Կարգավորիչը մերժել է "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցումը
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 12:52

Արմինֆո.Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունվարի 17-ի նիստում համաձայնություն չի տվել "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցման գործարքի կնքմանը:

Փաշինյանը հետաքրքիր է համարում Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:40

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ՊԵԿ-ը նշել է հայկական Duty free-ի ռիսկերը
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 17:04

Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Duty free-ի գործունեության մեջ որոշակի ռիսկեր է նկատել։ Այդ մասին հունվարի 15-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով բոլոր առեւտրային օբյեկտների, այդ թվում ՝ Duty free-ի համար մրցույթներ անցկացնելու պարտադիր լինելու մասին օրինագիծը ։

Պաոլո Փիրջանյանը՝  CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր  "Արհեստական բանականություն" անվանակարգում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 14:22

Արմինֆո.Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկահայ առաջատար մասնագետ, Embodied ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր է՝ "Արհեստական բանականություն" անվանակարգում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հավելելով, որ Փիրջանյանը բարձր պարգևի է արժանացել Embodied ընկերության  արտադրած Moxie ռոբոտի համար:

Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի հարաբերակցության էական բարելավում կարձանագրվի. ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 12:49

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանխատեսումներով ՝ նախորդ տարվա արդյունքներով կարձանագրվի Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի հարաբերակցության էական բարելավում: Այդ մասին հունվարի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են հեռանալ պատմական առավելագույնից
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 13:59

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

"Վերին Լարսը" բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 16:43

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել. Սանոսյան
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 13:31

Արմինֆո. Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում կառուցել նոր ատոմային էներգաբլոկ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:23

Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

«Վերին Լարս» անցակետը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 19:50

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն առընթեր մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տարածած հաղորդագրությունում:

Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաև Եվրոթերմի պարտատոմսերը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 14:42

Արմինֆո. Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:

Հայաստանում կփակեն ՀՀ-ում չլիցենզավորված արտասահմանյան առցանց խաղատների հասանելիությունը, իսկ ոչ ռեզիդենտ խաղացողները կկարողանան խաղադրույքներ կատարել և շահումներ ստանալ արտարժույթով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:30

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ նախագծերը:

Հայաստանում ՏՏ ստարտափների համար «հարկային դրախտը» երկարաձգվել է մեկ տարով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 15:59

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանը մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը կերկարաձգի ցեմենտի ներմուծման սահմանափակումները
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 12:47

Արմինֆո. Հայաստանը ևս կես տարով կերկարաձգի երրորդ երկրներից ցեմենտի և կլինկերի ներմուծման սահմանափակումները։ Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստում։

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 15:00

Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցեց և ուսանողների հարցերին պատասխանեց նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Հայաստանի էլեկտրական ցանցեր-ն սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի փոխադրման նախագծին միանալու մասին
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 11:50

Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի "դուստր" ընկերությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն, սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը ՝ միանալու Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի տեղափոխման նախագծին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման ժամկետների երկարաձգում չի լինելու. ՊԵԿ-ը դրանց տերերին հորդորում է ժամանակին օգտվել արտոնություններից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 19:28

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված  1700  թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

Լեռնային Ղարաբաղի շինարարական կազմակերպությունները կկարողանան գրանցվել ՀՀ-ում՝ պարզեցված ընթացակարգով
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 12:40

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

ՊԵԿ-ն ընդլայնել է վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման համար նախատեսված մաքսակետերի ցանկը
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 10:58

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Վանաձորի Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, Սիսիանի Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

ԵԱԶԲ-ում շատ ուշադիր և զգույշ են վերաբերվում Հայաստանում Ամուլսարի նախագծին . Բանկի վարչության փոխնախագահ
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 11:17

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) շատ ուշադիր և զգուշավոր են վերաբերվում Հայաստանում Ամուլսարի նախագծին։ Այս մասին դեկտեմբերի 14-ին Ալմաթիում հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը՝ ամփոփելով Բանկի գործունեության տարեկան արդյունքները։



Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40