2017 թվականի առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումների տրենդը ԱՊՊԱ հատվածում բարելավվել է, իսկ ԿԱՍԿՈ-հատվածում` վատթարացել
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 12:28

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4,2 մլրդ. դրամ կամ $ 8.6 մլն (ըստ ապահովագրական ընկերութոյւնների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով):

Հայաստանի ապահովագրական շուկայում 2017 թվականի առաջին եռամսյակում դիտվել է պրեմիաների անկում և հատուցումների աճ, նախորդ տարվա ցուցանիշներին հակառակ
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 10:42

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի առաջին եռամսյակում աճել են 3.1%, իսկ հատուցումները` 0,7%: Իսկ տարեկան կտրվածքով պրեմիաները կրճատվել են 1,1%, իսկ հատուցումներն աճել են 32.6%:

Վահան Ավետիսյան. Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակեցնել շեշտադրումները
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 17:39

ԱրմինֆոԱրմԻնֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 23:17

Արմինֆո.

 Երեթշաբթի, 21 Փետրվարի 2017, 13:46

Արմինֆո.

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3%-ից դանդաղել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվի աճը 10.9-րց արագացել է մինչև 12,1%
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 19:30

Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրականմ ընկերությունների պրեմիաների պորտֆելներում 2016 թվականի արդյունքներով կազմել է 57% (18,8 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`43% (14,1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3% -ից դանդաղեցրել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը`10,9% -ից մինչև 12,1%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը գերազանցում էր մանրածախին:

2016 թվականին ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հատվածներում ապահովագրական հատուցումները բարելավեցին տրենդը, անկումից անցնելով աճի
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 17:33

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականին ապահովագրական տարբեր դասերով հատուցել են 14.2 մլրդ դրամ կամ 29.4 մլն դոլար (թվերը բերված են ապահովագրողների հաշվետվություններից, համաձայն ՀՀ ԿԲ չափանիշների): 2016 թ. ապահովագրական հատուցումներն աճել են 4.9%, 2015-ի 38.4% անկման փոխարեն: Աճի նույն տեմպերն են արձանագրվել 2016-ին նաև ապահովգրական պրեմիաների գծով` 5%, մինչև 32,9 մլրդ դրամ կամ 68 մլն.դոլար, 2015-ի 4.3% աճի փոխարեն:

Հայաստանի ապահովագրողների պրեմիաների աճը 2016 թվականին արագացել է, իսկ հատուցումների աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 16:41

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականին աճել են 6.8%, իսկ ապահովագրական ահատուցումները նվազել են 13.7%: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`14,1 մլրդ դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն միջազգային ստանդարտների`IFRS):

 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017, 14:26

Արմինֆո.

2017 թվականին «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ակտիվացնում է ապահովագրական ծառայությունների «դիջիտալիզացիան»
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 18:16

Արմինֆո. 2017 թվականին «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է ակտիվացնել ապահովագրական ծառայությունների թվայնացումը: Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, նկատելով, որ մեկ շաբաթ առաջ ընկերությունը գործարկել է նոր նախագիծ – ԱՊՊԱ առցանց համակարգը, որը հաճախորդների թույլ կտա ինքնուրույն կնքել ապահովագրության պայմանագրեր և կատարել վճարումներ: «Հաջորդ 2 ամիսներին մենք մտադիր ենք առցանց բլոկը ներդնել նաև տուրիստների ապահովագրության պայմանագրերի կնքման համար»,-հավելել է նա:

Մինչև 2016 թ. հոկտեմբերն ԱՊՊԱ հատվածում հատուցումների տարեկան անկումը դանդաղել է 14.3% -ից մինչև 1.5%, իսկ ԿԱՍԿՈ հատվածում` 20,4% -ից մինչև 3,8%
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 16:01

Արմինֆո. Հայստանի ապահովագրողների ապահովագրական հատուցումների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է 10.04 մլրդ դրամ կամ $ 21.2 մլն (ցուցանիշները բերված են ըստ ընկերությունների հյաշվետվոյթունների, համաձայն ՀՀ ԿԲ ստանդարտների): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 4,8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 0.3%, կազմելով $ 23,7 մլրդ. դրամ կամ $ 49.9 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումների ծավալների տարեկան աճն ապահովել են չորս ընկերություններ, իսկ ամենամեծ ծավալով`«Սիլ Ինշուրանսը» - 17,3% և «Ռոսգոսստրախ-Արմենիան» - 11.5%, իսկ հատուցումների գծով տարեկան անկում են գրանցել «ԻՆԳՈ Արմենիան» - 6.1% և «Արմենիա Ինշուրանսը» - 5.5%:

Հայստանի ապահովագրողները 2016 թվականի հավասարաչափ ավելացրել են պրեմիաներն ու հատուցումները
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 15:12

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ավելացել են 2,6% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը` 2,4%: Մինչև 2016-ի հոկտեմբերի 1-ը ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 23.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը`ավելի քան 9.8 մլրդ. դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն IFRS ստանդարտների):

 Երեթշաբթի, 18 Հոկտեմբերի 2016, 19:49

Արմինֆո.

Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գործադիր տնօրեն
 Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2016, 18:08

Արմինֆո. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Նա կփոխարինի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

ՀՀ ԿԲ կանխատեսում. Առաջիկա երեք տարիներին ԱՊՊԱ գծով վնասաբերությունը 50% տոկոսից կաճի մինչև 55 տոկոս
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2016, 19:24

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2016-2018 թվականներին կաճեն 19,9%, իսկ դրանց մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում կհասնի 0.59%-ի (զարգացող երկրներում այն կազմում է 1.35%, իսկ զարգացած երկրներում`3.51%): Բնակչության մեկ շնչին ընկնող ապահովագրավճարը 2017 թվականի վերջում կկազմի 12 247 դրամ ($ 26, զարգացող երկրներում`$ 67 , իսկ զարգացած երկրներում`$ 1577):

2016 թվականի առաջին կիսամյակում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումները 16.2%-ից դանդաղել են մինչև 2.8%, իսկ ԿԱՍԿՈ գծով` 15%-ից մինչև 5.7%
 Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 19:02

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականի I կիսամյակում իրականացրել են 6,8 մլրդ դրամի կամ $ 14.3 մլն-ի ապահովագրական հատուցում (ըստ ապահովագրողների պորտֆելների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով), տարեկան կտրվածքով աճելով 7.8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաներն վելացել է միայն 0.7% տարեկան,  կազմելով 16.1 մլրդ. դրամ կամ $ 33,8 մլն. Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան աճ են ապահովել միայն չորս ընկերություններ, իսկ ամենամեծը` «Սիլ Ինշուրանս» ընկերությունը`20,8% և «Ռոսգոսստրախ-Արմենիան»` 17,3%, իսկ տարեկան անկում են գրանցվել «ԻՆԳՈ Արմենիան»` 8% և «Արմենիա Ինշունարսը»` 3.7%:

Հայաստանի ապահովագրողները 2016 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել մուտքերը, ի տարբերություն հատուցումների
 Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 16:44

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականի առաջին կիսամյակում աճել են 4.2% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումներն աճել են միայն 0.7%: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրոմիաների միագումար ծավալը կազմել է 15,8 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6.2 մլրդ. դրամ (ցուցանիշները բերված են ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS ստանդարտներով): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2016-ի առաջին կիսամյակը եզրափակել է 2,6 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`74%: Ապահովագրական վճարների անկում է արձանագրվել 2 գործող ընկերություններում, իսկ հատուցումների անկում`4 ընկերություններում: Ըստ ապահովագրական ընկերությունների պորտֆելների հաշվետվությունների (ՀՀ ԿԲ ստանդարտներով), ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ (տարեկան 0.7% աճ), իսկ հատուցման ծավալները -  6,8 մլրդ դրամ (տարեկան աճը`7,8%):

ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը գործարկել են ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերման վարկային ծրագիրը
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2016, 17:09

Արմինֆո. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաճախորդները կարող են վարկային միջոցներով ձեռք բերել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրեր

 Հինգշաբթի, 12 Մայիսի 2016, 12:46

Արմինֆո.

2016թ. I եռամսյակում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումները դանդաղել են 16,7%, մինչև 4,1%, իսկ ԿԱՍԿՈ գծով արձանագրվել է 13.3% աճ
 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2016, 16:49

Արմինֆո. Հայաստանիապահովագրողները 2016 թվականի առաջին եռամսյակում իրականացրել են 3,7 մլրդ դրամի կամ 7.6 մլն.դոլարի ապահովագրական հատուցումներ (ըստ ԱԸ հաշվետվույթունների`ՀՀ ԿԲ չափանիշներով): Նախորդ տարվա համեմատ հատուցոմներ աճել են 13.4%: Միևնույն ժամանակ, Հայաստանի ապահովագրողների պրեմիաները տարեկան կտրվածքով ավելացել են 1.7%, մինչև 9,6 մլրդ. դրամ կամ 19,9 մլն.դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների ամենամեծ ծավալներն արձանագրել են` «Ռոսգոսստրախ-Արմենիա» - 27.2%, «Սիլ Ինշուրանս» - 24.7% ընկերությունները, իսկ տարեկան անկում է արձանագրվել «Արմենիա Ինշուրանս» ընկերությունում - 3.6%:



Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40