Գյուղնախարարություն. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2018, 19:45

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փոխնախարար. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017, 13:38

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը: Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

ԿՀԻԿ. Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցներին տրվում է ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունc
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 14:23

Արմինֆո. Կուտակային բաղադրիչի մասնակիցը կարող է ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ` ներկայացնելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում: Դրանով` այն մասնակիցը, ով ստանում է ամսական 500,000 դրամից բարձր աշխատավարձ, համաձայնում է կատարել ոչ թե ներկայումս գործող առավելագույն չափով սոցիալական վճար` ամսական 25,000 դրամ, այլ ավելի շատ`այնքան, որ իր և պետության հատկացումները միասին կազմեն իր եկամտի 10 տոկոսը: Այս մասին տեղեկացվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան և հաշիվների քանակը նվազել են 1%
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2017, 17:06

Արմինֆո. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան կազմված է եղել 2 364116 ֆիզիկական և 79823 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 2 443 939 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 481 182 հաշիվներ, այդ թվում, 4 316 139 հաշիվները պատկանել են ֆիզիկական անձանց, իսկ 165 043 հաշիվները`իրավաբանական անձանց:

ԿԲ-ում գրանցվել են Amundi-ACBA-Asset-Management կենսաթոշակային հիմնադրամի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև երկարաձգված պայմանագրերը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 19:02

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ին գրանցել է Amundi-ACBA-Asset Management- ի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրերում կատարված փոփոխությունները:

Հայաստանի բանկերի կողմից 2017 թվականի 9 ամիսների ընթացքում պետական գանձապետարանին է ուղղվել 31.7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.6%
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 18:20

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին պետական ​​գանձապետարանին է ուղղվել 31,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13,6%: Այդ գումարի 89,3%-ը կամ 28,3 մլրդ դրամը  վճարվել է որպես ուղղակի հարկերի (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ), տարեկան 12,8% աճով: Ինչպես հայտնում է ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տարվա 9 ամիսների արդյունքներով տեղ են գտել  17 գործող բանկերից 12-ը (2016-ին`13): Առաջին հնգյակում են`Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք առաջատարների հնգյակում էին նաև մեկ տարի առաջ: 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում առաջատար հինգ բանկերը պետական բյուջեին են ուղղել 16,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան աճը`18.7%), որից 15.1 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան աճը`18.9%):

Փորձագետ. Հայաստանի առևտրային բանկերը 180 մլն դոլար են ծախսել վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի վրա, որոնք լիովին չեն օգտագործվում
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017, 12:29

Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն արդեն 180 մլն դոլար են ուղղել վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերին, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվում: Այս մասին ննոյեմբերի 8-ինԵրևանում բացված` Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություներին նվիրված համաժողովում հայտարարել է Էներգետիկ խարտիայի EU4Energy նախագծի ազգային փորձագետ Աստղինե Պասոյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին: Համաժողովը կազմակերպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Էներգետիկայի խարտիան:

 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 13:29

Արմինֆո.

Ամենաշահութաբեր բանկը Հայաստանում. Ինեկոբանկը ներկայացնում է 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017, 18:42

Արմինֆո. Ինեկոբանկը ներկայացնում է 2017թ․ 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները՝ հայտարարելով 5.5 մլրդ ՀՀ դրամ շահույթ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցելով 63.7% աճ: ROE-ի ցուցանիշը կազմել է  16.1% ։

IFC-ն ԻՆԵԿՈԲԱՆԿ-ին կօգնի նվազեցնել տոկոսադրույքի ռիսկը՝ դյուրացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունը
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 19:02

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) աջակցում է ԻՆԵԿՈԲԱՆԿ-ին՝ ներգրավվելու տոկոսադրույքի սվոփ գործարքներում, որոնք կօգնեն ավելի լավ կառավարել տոկոսադրույքային ռիսկերը տեղական բիզնեսների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման գործընթացում։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:46

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը:

ՀՀ գյուղնախարարությունն գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 19:19

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սեպտեմբերի 19-ի դրությամբ սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ:

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 14:01

Արմինֆո.

ՀՀ գյուղնախարարություն. Որպես վերամշակող ձեռնարկությունների համար գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից հանդես են գալիս 10 բանկեր և 2 ՈՒՎԿ
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 19:15

Արմինֆո. Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները. «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ,  «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ,  «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

Ինեկոբանկը զուտ շահույթն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով ավելացրել է 81.3%, մինչև 3.6 մլրդ.դրամ
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 11:02

Արմինֆո. Այսօր Ինեկոբանկ ՓԲԸ-ն ներկայացրել է 2017 թվականի 1-ին կիսամյակի իր ֆինանսական արդյունքները (ՖՀՄՍ-ների հիման վրա պատրաստված, աուդիտորի կողմից չստուգված)՝ հայտարարելով 3.6 մլրդ ՀՀ դրամ շահույթ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցելով 81.3% աճ) և 15.8% ROE-ի ցուցանիշ։ Բանկը գերազանց արդյունքներ է ապահովել՝ հաջողությամբ պահպանելով առաջատարի իր դիրքը շուկայում և՛ զուտ շահույթով,  և՛ ROE-ի ցուցանիշով։ 

Հայաստանի բանկերը, համալրելով կապիտալի բուֆերը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 11:00

Արմինֆո. Հայաստանի բանկերը, վերջին տարում համալրելով կապիտալի սահմանաչափը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության Վերլուծակալ ծառայության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Էքսպրես-ռենկինգի, վարկավորման տարեկան տեմպերն անցյալ տարվա համեմատ աճել են, անցյալ տարվա 12% -ից մինչև 20%, կազմելով 2,6 մլրդ դրամ: Արդյունքում, ակտիվները 25,3% ավելացրել են, մինչև 4,2 տրլն դրամ, նախորդ տարվա 9.1% համեմատ:

ՀՀ ԿԲ կվերացնի բանկերի մասնակցությունը InterExpress համակարգին
 Ուրբաթ, 9 Հունիսի 2017, 20:41

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը կվերացնի բանկերի մասնակցությունը InterExpress համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից,

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 1,9%-ով` հաշիվների 0,3% աճի պայմաններում
 Ուրբաթ, 2 Հունիսի 2017, 20:04

Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազայում եղել է 2.343.225 ֆիզիկական և իրավաբանական անձ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2,421,181 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,355,612 հաշիվներ, որոնցից 4,196,171-ը ֆիզիկական անձանց  հաշիվներ են, 159 441-ը` իրավաբանական անձանց:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84