ՊԵԿ-ը պարզաբանել է անշարժ գույքի վարձակալությանը վերաբերող հարցերը
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 16:28

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։

Կայանատեղի համար վճարի՛ր Իդրամով՝ մեկ հպումով
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 14:57

Արմինֆո.Իդրամով արդեն կարող ես վճարել կայանատեղի համար, և ինչպես միշտ՝ մեկ հպումով, առանց ջանք գործադրելու։ Հիմա պատմենք՝ որքան արագ ու պարզ կարող ես կատարել վճարումն ու էլ չանհանգստանալ ավտոմեքենադ կայանելիս։

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 15:46

Արմինֆո.IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։

Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջիկներին այցելության համար խորհուրդ տրվող գինեգործական շրջանների առաջատար յոթնյակում
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2024, 18:40

Արմինֆո. Հայաստանը գրավել է գինու հայտնի պարբերականներից Wine Enthusiast-ի ուշադրությունը՝ ներկայացնելով երկիրը որպես 7 նորագույն գինեգործական շրջաններից մեկը, որը պետք է լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցելավայրերի ցանկում: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:55

Արմինֆո.Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:57

Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ավանդների փոխհատուցման փոփոխված կարգը
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 14:31

Արմինֆո. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:

Զբոսաշրջային փաթեթների ամրագրում բջջային հավելվածի միջոցով․ Ամերիաբանկը ներկայացնում է MyTour-ը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:18

Արմինֆո.Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։

Ակբա բանկը մինչև 2027թ.-ն կհովանավորի «Երևանի գինու օրեր» փառատոնը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 15:27

Արմինֆո.Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։

Եզակի սարքավորումներով հիմնադրվել է մետաղամշակման արտադրություն
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:41

Արմինֆո.«Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:44

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Չնայած եկամտաբերության նվազմանը՝ Հայաստանի երկարաժամկետ պետական փոխառու պարտավորությունների նկատմամբ պահանջարկը շարունակում է մնալ զգալի
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 19:50

Արմինֆո.Պետական պարտատոմսերի այս տարվա առաջին բորսայական սակարկությունները ցույց են տալիս, որ դրանց նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ և զգալիորեն գերազանցում է առաջարկի ծավալները:

Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:50

Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   

Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:44

Արմինֆո. Team Telecom Armenia-ի վաճառքը եւ սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով: Մասնավորապես, այն կենտրոնները, որոնք աշխատում են մինչև ուրբաթ, այդ ժամանակահատվածում բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին: Ընդ որում, Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի գլխավոր մասնաճյուղերը բաց կլինեն  մինչև դեկտեմբերի 30-ի կեսգիշեր և մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան 20:00:

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:04

Արմինֆո. Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։

ԱրարատԲանկը՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:29

Արմինֆո. ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է  «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:15

Արմինֆո. Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:

Արդշինբանկը խաղարկում է 100 նվեր ոսկու գրավով վարկառուներին
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:18

Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը: 

Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաև Եվրոթերմի պարտատոմսերը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 14:42

Արմինֆո. Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:08

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։



Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75