Պատժամիջոցների լույսի ներքո Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 15:29

Արմինֆո. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների լույսի ներքո Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ակտիվացնել ջանքերը արտահանման դիվերսիֆիկացման համար, մասնավորապես, իրանական, արաբական, չինական շուկաների ուղղությամբ մատակարարումների ծավալները ավելացնելու նպատակով: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ
 Երեթշաբթի, 1 Մարտի 2022, 17:56

Արմինֆո.Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։

ՀՀ ԿԲ. Կորոնավիրուսի հերթական ալիքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա գնահատվում է մեղմ
 Երեթշաբթի, 1 Փետրվարի 2022, 18:50

Արմինֆո.Կենտրոնական բանկի սպասումներով ՝ Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից գնաճային ազդեցությունը դեռ պահպանվում է։ Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի վերջին ակնկալում է գնաճի մոտեցում նպատակային շեմին
 Երեթշաբթի, 1 Փետրվարի 2022, 17:56

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2022 թվականի վերջին գնաճը կմոտենա նպատակային շեմին (4%, +/-1,5): Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ 2022 թվականի համար կանխատեսելով 5-5, 5 տոկոս գնաճ։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75 տոկոսից բարձրացրել է մինչեւ 8 տոկոս
 Երեթշաբթի, 1 Փետրվարի 2022, 13:03

Արմինֆո. Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:

 Երեթշաբթի, 18 Հունվարի 2022, 16:55

Արմինֆո.

ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 72 մլն դոլարի հատկացմանը SBA-ի համաձայնագրի շրջանակներում
 Երեթշաբթի, 21 Դեկտեմբերի 2021, 16:32

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը եզրափակել է 2021 թ․ IV հոդվածի շուրջ խորհրդակցությունը, ինչպես նաև ավարտել ԱՄՀ եռամյա «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) (SBA) օժանդակությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրի չորրորդ և հինգերորդ ամփոփիչ ստուգումները։ Այս ամփոփիչ ստուգումների ավարտը իշխանություններին տալիս է 51.43 միլիոն ՓՀԻ (շուրջ 72 միլիոն ԱՄՆ դոլար) ներգրավելու հնարավորություն։ Այդ մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում:

ԿԲ ղեկավարը մասնակցել է «Գ-Գլոբալ. 21-րդ դարի աշխարհը» խորագրով երկրորդ միջազգային կոնգրեսին
 Չորեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2021, 18:59

Արմինֆո.Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դեկտեմբերի 14-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաքում կազմակերպված «Գ-Գլոբալ. 21-րդ դարի աշխարհը» խորագրով երկրորդ միջազգային կոնգրեսին: 

ՀՀ ԿԲ նոր կանխատեսումը 2021 թվականի համար. ՀՆԱ-ի 4.2% աճ եւ մոտ 8.4% գնաճ
 Երեթշաբթի, 14 Դեկտեմբերի 2021, 17:49

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի 2021թ. նոր կանխատեսման համաձայն, ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2% (նախկինում կանխատեսվող 5,4% - ի դիմաց), իսկ գնաճը տարեվերջին կձեւավորվի 8,4% - ի մոտ: 2022 թվականին, ԿԲ-ի նորացված կանխատեսումներով, ՀՆԱ-ի աճը կարագանա մինչեւ 5,3 տոկոս։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ դեկտեմբերի 14-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա մինչեւ 1 խմ դիմաց 200,47 դրամ. փոփոխությունը չի անդրադառնա սոցիալապես անապահով սպառողների վրա
 Երեթշաբթի, 30 Նոյեմբերի 2021, 16:53

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: ՀԾԿՀ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:

ԵԱԶԲ-ն 2022 թվականին բանկի մասնակից պետությունների միագումար ՀՆԱ-ի  2,9 % աճ է կանխատեսում
 Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2021, 13:53

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբաններն արձանագրում են ընթացիկ տարում տարածաշրջանի տնտեսության վերականգնման ակտիվ փուլի ավարտ, որի արդյունքում ակնկալվում է միագումար ՀՆԱ-ի 4 տոկոս աճ:

Կառավարությունն առաջարկում է առանձնացնել սոցիալապես անապահով սպառողների խումբ, որոնց չի վերաբերվի ջրի սակագնի բարձրացումը
 Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021, 19:30

Արմինֆո. Կառավարությունը նոյեմբերի 18-ին փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որի շրջանակներում իրավական հիմքեր կստեղծվեն սոցիալապես անապահով խավերի համար ջրի արտոնյալ սակագին սահմանելու համար ՝ էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց վճարման գծով արտոնությունների նմանությամբ:

2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. փոփոխությունները չեն անդրադառնա բնակչության սոցիալապես խոցելի խավերի վրա
 Չորեքշաբթի, 10 Նոյեմբերի 2021, 12:02

Արմինֆո.2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում սպառողների համար ջրի սակագինը կբարձրանա մոտ 20 դրամով։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները ծրագրում են պահպանել գործող սակագինը սոցիալապես խոցելի խավերի համար։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հաղորդել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

 Երկուշաբթի, 8 Նոյեմբերի 2021, 19:25

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2021, 13:36

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարը դժգոհել է գնաճից, որը կլանում է եկամուտները
 Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021, 19:06

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում մտահոգված են աճող գնաճով։ "Գնաճը կլանում է մեր ջանքերի մեծ մասը։ Մենք պետք է զսպենք գնաճը մեր զինանոցում առկա գործիքակազմով", - հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ջրի սակագինը կբարձրացվի ընդամենը 20 դրամով՝ եթե բանակցություններն արդյունավետ լինեն. ՀԾԿՀ ղեկավար
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021, 18:20

Արմինֆո.2022թ. հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է բարձրացվել ընդամենը 20 դրամով, մինչև 200 դրամ 1 խմ դիմաց՝ ջրամատակարարման օպերատորի առաջարկած 223,7 դրամի փոխարեն, եթե "Վեոլիա Ջուր" ընկերության հետ Հայաստանի իշխանությունների բանակցություններն արդյունավետ լինեն: Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ընկերության հայտին։

 Ջրի սակագինը կբարձրացվի. ՀԾԿՀ-ում սխալ և աննպատակահարմար են համարում սակագնի պահպանումը բյուջետային մուտքերի հաշվին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021, 16:18

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բանակցություններ է վարում ջրամատակարարման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերության հետ վարձակալության պայմանագրի վերանայման շուրջ՝ առաջիկա 10-ամյակի համար ավելի կայուն գնային քաղաքականություն ձևավորելու նպատակով: Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ընկերության հայտին։

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Աճող անվերադարձ վարկերի բեռի տակ Հայաստանի բանկերի շահույթը լճանում է
 Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021, 11:22

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի արագացված աճը (NPL) շարունակվում է ՝ ճնշելով շահույթը, դրանով իսկ զրկելով կապիտալի բուֆերները համալրման հնարավորությունից: Նման եզրակացության են հանգել ԱրմԻնֆո լրատվական ընկերության հետ աֆիլացված AmRating ազգային վարկանշային գործակալության (CRA) վերլուծաբանները։

 Երեթշաբթի, 14 Սեպտեմբերի 2021, 20:26

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84