Ալեքսեյ Զուբեց. Հետխորհրդային տարածքի երկրներում գնաճը կարող է ավելի բարձր լինել Ռուսաստանի մակարդակից
 Հինգշաբթի, 12 Մարտի 2020, 14:17

Արմինֆո. Ռուբլու արժեզրկման առնչությամբ Ռուսաստանում գնաճը կարող է հասնել 7 տոկոսի, իսկ հետխորհրդային երկրներում՝ գերազանցել Ռուսաստանի մակարդակը։ Մարտի 12-ին Մոսկվա - Երեւան - Բիշքեկ - Թբիլիսի-Մինսկ տեսակամուրջի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցը՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին։

Հաստատվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
 Հինգշաբթի, 12 Մարտի 2020, 13:37

Արմինֆո.Կառավարությունը հաստատել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է ծրագիրը, որը կնպաստի տՏարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալուն:

Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը
 Երեթշաբթի, 25 Փետրվարի 2020, 17:02

Արմինֆո.Ամփոփվել են Քիմիկոսների ուսանողական մրցաշարի արդյունքները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հավաքական PR թիմը:

2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը
 Ուրբաթ, 24 Հունվարի 2020, 12:57

Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։ Այդ մասին հունվարի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հայաստանում տեղի ունեցավ չորրորդ PR մրցանակաբաշխությունը
 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019, 15:05

Արմինֆո.Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ արդեն չորրորդ անգամ պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին:

Հայաստանից շուրջ 45 ձեռներեց Սիլիկոնային հովտում վերապատրաստման դասընթացներ կանցնի
 Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019, 16:09

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է Սիլիկոնյան հովիտ ուղարկել շուրջ 45 ձեռներեցի՝ 3-5-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ անցնելու նպատակով: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գերատեսչության ղեկավար Հակոբ Արշակյանը ։

Համաձայնություն է ձեռք բերվել չինական շուկա հայկական մեղրի արտահանման համար
 Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2019, 18:31

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները:

Տակեո Կանադեն Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա
 Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019, 18:31

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:

Երևանում մեկնարկել է "խելացի լուծումների"  համաժողովը՝ Silicon Mountains
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019, 18:52

Արմինֆո. Դեկտեմբերի 4-ին  Երեւանում մեկնարկել է Silicon Mountains երկօրյա համաժողովը' նվիրված "խելացի լուծումներին" եւ ՏՏ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին: Համաժողովը կազմակերպել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը' ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ:

Երևանում տրվել է նախագծի պաշտոնական մեկնարկը
 Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2019, 14:30

Արմինֆո. Ֆրանսիան Հայաստանի կողքին է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։  Այս մասին դեկտեմբերի 2-ին Երեւանում <RINArmenia> նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ։

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ  երկրների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով հանձնաժողովի Մինսկում անցկացված նիստին
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019, 11:44

Արմինֆո.  Նոյեմբերի 20-ին Մինսկում անցկացվեց ԱՊՀ-ի մասնակից պետությունների երկրների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով հանձնաժողովի 20-րդ նիստը։ Միջոցառումներին մասնակցեցին հանձնաժողովի անդամներ, ԱՊՀ-ի գործկոմի ներկայացուցիչներ, ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակություններ` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից։

<Սինոփսիս> ընկերությունը մտադիր է մասնաճյուղ բացել Գյումրիում
 Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2019, 19:42

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին:

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019, 17:06

Արմինֆո.Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) եւ Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարությունը հոկտեմբերի 29-ին Ադիս Աբեբայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ նորարարության ոլորտներում:

Լոռու մարզում բացվել է առաջին առաջավոր ֆերման
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2019, 14:29

Արմինֆո. "Անասնաբուծության զարգացումը Հայաստանում. Հյուսիս-Հարավ" ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում տեղի է ունեցել առաջին "առաջավոր ֆերմայի" (LeadFarm) բացումը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագիրն իրականացնում է "Ռազմավարական զարգացման գործակալություն" ՀԿ-ն (Strategic Development Agency

Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019, 15:37

Արմինֆո. Հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած Հայաստան - Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ կնքվել են հուշագրեր, որոնց նպատակն է տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խթանումը։

ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2019, 13:30

Արմինֆո.Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում գումարվելու է Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը
 Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2019, 14:40

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 11-13-ը գումարվելու է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմաններըե (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։

Հայրենիքի կարոտը մեր օրերում. արտերկրում սովորող ուսանողները ձգտում են «հայրենիքի ձայնին»
 Ուրբաթ, 6 Սեպտեմբերի 2019, 19:59

Արմինֆո.Արտերկրում սովորող ուսանողների 74%-ը նշում է, որ ամենից շատ կարոտում է հայրենիքին բնորոշ ձայները, նույնիսկ եթե ընտանիքի հետ առցանց ճաշում է կամ կանոնավոր շփվում հեռախոսային հավելվածների միջոցով,

YEDI. Հայաստանից չիրացված ներուժի  "հոտ է գալիս"
 Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019, 14:54

Արմինֆո. "Հայաստանից չիրացված ներուժի հոտ է գալիս", - Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Յորքի ձեռնարկատիրության զարգացման ինստիտուտի (YEDI) հիմնադիր և նախագահ Մարատ Ռեսինը, ով երկշաբաթյա այցով Հայաստան է ժամանել YEDI  "Միջազգային START-UP" ծրագրի իրականացման համար:

Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը
 Երեթշաբթի, 20 Օգոստոսի 2019, 18:22

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)ե նախագիծը քննարկելու նպատակով:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10