Աշոտ Մանուկյան. «Լիդիան» ընկերությունը, Հայաստան ներուծեց նոր գործարար մշակույթ և կորպորատիվ կառավարման առաջադեմ մոտեցումներ
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 20:41

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցիչ  Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Ֆորնուորթը: Քննարկվել են էներգետիկայի և ընդերքի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Միջազգային աուդիտ՝ ցիանիդի անվտանգ կառավարման համար
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 15:38

Արմինֆո.Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 17:34

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլե ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:

 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 14:57

Արմինֆո.

Lydian Armenia-ն ֆինանսավորում է համայքներում երեխաների ճանապարհային անվտանգության ծրագիրը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 12:26

Արմինֆո. Lydian Armenia ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ համատեղ Ամուլսարի ոսկու հանքավայրի հարակից համայնքներում իրականացնում է ճանապարհային անվտանգության ծրագիր: Lydian Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի ասելով, ընկերությունը շուրջ 8 մլն դրամ է ներդրել լիտվացի գործընկերների հետ համատեղ ծրագրի իրագործման համար: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 5-ին Գորայք կատարած աշխատանքային  այցի ընթացքում, որտեղ դպրոցականներին հանձնվել են ռեֆլեկտորներ և արտացոլիչներով դպրոցական պայուսակներ, ինչը եվրոպական պետությունների մեծ մասում պարտադիր պահանջ է:

ԱՄՆ դեսպան. «Լիդիան Արմենիան» պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 20:52

Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն: Օգոստոսի 31-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` Lydian International ընկերության  կայուն զարգացման վերաբերյալ առաջին տարեկան հաշվետվության շնորհանդեսին նվիրված միջոցառման հարթակներում:

«Լիդիան Ինթերնեյշնլը» ներկայացնում է ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 17:37

Արմինֆո. «Լիդիանը Ինթերնեյշնլը» հրապարակել է ընկերության Կայուն զարգացման առաջին զեկույցը։ Այն վերաբերում է Ամուլսարի ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական, կառավարման և այլ կարևոր հարցերին։
 
Օգոստոսի 31-ին կայացել է Զեկույցի շնորհադեսը, ընկերության ղեկավարության, ՀՀ կառավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող ուսումնասիրություններ
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017, 00:33

Արմինֆո.Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական  կառավարմանը  վերաբերող  վերջերս   հրապարակված   մի   քանիզեկույցների անկախ ուսումնասիրություններ

 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 13:31

Արմինֆո.

«Լիդիան Արմենիան» աջակցում է Հայաստանի ՏՏ զարգացմանը
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017, 12:54

Արմինֆո. Հունիսի 29-ից հուլիսի 8-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Հանքավանում կազմակերպվեցին ամենամյա «ԴիջիՔեմփե նորարարական և «Արմաթե ամառային տեխնոլոգիական ճամբարները:  Այս տարի ճամբարին մասնակցեցին նաև Կեչուտի հանրակրթական դպրոցի և Ջերմուկի կրթահամալիրի ինժեներական լաբորատորիաների երեխաներից 8-ը: Ինժեներական լաբորատորիաները հիմնվել են Լիդիան Արմենիայի աջակցությամբ այս գարնանը, և այդ նույն Ծրագրի շրջանակներում նորաստեղծ լաբորատորիաների 8 սաներ ընդգրկվել են Հանքավանի Զեփյուռ ամառային ճամբարի ծրագրին:

«Լիդիան Արմենիա» ներդրումային ընկերությունն Ամուլսար և «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ում ամենամեծ ներդրողներն են Հայաստանում
 Ուրբաթ, 7 Հուլիսի 2017, 18:48

Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ներդրումային ընկերությունն Ամուլսարի հանքավայրում և «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը Որոտանի կասկադ ՀԷԿ-ում հանդիսանում են ամենամեծ ներդրողները Հայաստանի տնտեսությունում: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Ամուլսարի նախագծի շրջանակներում սարքավորումների ներմուծումները կազատվեն մաքսատուրքերից
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 15:49

Արմինֆո. ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանն ազատել է մաքսային տուրքերից`սարքավորումների և հումքի հերթական խմբաքանակը ներմուծելիս:

Վալերի Մեժլումյան. Վերջին 20 տարիներին «Վալեքս» խմբի ներդրումները Հայաստանում և Արցախում կազմել են մոտ 700 մլն.դոլար
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 18:10

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի գործունեությանը, ծրագրերին և խնդիրներին։

Ոսկու առաջին ձուլակտորն Ամուլսարի հանքավայրից կստացվի 2018 թվականի գարնանը
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017, 17:31

Արմինֆո. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ընտրվեց Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության նախագահ
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 17:51

Արմինֆո. Մայիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների (ՀՀՄ) միության խորհրդի նիստ, որի ընթացքում կատարվեց միության նախագահի ընտրություն։

Կարեն Կարապետյանը՝ ներդրումների և ընտրված եվրասիական ուղու ճշմարտացիության մասին
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո. «Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են»,- Ավստրիայի Հանրային ռադիոյին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով նախատեսվող 3,2 մլրդ դոլար ներդրումներ աղբյուրների մասին:

Ջոն Հարքեր. Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի դիտարկման գծով խորհրդատվական խմբի աշխատանքը հանրությանը կլինի թափանցիկ և հասանելի
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 17:53

Արմինֆո. Լիդիանի կողմից ձևավորված անկախ խորհրդատվական խումբը, որն զբաղվում է Ամուլսարի հանքավայրի մոնիտորինգով, կհավաքվի տարեկան 3 անգամ: Մայիսի 5-ին նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտարարել է խմբի ղեկավար, դոկտեր Ջոն Հաքերը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

Ընդերքօգտագործման ոլորտի 4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 12:26

Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։

«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017, 16:02

Արմինֆո.«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի  Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից, ձևավորվել է անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն երեք տարով ազատվել է ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 14:49

Արմինֆո. ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է 2017 թ. ապրիլի 14-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստում:  



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26