Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.75%-ից իջեցնել մինչեւ 10.5%
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 15:37

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը զուսպ 0,25 տոկոսային կետով՝ 10,75%-ից մինչև 10,5%՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին այն հասցնելով պատմական առավելագույնին և մինչ օրս պահպանելով այդ մակարդակը։ Որոշումը կայացվել է հունիսի 13-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

ԱՄՀ-ը SBA նոր ծրագրով Հայաստանին տրամադրել է 24.5 մլն դոլարից օգտվելու հնարավորություն՝ 2023 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 5.5% աճ
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 15:31

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ ստուգումը, որը տալիս է 18.4 միլիոն ՓՀԻ-ից (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի) օգտվելու հնարավորություն՝ հասանելի ընդհանուր ՓՀԻ հասցնելով 36.8 միլիոնի (շուրջ 49 միլիոն ԱՄՆ դոլարի)։

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հայտնվել է "կարևոր կրիտիկական կետում". Մարտին Գալստյան
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 14:08

Արմինֆո.Հայաստանի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հայտնվել է "կարեւոր կրիտիկական կետում"։ Ֆինանսաբյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովում իր ելույթի ժամանակ այդպես է արտահայտվել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խոսելով երկրում գնաճային միտումների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

ԵԱԶԲ-ը կանխատեսում է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում՝ 7,5%
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 12:56

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են 2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում՝ 7,5%: Այսպիսին են ԵԱԶԲ-ի 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսման արդյունքները՝ բանկի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի կողմից։

ՀԲ-ը բարելավել է 2023 թվականին Հայաստանի  ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,1%-ից մինչև 4,4% և  ակնկալում է արագացում 2024-2025 թթ.
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023, 19:05

Արմինֆո. Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,1% - ից մինչև 4,4% (2022 թվականի փաստացի 12,6% աճի դիմաց) ՝ ակնկալելով 2024 թվականին տեմպերի արագացում մինչև 4,8% և 2025 թվականին՝ մինչև 5%: %): Այդ մասին նշվում է բանկի հրապարակած "Գլոբալ տնտեսական հեռանկարներ" զեկույցում։

 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023, 16:42

Արմինֆո.

 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 21:39

Արմինֆո.

2023 թվականի արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում կունենա իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սակայն, սիսկերը պահպանվում են. ԵԱԶԲ
 Ուրբաթ, 2 Հունիսի 2023, 13:38

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում ԵԱՏՄ երկրների շրջանում կգրանցվի իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը, բայց, ընդսմին, ամենացածր գնաճը։ Այսպիսին է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կանխատեսումը, որը ներառված ԵԱՏՄ անդամ 6 պետությունների համար 2023-2025 թվականների այսօր հրապարակված մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

 Հինգշաբթի, 25 Մայիսի 2023, 16:02

Արմինֆո.

ՎԶԵԲ-ը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է  4%-ից մինչեւ 5%՝ ակնկալելով տեմպերի պահպանում նաև 2024 թվականին
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 21:46

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) բարելավել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4%-ից միննչեւ 5%, ակնկալելով, որ տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին (նախկինում հնչեցված 4,8% - ի դիմաց): Նման կանխատեսում է տրվել 2023-2024 թվականների համար՝ հաշվի առնելով նվազման լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերը։ Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի մայիսի 16-ին հրապարակված "Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. Բարձր գնաճը նվազեցնում է տնային տնտեսությունների գնողունակությունը" զեկույցում:

ՀՀ ԿԲ կանխատեսում. 2023 թվականի երկրորդ կեսից Հայաստանում գնաճի մակարդակը կհասնի 4% նպատակային ցուցանիշի
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 14:18

Արմինֆո. Հայաստանում գնաճի մակարդակը 2023 թվականի երկրորդ կեսից կհասնի 4% նպատակային ցուցանիշի։ Այդ մասին երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով ԿԲ 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Վաչե Գաբրիելյան. ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոս աճի նպատակային ցուցանիշը միանգամայն կարող է գերազանցվել
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023, 13:44

Արմինֆո.Հայրենական արտադրողների արտահանմանն ուղղված արտադրանքի թանկացումը լրացուցիչ բեռ է կրում։ Այդ մասին «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի ցուցանիշները։

 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023, 19:09

Արմինֆո.

Հայաստանում գնաճն սկսել է նվազել ավելի արտահայտված
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 17:09

Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2023թ. ապրիլին տարեկան գնաճը նվազել է մինչև 3,2% (2022թ. ապրիլի տարեկան 8,4%-ից)։ Դա առավելապես պայմանավորված էր սննդամթերքի, փոքր-ինչ պակաս՝ ոչ պարենային ապրանքների շուկայում տարեկան գնաճի զգալի նվազմամբ, ինչին զուգահեռ ծառայությունների սակագները շարունակել են արագ տեմպերով աճել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ՀՀ ԿԲ. ԴՎՔ սցենարում նախատեսվում է առաջիկայում գնաճի արագ նվազում՝ մինչև թիրախային 4-ից ցածր մակարդակ
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2023, 22:07

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում ամրագրված է տարեկան գնաճի արագ նվազում, որն առաջիկայում կձեւավորվի թիրախային շեմից ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետ հեռանկարում կկայունանա թիրախային 4 տոկոսի մոտ: Այդ մասին մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,75 տոկոսի մակարդակում պահպանելու կարգավորիչի որոշման հիմնավորումը ։

ԿԲ ղեկավար. Գնաճի դեմ պայքարում առայժմ վերջնական հաղթանակ չի արձանագրվել
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2023, 19:26

Արմինֆո. "Ծառայությունների ոլորտում որոշակի գործընթացներ մեզ բերում են այն մտքին, որ գնաճի դեմ պայքարում մենք վերջնական հաղթանակ չենք տարել", - հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 10.75% մակարդակում
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2023, 12:35

Արմինֆո.Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, դրան համապատասխան, փոփոխության չեն ենթարկվել նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը ` 12.25%, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: 

Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում աշխատավարձի աճը գերազանցում է գնաճը
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 15:37

Արմինֆո. 2023 թվականի մարտին մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է Հայաստանի աշխատաշուկայում հերթական ռեկորդի մասին
 Ուրբաթ, 21 Ապրիլի 2023, 16:03

Արմինֆո. Հայաստանի աշխատաշուկայում իրավիճակը շարունակում է մնալ աշխույժ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ հղում անելով ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում գրանցված տվյալներին։

Stand-by վարկի 24.8 մլն դոլար Հայաստանը ԱՄՀ-ից կստանա հունիսին
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2023, 14:13

Արմինֆո.Stand-by վարկի շուրջ 24.8 մլն դոլար Հայաստանի համար հասանելի կդառնա ս.թ. հունիսի կեսերին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) խորհրդի նիստից հետո: Այդ մասին նշվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10