Փոխնախարար. 2022 թվականին Հայաստանում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելը ռեկորդային է եղել
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2023, 12:41

Արմինֆո. Հայաստանը չորս տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությանը կվճարի 64 մլն դոլար՝ Եվրասիական զարգացման բանկում ՌԴ-ի վճարած բաժնեմասը ձեռք բերելու դիմաց: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 25-ի արտահերթ նիստում վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ԵԱԶԲ-ում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման մասին համաձայնագիրը:

ՎԶԵԲ-ը ՓՄՁ զարգացման համար կտրամադրի 30 մլն եվրոյի վարկային գծեր
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2023, 15:11

Արմինֆո. 2021 թվականի հուլիսին Հայաստանում գործարկված Եվրամիության EU4Business նախաձեռնության շրջանակներում ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) տեղական ֆինանսական կազմակերպությունների հետ ստորագրել է 30 մլն եվրո ընդհանուր ծավալի վարկային գծեր։

ԲՏԱ նախարարությունը և ՇՀԿ անդամ պետությունների Չինաստանի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնը սահմանել են համագործակցության ուղղությունները
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2023, 19:43

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ապրիլի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների Չինաստանի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի տնօրեն Ճոնյուան Ճաոյին և կենտրոնի միջազգային համագործակության վարչության պետ Յուլիա Բոգդանովային:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հողային բարեփոխումների իրականացման ընթացքը
 Ուրբաթ, 7 Ապրիլի 2023, 13:52

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 6-ին անց են կացրել աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին։

Կոմպլաենսի էությունն է` թացը չորից տարբերելը
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 10:52

Արմինֆո. Ռուսական ռելոկանտները, որոնց թիվը Հայաստանում, տարբեր տվյալներով, գնահատվում է 80-100 հազար մարդ, երկրի կյանք են ներմուծել ոչ միայն բարձր "վիճակագրական" տնտեսական աճ եւ ոչ բարձր "հաշվարկային" գնաճ, այլեւ թույլ են տվել զգալիորեն ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի ռեսուրսները:

ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացմամբ
 Երեթշաբթի, 28 Մարտի 2023, 19:52

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Համաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համար
 Շաբաթ, 25 Մարտի 2023, 17:26

Արմինֆո. Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է նոր՝ 92.3 միլիոն եվրոյի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ) համար։

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
 Հինգշաբթի, 23 Մարտի 2023, 22:55

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 13:08

Արմինֆո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհի վերակառուցման տեխնիկական հսկողության և ինժեների գործառույթներն իրականացնող «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ծրագրի ղեկավար Ռիչարդ Թադանիի հետ։

ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 13:56

Արմինֆո.ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»  ծրագրին (WEPs) դեռևս 2022թ․-ի սեպտեմբերին՝ նշված տարում լինելով առաջինը առևտրային բանկերի շրջանում։

IDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակից
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 18:37

Արմինֆո.Մարտի 10-ին, 11-ին և 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։

Հայաստանն ավելացրել է մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկում
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023, 14:34

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 9-ին հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի առքուվաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը:

Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 16:50

Արմինֆո.Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Հովանավորչություն կամ ազատ առեւտուր. Սուրեն Պարսյանը կասկածում է ՊԵԿ-ի անաչառությանը "Նոր Զովք" ՍՊԸ-ի գործով
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 17:40

Արմինֆո. ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՊԵԿ-ին կասկածում է "Երևան Սիթի" - ի հովանավորչության համար։

Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 17:22

Արմինֆո.Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։

Հայաստանում կպատժեն ներդրողների կողմից պայմանագրային պարտավորությունները խախտելու համար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 14:13

Արմինֆո. Խոշոր ներդրումային նախագծերի համար ՀՀ իշխանությունները նախատեսել են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար տուգանքների մեխանիզմներ։ Այդ մասին մարտի 2-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Արագած լեռան լանջին նոր էկո-գյուղատնտեսական եւ լեռնադահուկային համալիրի ստեղծման համար ներդրումները կկազմեն մոտ 200 մլն դոլար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 12:41

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին:

Պատահականությու՞ն: Չեմ կարծում. Նոր Նորքում "Նոր Զովք" նոր սուպերմարկետի բացումից հետո հարկայինները խուզարկություններ են սկսել
 Երկուշաբթի, 27 Փետրվարի 2023, 18:49

Արմինֆո."Նոր Զովք" ընկերությունը հայտարարություն է տարածել Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ընկերությունում կատարված խուզարկությունների առնչությամբ:

Մի դրամի ուժը՝ Արցախին
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023, 17:28

Արմինֆո.2023 թ․ փետրվար և մարտ ամիսներին  «Մի դրամի ուժը» կաջակցի Արցախում արևային ջրաջեռուցիչների տեղադրման նախագծին։

Հայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023, 13:13

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարությունը փետրվարի 2-ի նիստում հավանություն է տվել ոլորտի զարգացման և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84