ԿԲ. Հայաստանում քարտային շուկայի տարեկան դինամիկան կտրուկ փոխվել է, անկումից տեղափոխվելով դեպի 16% աճ
 Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 18:02

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի քանակը տարեկան աճը 2018 թվականի հուլիսի 1-ին կազմել է 16%, մինչև ը, մինչև 1,851 մլն միավոր, նախորդ տարվա 9% անկման փոխարեն: Իսկ պլաստիկ գործարքների ծավալի աճն արագացել է`7.2%-ից մինչև 23%, կազմելով ավելի քան 863.5 մլրդ դրամ: Այս մասին են վկայում ՀՀ ՀՀՀ այաստանի Կենտրոնական բանկի տվյալները:

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ
 Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018, 15:27

Արմինֆո.«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿե  ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե ԲԲԸ-ն:

2019 թ. մարտից Արարատի, Արմավիրի և Շիրակի մազերում մեկնարկում է ագրոապահովագրության պիլոտային ծրագիրը
 Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018, 13:18

Արմինֆո. 2019 թ. մարտից Արարատի, Արմավիրի և Շիրակի մազերում մեկնարկում է ագրոապահովագրության պիլոտային ծրագիրը, ապահովագրվող ռիսկերը՝  կարկուտ, ցրտահարություն: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը
 Ուրբաթ, 24 Օգոստոսի 2018, 14:48

Արմինֆո. «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակում համագործակցելով «Շտիգեն Էներգետիկ ընկերության» հետ, տեղադրել է 237,6 կՎտ դրվածքային հզորության արևային (ֆոտովոլտային) կայան:

Գյուղատնտեսական ապահովագրության գործարկման նախաշեմին գյուղվարկավորումը դուրս է եկել ստագնացիայից և արձանագրել 7.4% աճ
 Երեթշաբթի, 21 Օգոստոսի 2018, 14:56

Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի գործարկման նախաշեմին բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2018 թվականի հուլիսի 1-ից  դուրս է եկել ստագնացիայից և արձանագրել վարկավորման տեմպերի կտրուկ արագացում`0,9% -ից մինչև 7,4%:

 Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018, 12:03

Արմինֆո.

Հայաստանի բանկերը 2018 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 27.6 մլրդ դրամի հարկեր
 Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 18:34

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2018 թվականի առաջին կեսին պետական ​​գանձապետարան է ուղղել 27,6 մլրդ դրամի հարկեր, ինչը 26% -ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

«Արմսվիսբանկը» նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 16:25

Արմինֆո.«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից նվազեցվել է 2018թ.-ի օգոստոսի 1-ից տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունից:

Build Armenia հայրենադարձության ծրագիրում կներդրվի մոտ 100 մլն դոլար
 Ուրբաթ, 20 Հուլիսի 2018, 19:37

Արմինֆո. Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ժամացույցների հիմնադիր և Արմսվիսբանկի տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը նախաձեռնել է նոր նախագիծ` Build Armenia հիմնադրամը, որին միացել է ավելի քան մեկ տասնյակ սփյուռքահայ գործարարներ: Ըստ նախնական հաշվարկների նախնական փուլում նախագծում կներդրվի մոտ $ 100 միլիոն: Այս մասին գործարարը հայտարարել է առաջին հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նիկոլ Փաշինյանը երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով խոստանում է աննախադեպ ցածր տոկոսադրույքներ
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 13:14

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ ցածր տոկոսադրույքներ է խոստանում երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է հունիսի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրի պորտֆելը վերամշակման հատվածում 2018 թվականին կազմել է 18 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 19:21

Արմինֆո. 2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:

Հայաստանի պլաստիկ շուկայում անկանխիկ գործարքների ծավալն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 67.9%
 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018, 17:09

Արմինֆո. Հայաստանում, պլաստիկ քարտերի քանակը 2018-ի I եռամսյակում ավելացել է 14.9% տարեկան, մինչև 1.785 մլն հատ, նախորդ տարվա 10.8% անկման փոխարեն: Համապատասխանաբար կտրուկ, մինչև 38,6 արագացել է նաև պլաստիկ գործարքների տարեկան աճը, կազմելով 440.6 մլրդ դրամ: Այս մասին են վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Գյուղնախարարություն. Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գործնականում մարել են ֆերմերների հանդեպ բոլոր պարտքերը 2017 թվականի մթերումների դիմաց
 Երեթշաբթի, 10 Ապրիլի 2018, 12:20

Արմինֆո. Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գործնականում մարել են ֆերմերների հանդեպ բոլոր պարտքերը (99.6%), 2017 թվականի մթերումների համար: 89 մլն դրամի չափով մնացած գումարը կմարվի մոտ ապագայում: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

ՎԶԵԲ-ն իր առաջին հակադարձ ռեպո գործարքն է իրականացրել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, որը Հայաստանի առաջատար բանկերից է
 Երեթշաբթի, 3 Ապրիլի 2018, 17:48

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր առաջին հակադարձ ռեպո գործարքն է իրականացրել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, որը Հայաստանի առաջատար բանկերից է: ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով գումար մեկ տարի ժամկետով՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Երեթշաբթի, 3 Ապրիլի 2018, 13:40

Արմինֆո. 2018թ.-ի ապրիլի 03-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի 8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

2017 թվականի արդյունքներով «ՀԱԱԳ» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել է 4,534 մլրդ դրամ
 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 15:32

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել 4.534 մլրդ դրամ, մինչդեռ, ամփոփիչ ցուցանիշը նախատեսվում էր 3 մլրդ դրամ (2016-ին կազմել է 2.185 մլրդ դրամ): Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ՀԱԱԳ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 2017-2022 թվակաների գործունեության ծրագրում 2018 թվականի համար ապահովագրված գործարքների ակնկալվող աճը նախատեսվել էր մոտ 4,5 մլրդ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 1 մլրդ.դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել Են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Չորեքշաբթի, 14 Մարտի 2018, 15:09

Արմինֆո. 2018թ.-ի մարտի 14-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալում 4 տարում նվազել է`74.6% -ից մինչև 61.8%
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 17:53

Արմինֆո. Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալում 4 տարում նվազել է`74.6% -ից մինչև 61.8%: Այդ ժամանակահատվածում բանկային շուկայից դուրս է եկել 4 մասնակից, որից երեքը հանդիսանում էին արտասահմանյան բանկերի դուստրեր: Դրանք են`գերմանական ՊրոԿրեդիտ Բանկը, ղազախական ԲՏԱ Բանկը և ռուսական Գազպրոմբանկը:

Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և «DICA» ՈւՎԿ-ն ներգրավվել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 18:31

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «Արդշինբանկ» ՓԲԸ կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ (նախկինում`«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ) գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

Հայբիզնեսբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 13:46

Արմինֆո. 2018թ.-ի փետրվարի 27-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84