Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել
 Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2019, 16:25

Արմինֆո.Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:

«Կցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում»
 Ուրբաթ, 26 Հուլիսի 2019, 19:35

Արմինֆո. Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր: 

Հայաստանը բարելավել է իր դիրքերը Global Innovation Index 2019 վարկանիշում
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2019, 15:22

Արմինֆո.Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել ամենանորարար երկրների (Global Innovation Index 2019) վարկանշային աղյուսակում, որը կազմել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Ուսումնասիրությունը հրապարակվել Է ՄԱԿ-ի կայքում՝ չորեքշաբթի:

Արտակ Քամալյանը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2019, 14:58

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը, որին ներկա են եղել մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ։

Արդշինբանկի Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ
 Երեթշաբթի, 23 Հուլիսի 2019, 10:57

Արմինֆո. Արդշինբանկի Խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով: Բանկի Խորհրդին են միացել Վաչե Գաբրիելյանը և Դմիտրի Լադիկով-Ռոևը:

Միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկվել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր
 Ուրբաթ, 28 Հունիսի 2019, 12:04

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019, 21:12

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին:

Փոխվարչապետ. Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019, 10:32

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական հետազոտությունն իրականացնող խմբին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

ԿԲ-ն ամփոփել է ՙԻմ ֆինանսների ամիս՚ ամենամյա ՙԻմ ֆինանսների ամիս – 2019՚ ծրագրի արդյունքները
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2019, 15:00

Արմինֆո.: Հայաստանի Կենտրոնական բանկը Ամփոփել է ՙԻմ ֆինանսների ամիս – 2019՚ ծրագիրը, որն այս տարի անցել է "Գտեք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում" կարգախոսի ներքո:

Հետազոտություն. Նույնիսկ շուկայի փոքր ծավալներով Հայաստանը կարող է եռապատկել ներդրումների ծավալները
 Ուրբաթ, 24 Մայիսի 2019, 18:50

Արմինֆո.Նույնիսկ շուկայի փոքր ծավալներով, ենթակառուցվածքների սահմանափակությամբ և գնողունակության պարիտետի ցածր մակարդակով, Հայաստանը կարող է եռապատկել ներդրումների ծավալները ՀՆԱ-ում։  Նման եզրակացության են հանգել "Հայաստանի ներդրումային միջավայրը. Իրավական դաշտն ու առկա խնդիրները " թեմայով հետազոտության հեղինակները, որն անցկացվել է   Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի  (Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական ֆոնդ է) և Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը (Տեսանյութ)
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2019, 19:16

Արմինֆո.Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

ՀՀ ԱԳՆ. Լեհական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019, 20:50

Արմինֆո. Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ հանդիպումներ կայացան Terra Hexen, EWS Legal, WISEMONT, MGM HR Solutions, PerfectHouse, Listonic LTD, Okularow LTD ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Կարեն Անդրեասյան. Վրացական օպերատորը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան տուրերի կազմակերպման կապող օղակ և մենաշնորհատեր է
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019, 16:29

Արմինֆո.Վրացական օպերատորը Հայաստան-Վրաստան - Ադրբեջան տուրերի կազմակերպման կապող օղակ է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է զբոսաշրջության հարցերով փորձագետ, <First Travel> զբոսաշրջային ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը ։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմասնակցի ամենամյա տնտեսական ֆորումին
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2019, 15:44

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով:

Գյուղատնտեսության նախարարությունում անցկացվել է կլոր սեղան-քննարկում Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի պատվիրակության հետ
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2019, 18:53

Արմինֆո.  Երկօրյա այցով Հայաստանում  է գտնվում Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Նաիլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր անցկացվել է կլոր սեղան-քննարկում նվիրված Սննդամթերքի անվտանգության ապահովման գործում այդ կառույցի դերակատարությանը։

Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019, 17:40

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր` տեխնոլոգիաների զանազան ոլորտներում, ինչպես մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Դրանք կվարեն միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Airbnb-ն և Hulu-ն:

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և  շրջանավարտների համար
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2019, 14:50

Արմինֆո. Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանում Beeline համագործակցության շրջանակում շուրջ 30 ԵՊՀ ուսանողներ և շրջանավարտներ այցելեցին ընկերության վարչական գրասենյակը և հանդիպեցին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։ 

Նախարարի պաշտոնակատար. 2019-2024 թվականներին տոհմային խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կավելանա 10 հազար միավորով
 Ուրբաթ, 29 Մարտի 2019, 12:14

Արմինֆո.Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում տոհմային խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կավելանա 10 հազար միավորով։  ՀՀ կառավարությունը մարտի 29-ի նիստում հաստատել է 2019-2024թթ. տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիրը:

Հայաստանի ագրարային համալսարանում ճապոնական դրամաշնորհով նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն կստեղծվի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2019, 11:43

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ռեկտոր Վարդան Ուռուտյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» 67,212 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։

Իտալիայի դեսպան. Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկը Երևանում վարպետություն դաս կանցկացնի «Smart cityե թեմայով
 Երկուշաբթի, 18 Մարտի 2019, 13:29

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10