձապետարան է ուղղել 27,6 մլրդ դրամի հարկեր, ինչը 26% -ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Նիկոլ Փաշինյանը երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով խոստանում է աննախադեպ ցածր տոկոսադրույքներ
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 13:14

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ ցածր տոկոսադրույքներ է խոստանում երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է հունիսի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրի պորտֆելը վերամշակման հատվածում 2018 թվականին կազմել է 18 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 19:21

Արմինֆո. 2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:

«Հրազդան ցեմենտ» գործարանը ձեռք է բերել նոր սեփականատեր
 Հինգշաբթի, 14 Հունիսի 2018, 15:32

Արմինֆո. »Հրազդանի ցեմենտի» գործարանն ունի նոր սեփականատեր, այն գնել է «Հրազդանի ցեմենտի կորպորացիա» ընկերության, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, որի հիմնադիրն է «Ջի Էմ Հոլդինգ» ընկերությունը:

 Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018, 13:45

Արմինֆո.

Գյուղնախարարություն. Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գործնականում մարել են ֆերմերների հանդեպ բոլոր պարտքերը 2017 թվականի մթերումների դիմաց
 Երեթշաբթի, 10 Ապրիլի 2018, 12:20

Արմինֆո. Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գործնականում մարել են ֆերմերների հանդեպ բոլոր պարտքերը (99.6%), 2017 թվականի մթերումների համար: 89 մլն դրամի չափով մնացած գումարը կմարվի մոտ ապագայում: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Երեթշաբթի, 3 Ապրիլի 2018, 13:40

Արմինֆո. 2018թ.-ի ապրիլի 03-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի 8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

2017 թվականի արդյունքներով «ՀԱԱԳ» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել է 4,534 մլրդ դրամ
 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 15:32

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել 4.534 մլրդ դրամ, մինչդեռ, ամփոփիչ ցուցանիշը նախատեսվում էր 3 մլրդ դրամ (2016-ին կազմել է 2.185 մլրդ դրամ): Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ՀԱԱԳ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 2017-2022 թվակաների գործունեության ծրագրում 2018 թվականի համար ապահովագրված գործարքների ակնկալվող աճը նախատեսվել էր մոտ 4,5 մլրդ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 1 մլրդ.դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել Են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Չորեքշաբթի, 14 Մարտի 2018, 15:09

Արմինֆո. 2018թ.-ի մարտի 14-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հայաստանի բանկային համակարգի հինգ առաջատարների ակտիվների խտությունը վերջին 5 տարում աճել է`46.5% -ից մինչև 55.2%
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 19:59

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հինգ առաջատարների ակտիվների խտությունը 2017-2022 թվականներին աճել է`46.5% -ից մինչև 55.2%: Ակտիվների այդ գումարը կենտրոնացած է Ամերիաբանկում, Հայբիզնեսբանկում, Արդշինբանկում, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում և Ինեկոբանկում:

Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և «DICA» ՈւՎԿ-ն ներգրավվել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 18:31

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «Արդշինբանկ» ՓԲԸ կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ (նախկինում`«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ) գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

Հայբիզնեսբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 13:46

Արմինֆո. 2018թ.-ի փետրվարի 27-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Հիփոթեքը թափ է հավաքում անշարժ գույքի գների անկման ֆոնին
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 17:46

Արմինֆո. Հայաստանում հիփոթեքը թափ է հավաքում`անշարժ գույքի գների անկման ֆոնին: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, դրան զուգահեռ, բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ծավալը 1,5% անկումից հետո արձանագրել է 14.4% աճ, կազմելով 215.2 մլրդ դրամ կամ $ 444,5 մլն, ինչը 2017-ին ուղեկցվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազումով`12.2% -ից մինչև 10.6%: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա ընթացքում բնակարանների միջին շուկայական արժեքը նվազել է 2.8% (2016 թվականին աճել եր 0.6%):

Հայաստանի բանկերը 2017 թվականին պետական ​​գանձարանին վճարել են 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 19:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 -ին պետական ​​գանձարանի վճարել է 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%: Այս գումարի ավելի քան 89%-ը կամ 35.7 մլրդ. դրամ վճարվել է որպես ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`18,6%:

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018, 14:20

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2018, 18:55

Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 12:52

Արմինֆո.

2018 թվին Հայբիզնեսբանկը հաշվեկշռի արժույթի գծով բարձրացել է 2-րդ դիրք, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունների գծով դարձել է առաջատար
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 10:25

Արմինֆո. Հայբիզնեսբանկը 2017 թվականին առաջադիմել է հաշվեկշռի արժույթի գծով` 3-րդ դիրքից բարձրանալով 2-րդ,  իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունների գծով դարձել է առաջատար: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվությունների հիման վրա ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի՚ տվյալներով, տարեկան կտրվածքով Հայբիզնեսբանկի ակտիվներն ավելացել են 42,2%-ով` մինչև 574.9 մլրդ դրամ (1.2 մլրդ դոլար), իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 53,5%-ով, մինչև 401.2 մլրդ դրամ (828.8 մլն դոլար): Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Հայբիզնեսբանկն արձանագրել էր ակտիվների և հաճախորդների հանդեպ պարտավորությունների աճի համեմատաբար համեստ տեմպեր, համապատասխանաբար` 31,3% և 42,2%:

Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84