Պլյուսում են վառելիքի քարտերը
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 19:51

Արմինֆո.Ասում էինք, չէ՞, որ Idplus-ի հետ քո գնումները շահավետ են։ Հիմա այս պնդումը նաև վառելիքի լիցքավորման մասին է։ Ճիշտ կարդացիր․ Idplus-ում արդեն կարող ես գնել և ընկերների կամ ընտանիքի անդամների հետ համատեղ օգտագործել վառելիքի քարտեր՝ խնայելով գումար։

Արդշինբանկը Asian Banking & Finance ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 12:29

Արմինֆո.Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 20:11

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

CaseKey 2023 նախաձեռնությունն ամփոփել է մրցույթի արդյունքները․հաղթող է ճանաչվել LogX  թիմը ՝ առաջարկելով Team Telecom Armenia-ի ռազմավարական զարգացման լավագույն լուծումները
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 18:33

Արմինֆո.CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրել են Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։

2023 թվականի ամենատարածված մասնագիտությունները
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 20:01

Արմինֆո.Մասնագիտական ուղղվածություն ընտրելիս մարդիկ հաշվի են առնում մի շարք հանգամանքներ՝ սկսած ֆինանսական փոխհատուցումից մինչև կարիերայի աճի հնարավորություն իրենց երկրում, աշխատատեղերի քանակ և շատ ավելին։ Այստեղ փորձել ենք հավաքել մի քանի ուղղություն, որոնք, կարծես թե, ամենատարածվածն են Հայաստանում 2023 թվականին։ Դե ինչ, սկսեցինք։

Կոտայքում հիմնադրվել է վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատուն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 12:23

Արմինֆո.«Հատիսի բարիքներ» ընկերության հյութեղ և յուրահատուկ համով լոլիկներն աճում են 3600քմ տարածք զբաղեցնող վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատանը։ Վերջինս խնայում է բոլոր ռեսուրսները՝ ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան։

Անդրանիկ Գրիգորյան. Արդի հնարավորությունների կապիտալիզացիան ենթադրում է նոր, թվային ծառայությունների ներդրում և անվտանգության ապահովում
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 16:21

Արմինֆո.Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում բանկային համակարգից հաճախորդների ակնկալիքներին, թվային ֆինանսական ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Կոնվերս Բանկի թվային գործիքակազմին վերաբերող հարցերի: Ձեզ ենք ներկայացնում պարոն Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ:

Team Telecom Armenia-ն՝ Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկեր
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 19:11

Արմինֆո. Տեխնոլոգիական և կրթական ոլորտներին աջակցելու, նորարարական գաղափարներն ու ստարտափները խթանելու նպատակով Team Telecom Armenia ընկերությունը հանդես է եկել որպես արդեն ավանդական դարձած Sevan Startup Summit-ի  տեխնոլոգիական գործընկեր:

Ամեն ինչ սկսվեց մի դրամից, երեք տարի առաջ․․․
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 10:14

Արմինֆո.Այս հոլովակը մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն հայտնելու մասին է։

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է դեպի Ռուսաստան պատժամիջոցների ենթակա ապրանքների վերաարտահանմանը Հայաստանի մասնակցության հնարավորությունը
 Շաբաթ, 22 Հուլիսի 2023, 16:46

Արմինֆո.Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Այս մասին "Ֆրանս Պրես" գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ի պատասխան հարցի, թե ինչ է անում ՀՀ կառավարությունը, որպեսզի երաշխավորի, որ Հայաստանի տարածքը Ռուսաստանի կողմից չի օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար:

Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել ՀՀ տնտեսության մեջ
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023, 18:33

Արմինֆո.Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային  ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։

Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա շարունակում է ազդել ծառայությունների հատվածը. ԵԱԶԲ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:52

Արմինֆո. Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա դրական են ազդում բոլոր հատվածները, սակայն հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը մեծապես պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով և պահանջարկի ճշգրտմամբ: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված հերթական մակրոտնտեսական տեսության մեջ։

Ճանապարհորդեք շահավետ
 Չորեքշաբթի, 5 Հուլիսի 2023, 13:24

Արմինֆո.Դե ինչ, եկավ ճանապարհորդությունների ամենաակտիվ շրջանը։ Ամառային արկածները սկսելուց առաջ մի քանի գործ ավարտին հասցնելուն զուգահեռ պիտի նաև հավաքել ճամպրուկը, դե իսկ ճանապարհորդությունների ժամանակ Ձեր հավատարիմ ընկերը կլինի IDBank-ի Visa Travel քարտը։ Պատմենք՝ ինչու, և հիշեցնենք հաճելի նորության մասին։

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 19:29

ԱրմինֆոԱմերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Այդ մասին հաղորդում է բանկի մամուլի ծառաայությունը:

Հայ արդյունաբերողները Եկատերինբուրգում կմասնակցեն ԻՆՆՈՊՐՈՄ - 2023 ցուցահանդեսին
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 11:11

Արմինֆո. ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-ից 13-ը տեղի կունենա միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանում աշխատավարձը բարձրանում է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով. հավաստիացնում է վարչապետը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 16:42

Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրվել։ Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։

«Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 277 աշխատատեղ: Ընդ որում, նախորդ տարվա մայիսի համեմատ նույնպես աճ ունենք, ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք:

Շատ կարևոր է արձանագրել, որ նաև աշխատավարձի ֆոնդի էական, շոշափելի աճ ունենք: 2018 թվականի մայիսի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 տոկոսով, կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը, այսինքն՝ մեկ մարդուն ընկնող աշխատավարձն ավելացրել է 2018 թվականի մայիսի համեմատ 101 629 դրամով, կամ 57.6 տոկոսով: Իսկ շատ կարևոր է նաև, որ աշխատավարձն աճել է 2023 թվականի մայիսի, նաև 2023 թվականի ապրիլի համեմատ, մոտավորապես՝ 4215 դրամով, կամ 1.5 տոկոսով: Իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ 40 323 դրամով, կամ 17 տոկոսով:

Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք և՛ քանակական, և՛ որակական որոշակի տվյալներ են տալիս, նաև աշխատավարձն է շարունակաբար բարձրանում Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, չափազանց կարևոր է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է, ինչը կարծում եմ, շատ կարևոր և էական ցուցանիշ է:

Դրա համար, հարգելի գործընկերներ, մենք պետք է հետևողական շարունակենք բարեփոխումների մեր օրակարգը: Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք մեծ մասամբ բարեփոխումների արդյունք են: Եվ ինչքան բարեփոխումները արդյունք են տալիս, այնքան ավելի պետք է մեծացնել դրանց տեմպը բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետը:

«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:02

Արմինֆո.Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։

Առևտրի հարցերով հատուկ կոմիտեն ուսումնասիրում է Կալիֆորնիայի և Հայաստանի միջև առևտրային, տեխնոլոգիական և զբոսաշրջային հարաբերությունների զարգացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:59

Արմինֆո.Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ կոմիտեն սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախագահությամբ անցկացրել է տեղեկատվական լսումներ՝ "Կալիֆորնիան և Հայաստանը. Առևտրի, տեխնոլոգիաների և ճանապարհորդությունների բորսա" թեմայի շուրջ:

Հայաստանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները. վարչապետ
 Ուրբաթ, 9 Հունիսի 2023, 11:40

Արմինֆո.Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:

ԵԱԶԲ-ը ձեռնամուխ է լինում «Վերին Լարս» հսկիչ անցակետի մոտ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման նախագծի իրականացմանը
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:52

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) սկսում է "Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում "Վերին Լարս" հսկիչ անցակետի ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ և ճանապարհամերձ ենթակառուցվածքի զարգացում" ներդրումային նախագծի նախապատրաստումն ու իրականացումը: Ինչպես հաղորդում է Արմինֆո-ի թղթակիցը, Եվրասիական կոնգրես-23-ի  ընթացքում փոխգործակցության մասին համապատասխան հուշագիր է ստորագրվել <Կավկազ.ՌԴ> ԲԸ-ի հետ:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63