Էկոնոմիկայի նախարարը HSBC-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական խոշոր ընկերությունների՝ կապիտալի արտասահմանյան շուկաներ դուրս գալու հնարավորությունները
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 16:15

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։

2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 19:33

Արմինֆո.Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ:

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել են Եվրասիական Զարգացման Բանկի դոլարային պարտատոմսերի ցուցակում
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 17:54

Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:  Ինչպես նշված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում,  տևական ընդմիջումից հետո ՀՖԲ-ում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։

Հայաստանի խոշոր հարկատուների ցոուցակը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 13:45

Արմինֆո. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (ԶՊՄԿ): Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները։

Ամունդի-Ակբան առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 12:26

Արմինֆո.«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր  ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝  առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։

"ԷՖԵՍ" ԱԸ-ը դե-ֆակտո վերադարձել է շուկա
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 16:06

Արմինֆո."ԷՖԵՍ" ապահովագրական ընկերությունը դե-ֆակտո վերադարձել է հայկական շուկա։ Ս. թ. հուլիսի վերջին գրանցվելով Կենտրոնական բանկում՝ "ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ն մինչեւ հոկտեմբեր հասցրել է համագործակցություն հաստատել վեց բանկերի և Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերության, ինչպես նաև մի շարք զբոսաշրջային գործակալությունների հետ: Ընդհանուր առմամբ, որպես "ԷՖԵՍ"-ի ապահովագրական գործակալներ արդեն հանդես են գալիս 51 կազմակերպություններ, որոնց թվում են ACBA Bank-ը, Կոնվերս բանկը, Արարատբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Byblos Bank-ը և ACBA Leasing-ը:

Գործելու ենք էներգետիկայի ոլորտում մեր շահերին համապատասխան. կառավարող կուսակցության պատգամավորը՝ ՀԱԷԿ-ը փակելու կոչի մասին
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 16:24

Արմինֆո.Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում սեփական շահերին համապատասխան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

"Պոբեդա" ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սոչի-Գյումրի-Սոչի ուղղությամբ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 12:31

Արմինֆո. Հոկտեմբերի 29-ից "Պոբեդա" ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Սոչիի- Գյումրի-Սոչի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում են "Արմենիա" միջազգային օդանավակայաններ " ՓԲԸ-ից:

Իշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկեն
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 14:56

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկումով։

"Հայփոստի" շենքը կվաճառվի "Ռենշին" ընկերությանը
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 14:38

Արմինֆո.Երեւան քաղաքի Սարյան փողոցում գտնվող <Հայփոստի>  շենքը կօտարվի < Ռենշին > ընկերությանը' դրա զարգացման եւ "Համաշխարհային առեւտրի կենտրոն" (World Trade Center (WTC)) ներդրումային ծրագրի իրականացման նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 7-ին՝ կառավարության նիստում։

Czech Airlines  ավիաընկերությունը կվերսկսի Պրահա-Երևան-Պրահա ուղղությամբ չվերթները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 15:41

Արմինֆո.Հոկտեմբերի 2-ից Czech Airlines ավիաընկերությունը կվերսկսի չվերթները Պրահա - Երևան-Պրահա ուղղությամբ։ Այդ մասին ասվում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

Սամվել Կարապետյանը շինարարության և ճարտարագիտության ոլորտի ամենահարուստ գործարարներից մեկն է՝ ըստ GEOWORLD պարբերականի վարկածի
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 17:50

Արմինֆո. GEOWORLD-ի վարկածով  հայտնի ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ճարտարապետության և ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալող աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջատար տասնյակում:

"Երևանի ՋԷԿ" ՓԲԸ-ի չշահագործվող գույքը կվաճառվի
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 15:37

Արմինֆո."Երևանի ՋԷԿ" ՓԲԸ-ի չշահագործվող գույքը կվաճառվի։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 24-ին որոշում է ընդունել "Երևանի ՋԷԿ" ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, շարժական գույքն ամրագրելու և պետական գույքը մրցութայինհիմունքով վաճառելու մասին:

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:14

Արմինֆո. Նախնական տվյալներով, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ (ՀԱԷԿ) գլխավոր տնօրենի խորհրդական Հերա Սևիկյանը:

Chaarat Gold  ընկերությունը Կապանի հանքը վաճառում է հայկական Quanto ընկերությանը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 16:31

Արմինֆո.Chaarat Gold ընկերությունը համաձայնագիր է կնքել Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով տեղական Quanto ընկերությանը վաճառելու շուրջ։ Այդ մասին ասվում է Chaara-ի մամուլի հաղորդագրությունում։

Առաջիկա 1-2 տարիներին "Գեոպրոմայնինգը" պատրաստ է 15 մլն դոլար ներդնել ԱՊՄԿ արդիականացման գործում
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:48

Արմինֆո. "Գեոպրոմայնինգ" ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել շուրջ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը:

ՀԾԿՀ ղեկավար. Ջրամատակարարման համակարգը մաշված է
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 14:16

Արմինֆո. Եկեք ընդունենք, որ մեր ջրամատակարարման համակարգը մաշված է և մեծ ծավալի ներդրումներ է պահանջում։ Այդ մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով մայրաքաղաքում ջրամատակարարման հաճախակի ընդհատումների վերաբերյալ հարցին։

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 20:11

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դարձել է Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի տեղաբաշխող
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 14:19

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի  15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղաբաշխում է 30 մլն դոլարի պարտատոմսեր. տեղաբաշխողը Արդշինբանկն է
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 13:10

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է 30 մլն դոլարի պարտատոմսերի դեբյուտային թողարկում՝ որի տեղաբաշխողը Արդշինբանկն է: Հայտերի հավաքագրումը մեկնարկում է այս տարվա օգոստոսի 15-ից։ և կգործի մինչև օգոստոսի 31-ը։ Այս մասին նշված է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63