Ozon-ը գործարկել է Ռուսաստանից ապրանքների վաճառքը Հայաստանի բնակիչների համար
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 16:11

Արմինֆո. Ozon Marketplace - ը Հայաստանի բնակիչների համար բացել է Ռուսաստանից ապրանքներ գնելու հնարավորություն։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը ՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանի իշխանությունները կաջակցեն կապիտալի շուկա ընկերությունների մուտքին
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 13:04

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է խրախուսել ընկերությունների մուտքը կապիտալի շուկա և դրամային արժեթղթերի թողարկումը: Որոշումն ընդունվել է հուլիսի 6-ին ՝ կառավարության նիստում ։

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 19:29

ԱրմինֆոԱմերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Այդ մասին հաղորդում է բանկի մամուլի ծառաայությունը:

Երևանի մետրոպոլիտենի ղեկավարն ու «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 16:01

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

IDBank-ի աշխատավարձային քարտերը՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
 Կիրակի, 2 Հուլիսի 2023, 11:07

Արմինֆո.Հուլիսի 1-ից IDBank-ի IDsalary փաթեթի շրջանակում տրամադրվող (տրամադրված) քարտերից 0%-ով կարելի է գումար կանխիկացնել ոչ միայն IDBank-ի, այլ նաև ԱրՔա անդամ Բանկերի բանկոմատներից։

ՀՀ ԿԲ-ի նոր կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՆԱ-ի աճը բարելավվել է՝ 5,8%-ից մինչեւ 6,9% - ի, իսկ գնաճը թիրախից շատ ավելի ցածր կլինի
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 12:19

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,8%-ից մինչեւ 6,9% (2022 թվականի փաստացի 12,6% աճի դիմաց)՝ 2024 թվականին տեմպերի դանդաղմամբ՝ մինչև 5,5%: ՀՆԱ-ի բացարձակ մեծության գծով ԿԲ-ն ակնկալում է աճ՝ 2022թ. 8.5 տրլն դրամից մինչեւ 9.5 տրլն դրամ՝   2023 թվին՝ 2024թ հետագա աճով մինչեւ 10.4 տրլն դրամ։ Այդ մասին ասվում է հունիսի վերջին հրապարակված ԿԲ 2023 թվականի 2-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հունիսի 28-ից սկսում է շահաբաժինների վճարումը բաժնետերերին
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 20:49

Արմինֆո. "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն հունիսի 28-ից սկսում է բաժնետերերին շահաբաժինների վճարումը՝ դրան ուղղելով 5 մլրդ դրամ ($12.7 մլն) ՝ 2022 թվականին ստացված 13.2 մլրդ դրամ ($33.5 մլն) զուտ շահույթից։ Իսկ մնացած 8.2 մլրդ դրամը ($20.8 մլն) մնում է բանկի տրամադրության տակ և ուղղվելու է բանկի զարգացմանը։ Այդ որոշումը կայացվել է նախօրեին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովում:

Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023, 16:00

Արմինֆո.Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում 2023 թվականին հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից:

"Լույս" հիմնադրամի տնտեսական փորձագետները սրբագրել են վարչապետին՝ Հայաստանում աշխատավարձի ցուցանիշների առնչությամբ
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023, 20:26

Արմինֆո. "Լույս" հիմնադրամի տնտեսական փորձագետներն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներին, ով կառավարության երեկվա նիստում նշել է, թե 2022 թվականին երկրում իրական աշխատավարձը բարձրացել է 6,3 տոկոսով:

Արմեն Նուրբեկյան. Հայաստանում կապիտալի շուկայի և, ընդհանուր առմամբ, բիզնեսի զարգացման կարևորագույն պայմաններից մեկը որակյալ կորպորատիվ կառավարումն է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 16:50

Արմինֆո.Եթե նայենք Հայաստանի ֆինանսական հատվածի կառուցվածքին, ապա, հիմնականում, գերակշռում են բանկերը, իսկ մեր քաղաքացիները բավարար հնարավորություններ չունեն ներդրումներ կատարելու և խնայողություններ անելու համատեքստում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը Team Telecom Armenia հեռահաղորդակցային ընկերության IPO-ի դուրս գալուն նվիրված միջոցառման շրջանակներում։

Team Telecom Armenia-ի ռազմավարությունը. Սա դեռ սկիզբն է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 16:47

Արմինֆո.Միայն այս տարի, այսքան կարճ ժամանակահատվածում, Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հասցրել է բեկումնային քայլեր կատարել հայրենական հեռահաղորդակցության շուկայում, հայտարարելով, նախ, ընկերությունների խմբի մասին (Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որին հաջորդեց խոշոր վրացական հեռահաղորդակցության ընկերության (SkyTel) բաժնետոմսերի գնումը, եւ, ի վերջո, ելք դեպի IPO: Վերջին իրադարձությունը Հայաստանի համար աննախադեպ է, քանի որ առաջին անգամ երկրի կապիտալի շուկա մուտք գործեց հեռահաղորդակցային ընկերությունը' ֆոնդային բորսայում տեղաբաշխելով 40 մլն բաժնետոմսերի թողարկում' 8 մլրդ 240 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Մանկապարտեզների կառուցում, թանգարանների և թատրոնների հիմնանորոգում, վերելակների փոխարինում և անշարժ գույքի հարկի վճարների կրկնակի ավելացում. մայրաքաղաքի իշխանության միջնաժամկետ ծրագրերը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 13:17

Արմինֆո.Երևանի եկամուտները 2024-2026թթ. կանխատեսվում են, համապատասխանաբար, 111,7 մլրդ դրամ, 121,1 մլրդ դրամ և 129,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը կհասնեն, համապատասխանաբար, 113,8 մլրդ դրամի, 123,1 մլրդ դրամի և 130,6 մլրդ դրամի: Այդ մասին ասվում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը զետետված է իրավական ակտերի միասնական պորտալում։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում ակնկալում է 105.1 մլրդ դրամի եկամուտ, 105.5 մլրդ դրամի ծախսեր, դեֆիցիտը կհասնի 432.6 մլն դրամի։

Ararat կոնյակի մատակարարումը Ռուսաստան կշարունակվի
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 10:07

Արմինֆո.Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան ընթանում են արտադրողի հետ գործող պայմանագրերի շրջանակներում և կշարունակվեն։ Այդ մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է երկիր գինու խոշորագույն ներմուծող luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 22:48

Արմինֆո.Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։

Ակբան՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն հաշվետու թողարկող բանկ
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 14:48

Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է «Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով» անվանակարգի հաղթող։

Պետությունը մտադիր է ԳԱԱ ինստիտուտներից մեկի տարածքը հատկացնել նանոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկահայ գիտնականների գործունեության համար
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:54

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հարթակ տրամադրել ԱՄՆ-ից ժամանած հայ գիտնականներին, որոնք գործունեություն են ծավալում նանոտեխնոլոգիաների, ավելի ճիշտ, նանոմասնիկների ոլորտում: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հաղորդել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝  պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Արդշինբանկը նվիրում է ուղևորություն դեպի Թունիս Mastercard-ի հետ իրականացվող ակցիայի շրջանակներում
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:29

Արմինֆո.Հունիսի 8-ից օգոստոսի 8-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա՝ նվիրելով ուղևորություն դեպի Թունիս և բազմաթիվ այլ նվերներ Mastercard քարտապաններին։

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:25

Արմինֆո.AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր: Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում:

ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի  
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 19:01

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։

ԱՄՀ-ը SBA նոր ծրագրով Հայաստանին տրամադրել է 24.5 մլն դոլարից օգտվելու հնարավորություն՝ 2023 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 5.5% աճ
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 15:31

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ ստուգումը, որը տալիս է 18.4 միլիոն ՓՀԻ-ից (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի) օգտվելու հնարավորություն՝ հասանելի ընդհանուր ՓՀԻ հասցնելով 36.8 միլիոնի (շուրջ 49 միլիոն ԱՄՆ դոլարի)։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84