Կառավարությունն առանց գրավի բյուջետային երաշխիքներ կտրամադրի խաղողի մթերման վարկերի համար
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022, 16:16

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին որոշում է ընդունել առանց գրավի բյուջետային երաշխիքներ տրամադրելու մասին              ՝ մթերողներին տրամադրվող վարկերի շրջանակներում խաղողի գնման համար ՝ 2022թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը, երեք տարի և երեք ամիս մարման առավելագույն ժամկետով:

Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022, 19:00

Արմինֆո.Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ:

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022, 13:47

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

ԵՏՀ կոլեգիան ԵԱՏՄ-ում մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ է սահմանել 2023 թվականի համար
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2022, 18:34

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 23-ին որոշում է ընդունել 2023 թվականի համար մսամթերքի և կաթնամթերքի մի շարք տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանելու և բաշխելու մասին: Այս մասին հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Ինչպիսին կլինի Հայաստանի հարկային քաղաքականությունը 2022-2025 թթ.
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2022, 18:15

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը բացահայտել է առաջիկա երեք տարիների հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած "Հարկային եկամուտների կառավարման ծրագիր 2022-2025 թթ." փաստաթուղթը թույլ է տալիս գնահատել սպասվող փոփոխությունների մասշտաբները:

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի ապահովագրողների ապահովագրավճարների պորտֆելներում գերակշռում է կորպորատիվ բաղադրիչը, իսկ փոխհատուցումներում մանրածախը
 Շաբաթ, 20 Օգոստոսի 2022, 13:57

Արմինֆո. 2022թ. առաջին կիսամյակի արդյունքներով հայ ապահովագրողների ապահովագրավճարների պորտֆելներում կորպորատիվ բաղադրիչի մասնաբաժինը շարունակում է գերակշռել մանրածախ նկատմամբ' 58,2% (19,7 մլրդ դրամ)' 41,8% (14,1 մլրդ դրամ) դիմաց, ինչը հիշեցնում է մեկ տարվա վաղեմության պատկերը, համապատասխանաբար,  57% եւ 43%: 

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի ապահովագրական հատվածն ամփոփել է 2022թ. առաջին կիսամյակը՝ 5.6 մլն դոլարի շահույթով
 Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022, 12:30

Արմինֆո.Հայաստանի ապահովագրական ընկերությունների (ԱԸ) միագումար զուտ շահույթը 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում հասել է 2.3 մլրդ դրամի ($5.6 մլն), տարեկան 19 անգամ աճով՝ եռամսյակային 13.1% անկման պայմաններում՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածներում տարեկան 2 անգամ անկման և եռամսյակային 2,5 անգամ աճի դեպքում:

Փաշինյանն անհրաժեշտ է համարում վերանայել տնտեսական ծրագրերը
 Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2022, 11:30

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-7-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Դրա արդյունքում Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է ևս մեկ անգամ դիտել իրականացվող ծրագրերը և հասկանալ, թե դրանցից որոնք լրացուցիչ շտկման կարիք ունեն՝ դրանց արդյունավետության բարձրացման համար։

ԵԱԶԲ-ի ընթացիկ ներդրումային պորտֆելում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում փոքր տնտեսություն ունեցող մասնակից երկրների շրջանում. ԵԱԶԲ
 Ուրբաթ, 5 Օգոստոսի 2022, 15:50

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պատմել է հանրապետությունում 2022-2026 թվականների Բանկի երկրների ռազմավարության իրականացման մասին: Կողմերը քննարկել են նաեւ արդեն իրականացվող եւ հնարավոր նախագծերը: Այդ մասին հաղորդել է բանկի մամուլի ծառայությունը:

Պետեկամուտների կոմիտեն հաղորդում է հանքարդյունահանման ապօրինի դեպքի մասին
 Ուրբաթ, 5 Օգոստոսի 2022, 13:34

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց պետական գրանցման՝ հանքարդյունահանման ապօրինի հերթական դեպքը: 

Քերոբյան. Վիճակագրական տվյալները չեն համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերին
 Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2022, 14:30

Արմինֆո.Գյուղատնտեսության ոլորտի 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրական պատկերին։ "Արմենպրեսի" հարցազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարություն. 2022 թվականին Հայաստանին կպահանջվի 377 հազար տոննա ցորեն
 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 14:02

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։

Արդյո՞ք արտահանողները պետությունից օգնություն կտանան, թե՞ Հայաստանի տնտեսությունը կտապակեն մոնետար թավայի վրա
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022, 18:22

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի 20% - ն ապահովող արտահանող- արտադրողները չափազանց ծանր ժամանակներ են ապրում։ Դրամի կտրուկ արժեւորումը (1 դոլարի դիմաց փետրվարի վերջի 470-480 դրամից եւ մարտի սկզբի 520 դրամից մինչեւ մոտ 400-410 դրամ) իսկական փորձություն էր ինչպես ապրանքներ եւ ծառայություններ արտահանողների, այնպես էլ ներդրողների եւ տեղական ոչ մեծ արտադրողների համար։

Դավիթ Անանյան. Հայաստանի տնտեսությունն իր ներուժը մեծացնող հրատապ կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 17:29

Արմինֆո.Ռուսական ռուբլին փետրվարի վերջին սկսել էր սրընթաց էժանանալ ամերիկյան դոլարի նկատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։ Դրա փոխարժեքը բարձրացել է մինչեւ 120 ռուբլի:

ԵԱԶԲ. Ազգային արժույթների համահարաբերակցության տարբերությունը՝ ԵԱՏՄ+ նոր ֆենոմեն 
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022, 16:59

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) անդամ պետություններում տնտեսական իրավիճակն ունի տարբեր ուղղվածության զարգացում: Եթե Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները, ենթարկվելով խիստ պատժամիջոցային ճնշումների, արձանագրել են գործարար ակտիվության նվազում, ապա Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում տնտեսական ակտիվությունը ցույց է տվել ուժեղ դինամիկա ։ Տաջիկստանում ՀՆԱ աճը դանդաղել է, բայց դրական է մնացել ։

Կառավարությունը մրգերի եւ բանջարեղենի արտահանմանն առնչվող խնդիրը լուծելու միջոց է առաջարկում
 Հինգշաբթի, 30 Հունիսի 2022, 20:17

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, ըստ որի պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվող պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հունիսի 1-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում
 Երեթշաբթի, 28 Հունիսի 2022, 18:01

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հայաստանի գործարար համայնքը տնտեսական իշխանություններին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել ազգային արժույթի կտրուկ արժեւորման զոհ դարձած բիզնեսը փրկելու համար
 Ուրբաթ, 24 Հունիսի 2022, 18:19

Արմինֆո.Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա: Այդպիսի համոզմունք է հայտնվում «Մանթաշյանց» գործարարների միության (180 խոշոր և միջին գործարար),

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը. Փաշինյան
 Երեթշաբթի, 21 Հունիսի 2022, 14:10

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Արտակ Քամալյան. Հայաստանում պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է 73 տոկոս  
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 17:57

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության երկրներում պահպանվում է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ Մասնավորապես, նա հաղորդել է, որ առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն, ընդհանուր առմամբ, աճել է 1,6 տոկոսով։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84