Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Հայաստանի հետ փոխգործակցության մասին. Մեզ ոչինչ պետք չէ ստեղծել, կարևորը՝ որ ամրապնդվի փոխադարձ վստահությունն ու փոխըմբռնումը
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 12:35

Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճում է, և այս տարվա առաջին յոթ ամիսներին առևտրաշրջանառությունն աճել է 70% - ով ՝ կազմելով 3.7 մլրդ, որից 2 մլրդ-ը Հայաստանից արտահանումն է, 1.7 մլրդ-ը ՝ Ռուսաստանից ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարարների հետ բիզնես - նախաճաշի շրջանակներում իր ողջույնի խոսքում։

Բելառուսի վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել Արևմուտքի պատժամիջոցներին արձագանքման համախմբված միջոցներ մշակել
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 21:00

Արմինֆո.Մենք պետք է քննարկենք ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթությունների հարցը, հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն օգոստոսի 24-ին Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:

Մ. Միշուստին. նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայունությունը
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 18:46

Արմինֆո. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Սամվել Կարապետյանը շինարարության և ճարտարագիտության ոլորտի ամենահարուստ գործարարներից մեկն է՝ ըստ GEOWORLD պարբերականի վարկածի
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 17:50

Արմինֆո. GEOWORLD-ի վարկածով  հայտնի ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ճարտարապետության և ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալող աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջատար տասնյակում:

Մոսկվան Երևանին առաջարկում է արագացնել աշխատանքը բոլոր համատեղ ուղղություններով. Միշուստին
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 17:36

Արմինֆո. Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՝ Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:14

Արմինֆո. Նախնական տվյալներով, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ (ՀԱԷԿ) գլխավոր տնօրենի խորհրդական Հերա Սևիկյանը:

Հայկական գինու արտահանումը 2022 թվականի արդյունքներով հասել է գրեթե 5 մլն լիտրի
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:06

Արմինֆո.2022 թվականին Հայաստանն արտահանել է 4.7 մլն լիտր, ինչը 52.2% - ով ավելի է մեկ տարվա վաղեմության ծավալից (նախորդ տարվա 17.7% աճի դիմաց)՝ մաքսային արժեքի 62.4% աճի դեպքում ՝ մինչև 18.8 մլն դոլար ։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Chaarat Gold  ընկերությունը Կապանի հանքը վաճառում է հայկական Quanto ընկերությանը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 16:31

Արմինֆո.Chaarat Gold ընկերությունը համաձայնագիր է կնքել Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով տեղական Quanto ընկերությանը վաճառելու շուրջ։ Այդ մասին ասվում է Chaara-ի մամուլի հաղորդագրությունում։

ԵԱԶԲ-ի վերլուծաբաններ. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ծավալները կարող են հրահրել "հոլանդական հիվանդություն"
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 17:20

Արմինֆո. Հայկական դրամը առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է ցուցադրում՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից։ Ընթացիկ տարվա հուլիսի արդյունքներով՝ 2022 թվականի սկզբի համեմատ հայկական դրամը արժույթների զամբյուղի նկատմամբ ամրապնդվել է. տարեկան 19,8%-ով՝ դոլարի նկատմամբ, տարեկան 21,7%-ով՝ եվրոյի նկատմամբ,  տարեկան 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։

ՏԿԵ նախարարը  ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է ՀԿԵ զարգացման հարցերը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 20:11

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի համար ցորենի և ալյուրի հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 18:24

Արմինֆո.Հայաստանը 2022 թվականին ներմուծել է 364,7 հազար տոննա ցորեն, ինչը 34,4%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, ընդ որում, մաքսային արժեքն աճել է 64% - ով ՝ մինչև 102,3 մլն դոլար: Իսկ ցորենի ալյուրի ներմուծումը 2022 թվականին աճել է 50,6% - ով ՝ մինչև 31,5 հազար տոննա՝ մաքսային արժեքի 85,3% աճի դեպքում ՝ մինչև 11,2 մլն դոլար: Հայաստանի համար ավանդաբար ցորենի և ալյուրի հիմնական ներկրողը ՌԴ-ն է, համապատասխանաբար, 99,9% և 99,2%: Այդ մասին են վկայում մաքսային տվյալները։

2022 թվականին Հայաստանը 254 հազար ավտոմեքենա է արտահանել ՌԴ
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 18:52

Արմինֆո. Հայաստանն էապես ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը՝ 2021 թվականի 354-ից մինչեւ 254,351 հազար՝  2022 թվականին։ Մաքսային արժեքն ավելացել է 30 անգամ՝ մինչեւ 259.1 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները։

Հայաստանին անհրաժեշտ է արդեն փորձարկված ատոմային էներգաբլոկ. մասնագետ
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 11:07

Արմինֆո. Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանում է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի եզրակացության ներկայացման երկամսյա ժամկետը: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը երկու ամիս առաջ ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, հարցը նոր միջուկային բլոկի հզորությունն է. փորձագետներ
 Շաբաթ, 5 Օգոստոսի 2023, 18:15

Արմինֆո.Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, հարցը նոր միջուկային բլոկի հզորությունն է: Այդ միտքն անկյունաքարային էր օգոստոսի 5-ին հայ ինժեներ-էներգետիկների նախաձեռնող խմբի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում' նվիրված երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հեռանկարներին:

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով B+-ից մինչև BB-
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:25

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով' -ից մինչև : Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Տնտեսագետ. առանց արդյունաբերության զարգացման միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:24

Արմինֆո. Հայաստանում, գործնականում, բացակայում է բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականությունը։ Այդ մասին են վկայում, ըստ էության, ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ հայրենական խոշոր հարկատուների ցանկը։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Քերոբյան. ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով գերազանցել է 2026թ. համար նախատեսված ցուցանիշը
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 17:44

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստել է այլընտրանքային արտահանման շուկաների վերլուծություն հայ արտահանողների համար։ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ozon-ը Հայաստանում գործարկում է բիզնես և լոգիստիկ ենթակառուցվածք
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 12:23

Արմինֆո.Ozon ընկերությունը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկում սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը երկրում՝ տեղի վաճառողների մուտքը ռուսական շուկա  հեշտացնելու և Հայաստանից ապրանքների արագ առաքումն ապահովելու նպատակով։ Այդ մասին հուլիսի 25-ին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայկական բանկերը դադարեցնում են դրամական փոխանցումների իրականացումը Unistream համակարգի միջոցով, որը հայտվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ 
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 13:24

Արմինֆո. Հայաստանյան բանկերը դադարեցնում են ակնթարթային դրամական փոխանցումների իրականացումը Unistream համակարգի միջոցով, որի օպերատորը՝ ի դեմս ռուսական Յունիստրիմ բանկի, օրերս հայտնվել է ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ: Մասնավորապես, հուլիսի 21-ին այդ մասին հայտարարել է Արդշինբանկը, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 22-ին՝ Կոնվերս Բանկը:

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է դեպի Ռուսաստան պատժամիջոցների ենթակա ապրանքների վերաարտահանմանը Հայաստանի մասնակցության հնարավորությունը
 Շաբաթ, 22 Հուլիսի 2023, 16:46

Արմինֆո.Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Այս մասին "Ֆրանս Պրես" գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ի պատասխան հարցի, թե ինչ է անում ՀՀ կառավարությունը, որպեսզի երաշխավորի, որ Հայաստանի տարածքը Ռուսաստանի կողմից չի օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար:



Արտ. փոխարժեքները
21.05.2024
RUB4.290.00
USD388.240.27
EUR421.900.14
GBP493.690.85
CAD284.84-0.08
JPY24.85-0.06
CNY53.650.01
CHF426.920.02