Ամուլսարի նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է 28 միջազգային մասնագետի
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 13:55

Արմինֆո. Ամուլսարի ոսկու արդյունահանման խոշորագույն նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է լեռնարդյունաբերական հատվածի 28 միջազգային մասնագետի, որոնք հետևում են շինարարական աշխատանքներին, ներդնելով միջազգային լավագույն փորձը: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Կարեն Կարապետյան. Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017, 14:33

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

EITI հանրային փորձագետ. Մենք ուզում ենք, որ ֆինանսական բոլոր հոսքերը լինեն բաց, թե երկրի ներսում, և թե օֆշորային գոտիներում
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 20:12

Արմինֆո. Մեր ակնկալիքներն ակնհայտ են, մենք ցանկանում ենք, որ բաց լինեն բոլոր ֆինանսական հոսքերը, թե երկրի ներսում, և թե օֆշորային տարածքներում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում մարտի 24-ին նման կարծիք է հայտնել EITI բազմաշահառուաական խմբի անդամ, «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, հղում անելով արդյունահանման ոլորտի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում:

Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովին Կանադայում (PDAC)
 Ուրբաթ, 10 Մարտի 2017, 18:37
Արմինֆո . Մարտի 5-8-ը Տորոնտոյում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը Կանադայի Տորոնտո քաղաքում: Ինչպես ԱրմԻնֆո գործ�
Հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին կմասնակցի նաև Հայաստանը
 Երկուշաբթի, 6 Մարտի 2017, 17:50

Արմինֆո. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը մարտի 5-8-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 15:59

Արմինֆո.

 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 12:52

Արմինֆո.

Հայաստանում հերթական անգամ խոսել են զտարկման գործարանի կառուցման հեռանկարայնության մասին
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017, 18:47

Արմինֆո.  Հայաստանում նախատեսվում է  կառուցել զտարկման գործարան: Համապատասխան ներդրումային նախագիծը ներկայացվել է www.investmentprojects.am էկեյտրոնային հարթակում: Նախագծի ընդհանուր արժեքը  գնահատվում է $10-12 մլն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Նախարարություն. Էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններն առաջիկա մի քանի տարիներին կիրականացնեն 1.5 մլրդ.դոլարի ներդրումայիյ ծրագրեր
 Երեթշաբթի, 14 Փետրվարի 2017, 17:34

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում  կշարունակվեն գեոթերմալ վայրերի և 126 մլն.դոլարի էներգախնայողության գնահատման ծրագրերը: Այս մասին փետրվարի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստում, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտարարել է փոխնմախարար Հայկ Հարությունյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկվել է Ռոյալթիների վճարման նոր կարգը լեռնահանքային ոլորտում
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 20:41

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 17:40

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:

ԱՄՆ դեսպան. Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 22:24

Արմինֆո. «Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` փետրարի 1-ին Երևանում Հայ-ամերիկյան առևտրային պալատում (ՀԱԱՊ) իր ելույթում: «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան», - նշել է դեսպան Միլսը:

Հայաստանում կմեղմացվի լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 09:47

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:

 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 14:37

Արմինֆո.

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 14:00

Արմինֆո. Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Lydian Armenia- «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը կներդնի 5.7 մլն.դոլար
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 16:05

Արմինֆո. «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման  նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 12-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսված է 5 տարիների համար և նախատեսում է 5.7 մլն.դոլարրի ներդրումներ։ Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:

Լիդիանի գործադիր տնօրեն. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրն ապահովագրված է միջազգային բոլոր չափանիշներով
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 16:04

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լիարժեք ապահովագրված է միջազգային բոլոր չափանիշներով, հայտարարել է Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայ Ալոյանը, «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման  նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև այսօր փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողոթյան ընթացքում։

Բնապահպանության նախարար. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ
 Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016, 20:24

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ: Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո:

Lydian Armenia. EITI ստանդարտները միջազգային ներդրողների հետաքրքրությունը կբարձրացնեն Հայաստանի լեռնահումքային ոլորտի ընկերությունների նկատմամբ
 Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2016, 18:15

Արմինֆո. Հայաստանի միացումը EITI (Extractive Industries Transparency Initiative – Թափանցիկության նախաձեռնությունը լեռնահումքային ոլորտներում) նախաձեռնությանը լրացուցիչ ինդիկատոր կդառնա երկրի համար, մասնավորապես, ներդրումների ներգրավման առումով: Նոյեմբերի 25-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նման կարծիք է հայտնել «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գլխավոր մենեջեր և EITI ստանդարտների ներրդրման գծով շահառուների խմբի անդամ Արմեն Ստեփանյանն աշխատանքային խմբի Երևանում կայացած առաջին պաշտոնական նիստում:

Լիդիան Ամենիան ընկերությունն Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
 Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016, 17:53

Արմինֆո.Լիդիան Ամենիան ընկերությունը Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն  ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին: Լիդիանի ֆինանսական խորհրդատույի դերում հանդես է գալիս Endeavour Financial ընկերությունը:



Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92