Moody`s-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 17:39

Արմինֆո. Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:

Հայաստանում առկա է հանքավայրերի յուրացման միջազգային ստանդարտների կիրառման փորձ՝ «Ամուլսար» հանքավայրի օրինակով
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 11:43

Արմինֆո. Ընդերքօգտագործող ընկերությունների աշխատանքում անհրաժեշտ է լայնորեն կիրառել Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից սահմանված ստանդարտները։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023, 13:04

Արմինֆո. 2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»:

«Վերին Լարս» անցակետում հերթերի խնդիրը լուծվում է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 15:36

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի  թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։

«Վերին Լարս» անցակետն ընդլայնվել է մինչև 39 գոտի, որոնցից 15-ը նախատեսված է բեռնատարների համար
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 14:23

Արմինֆո. Վրաց-ռուսական սահմանի "Վերին Լարս" միակ ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, որոնք վրացական կողմը սկսել էր մայիսի սկզբին: Ավտոտրանսպորտի անցման համար անցակետում բացվել է 39 գոտի, որոնցից 15 - ը ՝ բեռնատարների համար։

«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:02

Արմինֆո.Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։

ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի  
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 19:01

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։

Փոխվարչապետն ընդունել է «Siemens» ընկերության տարածաշրջանային փոխնախագահին
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 17:07

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։

Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

Արդշինբանկի «պարզ» վարկերը կօգնեն ՓՄՁ-ներին
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 14:35

Արմինֆո.Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։

Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար. վարչապետ
 Ուրբաթ, 9 Հունիսի 2023, 11:35

Արմինֆո. Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

ԵԱԶԲ-ը ձեռնամուխ է լինում «Վերին Լարս» հսկիչ անցակետի մոտ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման նախագծի իրականացմանը
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:52

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) սկսում է "Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում "Վերին Լարս" հսկիչ անցակետի ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ և ճանապարհամերձ ենթակառուցվածքի զարգացում" ներդրումային նախագծի նախապատրաստումն ու իրականացումը: Ինչպես հաղորդում է Արմինֆո-ի թղթակիցը, Եվրասիական կոնգրես-23-ի  ընթացքում փոխգործակցության մասին համապատասխան հուշագիր է ստորագրվել <Կավկազ.ՌԴ> ԲԸ-ի հետ:

ԵԱԶԲ-ում ակնկալում են 15-20% - ով ավելացնել «Վերին Լարս» անցակետի թողունակությունը՝ դրա արդիականացման նախագծի իրականացման դեպքում
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:42

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) հույս ունեն, որ "Հյուսիսային Օսիա - Ալանիա Հանրապետությունում "Վերին Լարս" անցակետի ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ եւ ճանապարհամերձ ենթակառուցվածքի զարգացում" ներդրումային նախագծի առաջին փուլի իրականացումը թույլ կտա 15-20% - ով բարձրացնել անցակետի թողունակությունը՝  դրա հետագա ընդլայնման հնարավորությամբ: Այդ մասին հունիսի 8-ին Սոչիում ԵԱԶԲ-ի եւ "Կովկաս.ՌԴ" ԲԸ-ի միջեւ Եվրասիական Կոնգրես- 23 - ի ընթացքում փոխգործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է բանկի փոխնախագահ Դենիս Իլյինը:

Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով
 Հինգշաբթի, 1 Հունիսի 2023, 12:19

Արմինֆո.Կոնվերս Բանկն իր «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորման մրցունակ պրոդուկտով միացել է ոլորտում առաջին, նախադեպը չունեցող Leasing Expo 2023 ցուցահանդեսին:

Բարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Մայիսի 2023, 11:53

Արմինֆո.2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտներ են մուտքագրվել, քան 2000-2010 թվականներին՝ յուրաքանչյուր առանձին վերցված տարում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 29-ին "2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի կատարման նախագծի քննարկման ժամանակ։

ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
 Շաբաթ, 27 Մայիսի 2023, 15:12

Արմինֆո.«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի անվանական արժեկտրոնային դրամային (ծածկագիր՝ AMFNCAB2EER0) եւ դոլարային (ծածկագիր՝ AMFNCAB2FER7) պարտատոմսերի տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող եւ շուկա ստեղծող։  

Ինչպես հայտնել են բանկից, պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մայիսի 30-ից հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30։

Վահան Քերոբյանը պատմել է Հայաստանի տնտեսությունում ՕՈՒՆ-ի «տպավորիչ» ցուցանիշների մասին
 Ուրբաթ, 19 Մայիսի 2023, 18:22

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տպավորիչ է համարում ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշները։

Լիզինգ. Առավելություններ եվ հնարավորություններ (Հարցազրույց «Արմսվիսբանկ»-ի գործադիր տնօրենի տեղակալ - վարկավորման դեպարտամենտի տնօրեն` Գրիգոր Հովհաննիսյանի հետ)
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023, 11:13

Արմինֆո.1.Վերջին շրջանում շատ հաճախ ենք լսում լիզինգ պրոդուկտի մասին, այդ թվում նաև Կառավարության աջակցման ծրագրերի համատեքստում: Վերջապես, ի՞նչ է լիզինգը:

3.389.788 դրամ՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Կյանքի ճանապարհ» ՀԿ-ն է
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 18:27

Արմինֆո.Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։

«Ամուլսար» ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են. Բնապահպանական ճակատ
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 11:33

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են: Այդ մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունում:

ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ «Վերին Լարս» անցակետում իրավիճակը բարելավելու համար. նախարար
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 19:43

Արմինֆո. ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ «Վերին Լարս» անցակետում իրավիճակը բարելավելու համար։ Այդ մասին մայիսի 3-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26