էկոնոմիկայի նախարար. Գյուղատնտեսության ծախսերի ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմել է 47 մլրդ դրամ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 13:07

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանը ստանձնում է Արցախի իշխանությունների և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը, ՀՀ կառավարական պարտքը կաճի 2,4 տ. կ.-ով՝ մինչեւ ՀՆԱ-ի 49,4%
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 12:56

Արմինֆո. Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը կստանձնի Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը, կառավարության պարտքը ՀՆԱ - ի նկատմամբ կաճի 2,4 տ.կ.-ով՝ մինչեւ 49,4 տոկոս: Այդ մասին հայտարարել է ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում որոշման նախագիծը ներկայացնելիս։

Վահան Քերոբյան․2023 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակն էապես կնվազի
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 17:56

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակն էապես կնվազի։ Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ԵԱԶԲ-ը բարելավել է 2023թ. Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ մինչև 8,3%, իսկ 2024թ.՝ մինչեւ 5,7%
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 12:09

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ տնտեսական աճի տեմպերով առաջատար կլինի տարածաշրջանի երկրների շրջանում։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գնահատականներով՝ երկրի ՀՆԱ աճը 2023 թվականի արդյունքներով կկազմի 8,3 տոկոս (նախկինում կանխատեսված 7,5 տոկոսի դիմաց)։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին Ալմաթիում հաղորդել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը՝  ներկայացնելով 2024-2026 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը։

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 19:27

Արմինֆո.Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

ԱՄՀ կանխաատեսում. Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-2025 թվականներին կավելանա՝ 8029 դոլարից մինչեւ 8967 դոլար
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:45

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում 2023 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում՝ մինչև 8029 դոլար (2022 թվականի փաստացի 6569 դոլարից), հետագա տարեկան աճը՝ մինչև 8352 դոլար 2024 թվականին և 8967 դոլար 2025 թվականին: Այդ մասին նշվում է ԱՄՀ հաղորդագրությունում, որտեղ ներկայացվում է նաև 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5%-ից մինչև 7%,  2024թվին տեմպերի դանդաղմամբ մինչեւ 5%, եւ 2025 թվին՝ մինչեւ 4,5%:

ԱՄՀ-ը Հայաստանի համար բացել է Stand-By վարկի 24.4 մլն դոլարի հասանելիություն և բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչև 7%
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:39

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար բացել է Stand-by (SBA) համաձայնագրի շրջանակում  մոտ 24.4 մլն դոլարի (18.4 մլն SDR) վարկի հասանելիություն, ինչի արդյունքում հասանելի ընդհանուր գումարը կկազմի շուրջ 73.3 մլն դոլար (55.2 մլն SDR): Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրությունում, որում նաև ներկայացվում է 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5% - ից մինչև  7%, 2024 թվականին տեմպերի մինչև 5% դանդաղմամբ (ինչպես և սպասվում էր նախկինում):  Գնաճի առնչությամբ ԱՄՀ-ը նշում է Հայաստանում դրա արագ անկումը և կանխատեսում է մինչև 2024 թվականի կեսերը վերադարձ 4% թիրախային շեմին և կայունացում այդ նշաձողի մոտ։

ՀՀ ԿԲ-ն բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը՝  7,2%-ից մինչև 8,3%, եւ 2024 թվականի համար՝ 5,6%-ից մինչև 6,1%%
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 18:36

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ բարելավել է 2023 թվականի ՀՆԱ - ի կանխատեսվող աճը՝ նախկին 7,2%-ից մինչեւ 8,3%: Միևնույն ժամանակ, գլխավոր բանկը վերանայել է ՀՆԱ-ի սպասումները նաև 2024 թվականի համար՝ մինչեւ 6,1% (նախկինում կանխատեսված 5,6%-ի դիմաց)։ Այդ մասին դեկտեմբերի 12 - ին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական՝ 9,5 տոկոսից մինչեւ 9,25 տոկոս իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:18

Արմինֆո.

Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2023 թվականի արդյունքներով պետական պարտքը կմոտենա երկրի ՀՆԱ-ի 47 տոկոսին. ֆինանսների փոխնախարար
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 12:41

Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2023 թվականի արդյունքներով պետական պարտքի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 47 տոկոս ՝ նախկինում կանխատեսվող 49 տոկոսի փոխարեն։ Այդ մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։

 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 22:43

Արմինֆո.

ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության էական բարելավումը պոտենցիալ ռիսկեր է պարունակում․"Լույս" հիմնադրամը վերլուծել է 2024 թվականի պետբյուջեն
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 11:30

Արմինֆո.2023 թվականի տնտեսական աճը նախորդ տարվա դրական գործոնների պահպանման արդյունք է։ Սակայն, եթե տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, ապա երկրորդ կիսամյակում, սկսած հունիս - հուլիս ամիսներից, տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են՝ կազմելով շուրջ 6 տոկոս: Եթե աճի դանդաղման միտումը շարունակվի, ապա 2024 թվին 7 տոկոս թիրախին հասնելը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, ինչը կհանգեցնի բյուջեի կատարմանն առնչվող դժվարությունների, քանի որ հարկային մուտքերը ևս կկրճատվեն։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի փորձագետների կողմից ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի վերլուծության մեջ։

Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջեն
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 00:24

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը հաստատել է 2024 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Դրա ընդունմանը «կողմ» է քվեարկել 71 պատգամավոր, դեմ ՝ 25 - ը:

"Խաղաղության խաչմերուկ" նախագիծը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով, հավաստիացրել է Փաշինյանը
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 17:34

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիանում է, որ "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով:

2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 11:58

Արմինֆո.2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի ծավալները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 6-ին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարար
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 11:57

Արմինֆո. Առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը երկրի ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ։

Ազգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 11:04

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները:

Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 14:20

Արմինֆո.2024 թվականին Հայաստանի պետական գանձարանի ծախսերը, այս տարվա հաստատված ցուցանիշի համեմատ, կաճեն մոտ 562,5 մլրդ դրամով և կկազմեն ՀՆԱ - ի ավելի քան մեկ երրորդը ՝ 3 տրլն 206,5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 30,5% - ը)։ Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում, որն արժանացել է երկրի կառավարության հավանությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկման ներկայացված բյուջեի նախագծի նախնական տարբերակում ծախսերը նախատեսված էին 3 տրլն 017 մլրդ 437 մլն դրամի չափով:

Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 13:49

Արմինֆո.2024 թվականին ՀՆԱ-ի 7% աճի ապահովման պայմաններում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ (ՀՆԱ - ի 25,9% - ը), իսկ ծախսերը՝ 3 տրլն 206 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 30,5% - ը)։ ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը կկազմի 4% ՝ տաարեվերջին սպասվող 3,5% - ի և 2022թ. փաստացի 8% - ի դեպքում։ Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում, որն արժանացել է երկրի  կառավարության հավանությանը։

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:28

Արմինֆո. Հայկական բանկերի շահույթը, որն անցյալ տարի աճել է արտարժութային գործառնությունների խմորիչով, սկսում է խիստ զիջել աճի տեմպերով։ Վարկավորման հաշվին այն կայուն աճի վերադարձնելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հասել՝ տնտեսության սուբյեկտներից թույլ ազդակի պատճառով։ Բացի այդ, մանրածախ վարկավորումը, որը շարունակում է աճել արագացված տեմպերով, վտանգում է նույնիսկ շահույթի ներկայիս թույլ արտահայտված աճը, քանի որ հենց այս պորտֆելն է պարունակում բարձր ռիսկային թունավոր վարկերի դոմինանտ, որոնց դուրսգրումը հաշվեկշռից բացասաբար է անդրադառնում ֆինանսական արդյունքի վրա:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84