Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:29

Արմինֆո. Մայիսի 6-ին պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:36

Արմինֆո.Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը, հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը:

Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:34

Արմինֆո. Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է  ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:31

Արմինֆո.«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:23

Արմինֆո.2024 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24,4% - ով կամ 103,2 մլրդ դրամով ՝ հասնելով 525.9 մլրդ դրամի ։ Աճը հիմնականում գրանցվել է սոցիալական վճարների, կենսաթոշակների և ոչ ֆինանսական ակտիվների արժեքի ավելացման հաշվին ։

ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:22

Արմինֆո.Հայաստանում բիզնեսն ավելի մեծ հնարավորություններ կստանա կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար՝ շնորհիվ 10 միլիոն ԱՄՆ դոլարի (9,3 միլիոն եվրո) վարկի, որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) տրամադրում են Ինեկոբանկին ՝ կորպորացիաների, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորման կանաչ ներդրումների համար: Այդ մասին ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ։

Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:22

Արմինֆո.Հայաստանի առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնք վերաբերում են հակամարտությունների սպառնալիքին, կլիմայի փոփոխությանը, մասնավոր հատվածի զարգացմանը, լոգիստիկային և պետական կառավարմանը: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի "Սահմաններից դուրս. կարողությունների բացահայտում կայուն ապագայի համար" զեկույցում, որը ներկայացրել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը:

2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:20

Արմինֆո.2024 թվականի հունվար-մարտին պետբյուջեի եկամուտները կազմել են 525 մլրդ դրամ՝ ճշտված 563.1 մլրդ դրամի և 2023թ. նույն ժամանակահատվածում փաստացի 483.6 մլրդ դրամի դիմաց։ Կատարման մակարդակը ճշգրտված ծրագրի նկատմամբ կազմել է 93.2%: Այդ մասին հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում:

Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:09

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:

Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:04

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 12:37

Արմինֆո.Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը ՝ վկայակոչելով ՀԲ-ի "Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար" զեկույցի արդյունքները:

ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:46

Արմինֆո. Մայիսի 2-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:44

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:43

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել ՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3% - ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7% - ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:27

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:18

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը ս.թ. մայիսի 2-ից մեկնարկել է Երևան- Նիցցա- Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Այդ մասին հաղորդել է

 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:14

Արմինֆո.

 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:09

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:40

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները փակում են Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան առաջարկը հավանության է արժանացել կառավարության մայիսի 2-ի հերթական նիստում:

Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:57

Արմինֆո.Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը: Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Թումո Երևանում ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի անցնելու պայմանով:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84