ԵԱԶԲ-ի վերլուծաբաններ. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ծավալները կարող են հրահրել "հոլանդական հիվանդություն"
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 17:20

Արմինֆո. Հայկական դրամը առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է ցուցադրում՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից։ Ընթացիկ տարվա հուլիսի արդյունքներով՝ 2022 թվականի սկզբի համեմատ հայկական դրամը արժույթների զամբյուղի նկատմամբ ամրապնդվել է. տարեկան 19,8%-ով՝ դոլարի նկատմամբ, տարեկան 21,7%-ով՝ եվրոյի նկատմամբ,  տարեկան 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն են քննարկել Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 20:14

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Կոտայքում հիմնադրվել է վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատուն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 12:23

Արմինֆո.«Հատիսի բարիքներ» ընկերության հյութեղ և յուրահատուկ համով լոլիկներն աճում են 3600քմ տարածք զբաղեցնող վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատանը։ Վերջինս խնայում է բոլոր ռեսուրսները՝ ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան։

Հայաստանին անհրաժեշտ է արդեն փորձարկված ատոմային էներգաբլոկ. մասնագետ
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 11:07

Արմինֆո. Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանում է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի եզրակացության ներկայացման երկամսյա ժամկետը: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը երկու ամիս առաջ ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, հարցը նոր միջուկային բլոկի հզորությունն է. փորձագետներ
 Շաբաթ, 5 Օգոստոսի 2023, 18:15

Արմինֆո.Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, հարցը նոր միջուկային բլոկի հզորությունն է: Այդ միտքն անկյունաքարային էր օգոստոսի 5-ին հայ ինժեներ-էներգետիկների նախաձեռնող խմբի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում' նվիրված երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հեռանկարներին:

Այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի. Հայաստանը զբոսաշրջության ոլորտում որակի նոր չափանիշներ է սահմանում
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023, 16:46

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել «Զբոսաշրջության մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Այսօր Հայաստանում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է․ Փաշինյան
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023, 13:53

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության բնակիչներին կոչ է անում վերանայել իրենց վերաբերմունքը ջրի նկատմամբ, քանի որ կարծում է, որ "ջրային ճգնաժամն արդեն Հայաստանում է":

Տնտեսագետ. առանց արդյունաբերության զարգացման միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:24

Արմինֆո. Հայաստանում, գործնականում, բացակայում է բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականությունը։ Այդ մասին են վկայում, ըստ էության, ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ հայրենական խոշոր հարկատուների ցանկը։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա շարունակում է ազդել ծառայությունների հատվածը. ԵԱԶԲ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:52

Արմինֆո. Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա դրական են ազդում բոլոր հատվածները, սակայն հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը մեծապես պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով և պահանջարկի ճշգրտմամբ: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված հերթական մակրոտնտեսական տեսության մեջ։

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքը՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 15:56

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպում։

Հայաստանի իշխանությունները կաջակցեն կապիտալի շուկա ընկերությունների մուտքին
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 13:04

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է խրախուսել ընկերությունների մուտքը կապիտալի շուկա և դրամային արժեթղթերի թողարկումը: Որոշումն ընդունվել է հուլիսի 6-ին ՝ կառավարության նիստում ։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ԱԶԲ-ի վարկերով և դրամաշնորհներով դպրոցների սեյսմանվտանգության բարձրացման ծրագրում
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 11:31

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հուլիսի 6 - ին հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող "Սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիր. արդյունքների հիման վրա վարկ" ծրագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 2023 թվականի պետական բյուջեի միջոցների վերաբաշխման մասին որոշմանը ։

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը կապահովվի էներգիայի այլընտրանքային աղբյուրով
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 18:47

Արմինֆո. Արցախի Հանրապետության հանրապետական բժշկական կենտրոնը կապահովվի էներգիայի այլընտրանքային աղբյուրով ՝ անկախ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներից և հովհարային անջատումներից: "Մենք ենք, մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության նախաձեռնության շնորհիվ Արցախում կկառուցվի արևային հիբրիդային էլեկտրակայան, որը կբարձրացնի բժշկական կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգի հուսալիությունը: Գործակալության հաղորդագրության համաձայն ՝ առաջնահերթ կարգով էլեկտրաէներգիայով կապահովվեն շտապօգնության, վիրաբուժության, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները:

ԵՄ-ը 6,5 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղերում կայուն էներգետիկ լուծումների հասանելիության ընդլայնման համար
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 12:31

Արմինֆո. Հունիսի 29-ին կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանում առկա է հանքավայրերի յուրացման միջազգային ստանդարտների կիրառման փորձ՝ «Ամուլսար» հանքավայրի օրինակով
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 11:43

Արմինֆո. Ընդերքօգտագործող ընկերությունների աշխատանքում անհրաժեշտ է լայնորեն կիրառել Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից սահմանված ստանդարտները։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

ՀՀ նախագահը գերմանացի գործարարների հետ քննարկել է ներդրումային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 11:35

Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ:

Կառավարությունը 224 մլն դրամ կհատկացնի մի շարք մարզերում դպրոցների կառուցմանը
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 13:33

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն դրամ գումարի չափով, որը կուղղվի Վայոց ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիրների ստեղծմանը և դպրոցների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Հայաստանում, իսկապես, կա տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր. Փաշինյան
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:50

Արմինֆո.Հայաստանում իսկապես կա տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր: Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական ժամի ընթացքում  պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին։

Ինչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան Արամյան
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 11:28

Արմինֆո.Հայաստանի ընդհանուր կառավարական պարտքում ներքին պարտքի մասնաբաժնի մինչև 47%  ավելացումը 2023 թվականի մայիսին կարելի է դիտարկել երկու կողմից. և որպես տնտեսական իշխանությունների ձեռքբերում, և որպես նրանց կողմից տնտեսության զարգացման "ակամա" տորպեդահարում։

2023 թվականի արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում կունենա իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սակայն, սիսկերը պահպանվում են. ԵԱԶԲ
 Ուրբաթ, 2 Հունիսի 2023, 13:38

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում ԵԱՏՄ երկրների շրջանում կգրանցվի իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը, բայց, ընդսմին, ամենացածր գնաճը։ Այսպիսին է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կանխատեսումը, որը ներառված ԵԱՏՄ անդամ 6 պետությունների համար 2023-2025 թվականների այսօր հրապարակված մակրոտնտեսական կանխատեսման մեջ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84