ԵԱԶԲ-ի վերլուծաբաններ. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ծավալները կարող են հրահրել "հոլանդական հիվանդություն"
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 17:20

Արմինֆո. Հայկական դրամը առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է ցուցադրում՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից։ Ընթացիկ տարվա հուլիսի արդյունքներով՝ 2022 թվականի սկզբի համեմատ հայկական դրամը արժույթների զամբյուղի նկատմամբ ամրապնդվել է. տարեկան 19,8%-ով՝ դոլարի նկատմամբ, տարեկան 21,7%-ով՝ եվրոյի նկատմամբ,  տարեկան 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։

 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 15:00

Արմինֆո.

<Լույս>. Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին աճել է 187% - ով, իսկ դեպի ՌԴ արտահանման մասնաբաժինը՝ 17,1 տ. կ.-ով՝ մինչև 45%
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023, 12:45

Արմինֆո.2022 թվականին Հայաստանից արտահանման կտրուկ աճը, հիմնականում, պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ և զգալի ռիսկեր է պարունակում։ Նման կարծիքի են հանգել "Լույս" հիմնադրամի փորձագետները, որոնք ուսումնասիրել են հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության արտահանման կառուցվածքը, ինչպես նաև այդ գործոնների բացակայության դեպքում Հայաստանում տնտեսական աճի հնարավորությունները:

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով B+-ից մինչև BB-
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:25

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով' -ից մինչև : Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Տնտեսագետ. առանց արդյունաբերության զարգացման միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:24

Արմինֆո. Հայաստանում, գործնականում, բացակայում է բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականությունը։ Այդ մասին են վկայում, ըստ էության, ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ հայրենական խոշոր հարկատուների ցանկը։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է դեպի Ռուսաստան պատժամիջոցների ենթակա ապրանքների վերաարտահանմանը Հայաստանի մասնակցության հնարավորությունը
 Շաբաթ, 22 Հուլիսի 2023, 16:46

Արմինֆո.Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Այս մասին "Ֆրանս Պրես" գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ի պատասխան հարցի, թե ինչ է անում ՀՀ կառավարությունը, որպեսզի երաշխավորի, որ Հայաստանի տարածքը Ռուսաստանի կողմից չի օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար:

Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա շարունակում է ազդել ծառայությունների հատվածը. ԵԱԶԲ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:52

Արմինֆո. Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա դրական են ազդում բոլոր հատվածները, սակայն հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը մեծապես պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով և պահանջարկի ճշգրտմամբ: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված հերթական մակրոտնտեսական տեսության մեջ։

 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 18:09

Արմինֆո.

ԵՏՀ-ը մշակում է արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմ
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 16:06

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ԵԱՏՄ երկրների պրոֆիլային նախարարությունների հետ համատեղ մշակում է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության մեխանիզմ: Այդ մասին հաղորդել է ԵՏՀ արդյունաբերության և ԱԱՀ հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Եկատերինբուրգում կայացած "ԻՆՆՈՊՐՈՄ" միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում:

 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 13:16

Արմինֆո.

 Ուրբաթ, 7 Հուլիսի 2023, 12:02

Արմինֆո.

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 15:36

Արմինֆո.

Վահան Քերոբյան. Մեզ համար կարևոր է լինել թափանցիկ և հասկանալի մեր եվրոպական ու ամերիկյան գործընկերների համար
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 10:13

Արմինֆո. Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում կարևոր է պահպանել թափանցիկության պատշաճ մակարդակ՝ Ռուսաստանի և Բելառուսի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը բացառելու նպատակով: Այդ մասին Երեւանում հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում հայտարարել է Լեհաստանի պետական քարտուղար Գժեգոժ Պիեխովիակը:

Իյա Մալկինա. ԵԱՏՄ երկրների տնտեսությունները պահպանում են դրական միտումները
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 16:09

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունները պահպանում են դրական միտումները։ Այդ մասին հունիսի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան։

 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 13:46

Արմինֆո.

Փորձագետ. 2022 թվականի արդյունքներով գյուղմթերքի և պարենի հիմնական տեսակներով Հայաստանի ապահովվածության մակարդակը կազմում է մոտ 67 տոկոս
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 22:41

Արմինֆո.2022 թվականի արդյունքներով գյուղմթերքի և պարենի հիմնական տեսակներով Հայաստանի ապահովվածության մակարդակը կազմում է շուրջ 67% ։ Այդ մասին Մոսկվա-Մինսկ - Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Այնա Կուսաինովան։

 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 22:40

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարություն եւ ԿԲ. 2023 թվականին արտահանման և ներմուծման ծավալների նվազում չի ակնկալվում
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 15:11

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականին արտահանման և ներմուծման ծավալների նվազում չի ակնկալում՝ վերաարտահանման գործարքների հնարավոր կրճատման պատճառով։  Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) և Մեծ Բրիտանիայի Լավ կառավարման հիմնադրամի (Good Governance Fund) աջակցությամբ պատրաստված "Հայաստանի արտահանման ներուժի բացահայտումը և արտահանման խթանման մեխանիզմների մշակումը" հետազոտության շնորհանդեսին նվիրված միջոցառման հարթակներում՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ԿԲ ղեկավար. 2023 թվականին ակնկալվում է արտահանման և ներմուծման ծավալների նվազում՝ վերաարտահանման արգելքի ֆոնին
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 19:01

Արմինֆո.Տարվա ընթացքում կգրանցվի արտահանման և ներմուծման ծավալների որոշակի նվազում։ Նման կանխատեսում է արել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 Ուրբաթ, 9 Հունիսի 2023, 12:46

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84