Ինչ կլինի Հայաստանի պետական պարտքի հետ՝ դոլարի 2022 թվականի մարտի նշագծին վերադարձի դեպքում
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 14:38

Արմինֆո. ՀՀ կառավարության պարտքի կայունության վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև վերջինս կայուն է, կառավարելի և ցածր ռիսկայնությամբ, այն զգայուն է տնտեսական աճի, ինչպես նաև փոխարժեքի ցնցումների նկատմամբ: Այդ մասին ասվում է 2024 թվականի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագծին կից ուղերձում։

ՀՀ ֆինանսների նախարար. 2024 թվին նախատեսվում է 18 մլրդ դրամ ուղղել համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի իրականացմանը
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 14:00

Արմինֆո.2024 ֆինանսական տարում ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար նախատեսվում է ուղղել 168 մլրդ 022 մլն դրամ: Այդ մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

IDBank-ն ու Իդրամը համախմբվել են ID Group հայկական հոլդինգում
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 16:28

Արմինֆո.Հաշվի առնելով երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությունն ու զարգացման տեսլականների համընկնումը՝ Իդրամն ու IDBank-ը հանդես են գալիս են ID Group հայկական հոլդինգի ներքո, որը ներկայում վերահսկում է Իդրամի և IDBank-ի բաժնետոմսերի 100%-ը։

ՀՀ ֆինանսների փոխնախարար. 2024 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների ֆինանսավորման ծավալները կաճեն 37%-ով
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 11:08

Արմինֆո.2024 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտների ծրագրերի ֆինանսավորմանը կուղղվի 345 մլրդ 417 մլն դրամ։ Այդ մասին նոյեմբերի 2-ին ԱԺ հանձնաժողովներում լսումների ժամանակ հայտարարել է  ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը:

Վահան Քերոբյան. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առևտրի ծավալները կգերազանցեն ՀՆԱ-ի ծավալը
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:14

Արմինֆո. Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները. մենք դրանք զարգացնում ենք, բայց, միևնույն ժամանակ, մենք հսկայական ռեսուրսներ, ժամանակ և ջանքեր ենք ծախսում արտաքին առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար՝ նաև այլ ուղղություններով։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 15:44

Արմինֆո.Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակի միջոցով տնտեսվարողները կարող են առցանց վարկավորման դիմել Converse SME, Converse fast+, Converse Blitz, «Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտների շրջանակներում:

Մինչև 2040 թվականը Հայաստանը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի հզորությունը հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի կամ համախառն վերջնական սպառման մոտ 60%-ի
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 18:00

Արմինֆո. Կառավարության նիստում այսօր ընդունված  որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:

Երիտասարդ գործարարների առաջին ESG դպրոցը Հայաստանում
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:33

Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին ավարտվեց Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի նոր նախաձեռնությունը` երիտասարդ գործարարների համար նախատեսված առաջին ESG դպրոցը Հայաստանում:

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:09

Արմինֆո.Արագ կառուցվող բնակելի տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ:

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում Արցախի գործարարների հետ՝ Հայաստանի գործարար միջավայրին նրանց շուտափույթ ինտեգրման համար
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 13:10

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր տեղի կունենա հանդիպում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցի գործարարների հետ: Այդ մասին մեկ օր առաջ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ նման հանդիպում անցկացվում է Հայաստանի գործարար միջավայրին արցախցի գործարարների  հնարավորինս արագ ինտեգրման նպատակով։

ԵՄ-ը Հայաստանին կոչ է անում միանալ Ադրբեջանից դեպի Ռումինիա էներգամալուխի նախագծին: Ամենայն հավանականությամբ՝ Զանգեզուրի միջանցքի երթուղով
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023, 12:20

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն,  մասնավորապես, ասվում է.

ԵՆԲ-ը ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում 70 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում
 

Գործելու ենք էներգետիկայի ոլորտում մեր շահերին համապատասխան. կառավարող կուսակցության պատգամավորը՝ ՀԱԷԿ-ը փակելու կոչի մասին
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 16:24

Արմինֆո.Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում սեփական շահերին համապատասխան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Փորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 13:02

Արմինֆո.Հայաստանին սպառնում կարգավիճակի էական նվազում՝  որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, և հեռու չէ այն ժամը, երբ, չնայած ատոմակայանի, հիդրաէներգետիկ հարուստ ռեսուրսների և արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, երկիրը կհայտնվի էլեկտրաէներգիայի նետտո-ներկրողի դերում: Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ արձագանքելով ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հայտարարություններին։

Հայաստանում կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռք բերման գործընթացը
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023, 16:53

Արմինֆո.Հայաստանում կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռք բերման գործընթացը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 4-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում երկրորդ եւ վերջնական ընթերցման ներկայացված փոփոխություններին:

Freedom Broker-ը դառնում է առաջամարտիկ Հայաստանում՝ ներկայացնելով բրոքերային ծառայություններ ֆիզիկական անձանց համար   
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:22

Արմինֆո.Ֆինանսական ծառայություններ մատուցող առաջատար Freedom Broker-ը դառնում է Հայաստանում առաջին բրոքերը, որն առաջարկում է բրոքերային ծառայությունների համապարփակ տեսականի՝ նախատեսված բացառապես ֆիզիկական անձանց համար: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաներով՝ Freedom Broker-ը իրավասու է իրականացնելու ինչպես բրոքերային, այնպես էլ դեպոզիտար գործունեություն․ սա նշանակալից և կարևոր իրադարձություն է երկրի ֆինանսական լանդշաֆտում:

Հայաստանում Wildberries-ի ամենաակտիվ գնորդները Երեւանի, Կոտայքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերի բնակիչներն են 
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 11:25

Արմինֆո.Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Wildberries-ի ամենաակտիվ գնորդները Երևանի, Կոտայքի, Սյունիքի և Շիրակի մարզերի բնակիչներն են: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Կառավարությունը "Վեոլիա Ջուր" ընկերության վարձավճարներից ստացված միջոցները կվերաուղղորդի մայրաքաղաքի ողջ ջրային համակարգի արդիականացմանը, վստահ է քաղաքապետի թեկնածուն
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 22:38

Արմինֆո. 2023 թվականին Երևանում նախատեսվում է վերանորոգել 24 մանկապարտեզ։ Այդ մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Բելառուսի վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել Արևմուտքի պատժամիջոցներին արձագանքման համախմբված միջոցներ մշակել
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 21:00

Արմինֆո.Մենք պետք է քննարկենք ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթությունների հարցը, հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն օգոստոսի 24-ին Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:14

Արմինֆո. Նախնական տվյալներով, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ (ՀԱԷԿ) գլխավոր տնօրենի խորհրդական Հերա Սևիկյանը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84