Հայաստանի կառավարությունը 2018 թվականին աշխատավարձերի և կենսաթոշակների աճ չի նախատեսում
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 16:43

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2018 թվականին սոցիալական նպատակներով բյուջեի ծախսերի վերանայում չի նախատեսում: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո, որի ընթացքում հավանության է արժանացել 2018 թվականի պետբյուջեի նախագիծը:

Ֆինանսների նախարար. 2018 թվականի արդյունքներով ընդհանուր պետական պարտքի չափը կկազմի ՀՆԱ շուրջ 60 տոկոսը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:16

Արմինֆո. 2018 թվականի արդյունքներով ընդհանուր պետական պարտքի չափը կկազմի ՀՆԱ շուրջ 60 տոկոսը կամ ավելի քան 7 մլրդ դոլար: Սեպտեմբերի 28-ին կառավարության նիստից հետո այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Վարդան Արամյան. Հայաստանը 2017 թ. պետբյուջեի սեկվեստր չի նախատեսում
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 14:43

Արմինֆո. 2017 թ. պետբյուջեի սեկվեստր չի  նախատեսվում, այսօր կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, ըստ որի՝ Նախարարների կաբինետը քննարկում է սեկվեստրի հավանականությունը:

Վարդան Արամյան. Հայաստանի ՀՆԱ աճը 2018 թ. կկազմի 4,5%
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 14:14

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ աճը, 2018  թ. արդյունքների համաձայն, կանխատեսվում է 4,5%: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Նախարարների կաբինտեի հավանությանը ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Վարդան Արամյան. Հայկական արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը կապիտալի միջազգային շուկայում աճում է
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 18:08

Արմինֆո. Հայաստանի Եվրոբոնդերի երրորդ տրանշը կիրականացվի մինչև 2019 թվականի վերջը և 2020 թվականի սկիզբը: Թողարկման ծավալը համարժեք կլինի այն գումարին, որ կառավարությունը կարող է ուղղել եվրոբոնդերով արտաքին պարտքի սպասարկմանը`մոտ $ 500 մլն Այս մասին սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Վարդան Արամյանը հերքում է. Նախարարություններին չի հանձնարարվել մինչև 7% կրճատել ծախսերը
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 17:05

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հերքում է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ 2018 թվականի բյուջետային քննարկումների ընթացքում բոլոր նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է 7% նվազեցնել, որպեսզի առկա միջոցները բավարար լինեն սպասարկելու երկրի պարտքն ապագայում: Ինչպես սեպտեմբերի 25-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Վարդան Արամյանը, ճշմարտության հատիկը կայանում է նրանում, որպեսզի ընթացիկ ծախսերի ձևավորման առումով ցուցադրվի որոշակի զսպվածություն:

Ֆինանսների նախարար. Առաջիկա 5-8 տարիներին Հայաստանը մտադիր է բացառել ևս 8 երկրի հետ կրկնակի հարկումը
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 16:18

Արմինֆո. Տարեվերջին Հայաստանը նախատեսում է Ղրղըզստանի և Ուզբեկստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ստորագրել: Միաժամանակ Հայաստանը շարունակում է պնդել ԱՄՆ հետ համանման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Այդ մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. 2017 թվականի արդյունքներով Հայաստանում ակնկալվում է 4.3% իրական տնտեսական աճ
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 16:03

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017 թվականին երկրի ՀՆԱ-ի աճն ակնկալում է բյուջեում նախատեսված 3.2% -ից բարձր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ռիչարդ Միլս. ԱՄՆ Հայաստանի կառավարությունից ակնկալում է կրկնակի հարկումից խուսափելու շուրջ նոր համաձայնագրի անհրաժեշտության հիմնավորում
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017, 14:57

Արմինֆո. Միացյալ Նահանգները գոհ է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու շուրջ գործող համաձայնագրից, սակայն, միևնույն ժամանակ, պատրաստ է լսել նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի կառավարության փաստարկները: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանում կներդրվի ռեզիդենտության էլեկտրոնային հաստատումը
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 18:31

Արմինֆո. Հայաստանը պարզեցնում է ռեզիդենտության հաստատման գործընթացը: Այս մասին որոշումը հաստատվել է սեպտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարության նիստում:

Վարդան Արամյանը ՎԶԵԲ-ին առաջարկել է քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 17:15

Արմինֆո. Սեպտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ  համագործակցությունը:

Հարկաբյուջետային կանոնների արդիականացում» խորագրով քննարկում
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 21:20

Արմինֆո. Օգոստոսի 30–ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ և ՀՀ տարբեր գերատեսչությունների, մասնավոր կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու անկախ տնտեսագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ հարկաբյուջետային կանոնների արդիականացման վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարը և KfW տարածաշրջանային տնօրենը քննարկել են հետագա ծրագրերի զարգացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017, 10:59

Արմինֆո. Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է  Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 13:23

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին:

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստակամ է քննարկել Հայաստանի հետ համագործակցությանն ուղղված ծրագրերը
 Շաբաթ, 29 Հուլիսի 2017, 14:44

Արմինֆո. Հուլիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերին կդիմի ԱՄՆ գործընկերներին, կրկնակի հարկումը բացառելու խնդրանքով
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 19:30

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը կրկին  հոկտեմբերին կդիմի ԱՄՆ գործընկերներին, կրկնակի հարկումը բացառելու խնդրանքով: Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 18:44

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա: «ՌԴ տնտեսությունն արդեն հարմարվել է պատժամիջոցների պայմաններում աշխատելուն», - հուլիսի 27-ից կառավարության նիստից հետո  այս մասին հայտարարել է Վարդան Արամյանը, կոչ անելով ձեռնպահ մնալ բացասական սցենարներից Հայաստանի տնտեսության համար:

Ֆինանսների նախարարություն. «Ալիանս Գրուպն» ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2017, 10:23

Արմինֆո. Աշխարհում ինտգրված ապահովագրական և ֆինանսական ծառայություններ մատուցող «Ալիանս Գրուպն» ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները: Այդ մասին հայտարարվել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:

Վարդան Արամյան. Օլիգոպոլիական շուկաները կլանում են երկրի տնտեսական աճը
 Երեթշաբթի, 18 Հուլիսի 2017, 11:58

Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունում է օլիգոպոլիայի առկայությունը հանրապետությունում: «Օլիգոպոլիական շուկայի պայմաններում բարդ կլինի հասնել աճի ցանկալի տեմպերի», - հայտարարել է նախարարը` Հայաստանի Հանրապետության 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) քննարկման ընթացքում:

Հայաստանը նախատեսում է սպառազինությունների գնման նպատակով Ռուսաստանից ստանալ նոր վարկ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2017, 17:24

Արմինֆո. Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ նոր ռազմական վարկի ստացման առնչությամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հուլիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20