Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 19:47

Արմինֆո.Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները:

Ամերիաբանկը` Gyumri Tech Week-ի գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022, 10:30

Արմինֆո.Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝  որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր: 

ACBABank-ը եւ Ամերիաբանկը ներդրումներով օգնել են շահառուներին անկանխիկ վճարումների ընդունման համակարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրել
 Երեթշաբթի, 28 Հունիսի 2022, 18:44

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, հայտարարությունում ասվում է.

Orion Summit-2022. Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը մտածողության փոփոխությունն է
 Հինգշաբթի, 23 Հունիսի 2022, 00:41

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է Orion Summit-2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի պլատինե հովանավորն է առաջատար ֆինանսա-տեխնոլոգիական կազմակերպությունը՝  Ամերիաբանկը:

Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները 
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022, 15:12

Արմինֆո. Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:

«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն Ամերիաբանկի հաճախորդներին
 Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022, 12:04

Արմինֆո.Անկանխիկ վճարումները նախընտրող Visa-քարտապանների համար  Ամերիաբանկը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը:

Անշարժ գույքի գների աճի միտումը եւ տոկոսադրույքների բարձրացումը կկրճատի հիփոթեքային վարկավորման աճի տեմպերը
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022, 18:44

Արմինֆո.Անշարժ գույքի գների աճի միտումը և տոկոսադրույքների բարձրացումը կթուլացնեն հիփոթեքային վարկավորման աճի տեմպերը։ Այս կարծիքին են ԱրմԻնֆո-ի հետ փոխկապակցված AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները՝ վկայակոչելով հիփոթեքային շուկայի աճի չափազանց բարձր տեմպերը, որոնք հասել են տարեկան 42 տոկոսի։

Հայկական լիզինգային շուկան վստահորեն թափ է հավաքում
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022, 16:54

Արմինֆո.այաստանում արագ տեմպերով թափ են հավաքում լիզինգային գործառնությունները, որոնց ընդհանուր ծավալը մինչեւ 2022թ. ապրիլը գերազանցել է 64 մլրդ դրամը (132 մլն դոլար)՝ տարեկան կտրվածքով աճելով 38,4 տոկոսով: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած "Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի" եւ "Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի" 31.03.2022 թ. տվյալները:

Team Telecom Armenia-ն ներգրավել է $45 մլն ֆինանսավորում
 Երեթշաբթի, 31 Մայիսի 2022, 13:20

Արմինֆո.Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում:

Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին   
 Չորեքշաբթի, 25 Մայիսի 2022, 20:32

Արմինֆո.Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին: 

S & P գործակալությունը սկսել է Հայաստանի ձեռնարկությունների վարկանշումը
 Հինգշաբթի, 12 Մայիսի 2022, 11:44

Արմինֆո.Standard&Poors Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը "դրական" կանխատեսմամբ  "B-" վարկանիշ է շնորհել  խոշորագույն պողպատաձուլական ԱՍԿԵ Գրուպ ընկերությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նաեւ հավելել է, որ ընկերության բաժնետոմսերը գնանշվում են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. Առաջին անգամ Հայաստանում
 Ուրբաթ, 6 Մայիսի 2022, 18:09

Արմինֆո.Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը:

Հայաստանի բանկերը 2022թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել են տարեկան 4,5 տոկոսով
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022, 16:32

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2022թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 4,5% - ով' մինչև 12.8 մլրդ դրամ ($26.3 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.2%  նվազման դիմաց: Այդ գումարի 77,2% - ը կամ 10,6 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 8,2% աճով (մեկ տարի առաջվա 12,5% անկման դիմաց)։

Ամերիաբանկն ամփոփել է "Դարձիր փոփոխությունը" երիտասարդական մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 21:00

Արմինֆո.Ամերիաբանկն ամփոփել է անցած տարվա վերջում Visa վճարային համակարգի հետ համատեղ գործարկված "Դարձիր փոփոխությունը" մրցույթի արդյունքները. եզրափակիչ փուլին մասնակցել են 11 թիմեր Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Նման մրցույթի անցկացմամբ Ամերիաբանկը կարևորում է երիտասարդների զարգացումը, ներուժը և գաղափարները: Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում:

Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 10:41

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։

300 նվեր, 3 գովազդային վիճակախաղ Հայտնի են Ամերիաբանկի «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերի հաղթողները
 Հինգշաբթի, 31 Մարտի 2022, 13:33

Արմինֆո.Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:

Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի  
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 09:47

Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ  տարին անընդմեջ ճանաչվել է  «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։ 

Ամերիաբանկն արժանացել է առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակին Միջազգային ֆինանսական կորպորացիայից 
 Երկուշաբթի, 21 Փետրվարի 2022, 18:15

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ.  լավագույն թողարկող բանկ Կովկասում»:

Ամերիաբանկը փետրվարի 14-ին վաճառքի կհանի դոլարային եւ դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը
 Հինգշաբթի, 10 Փետրվարի 2022, 13:32

Արմինֆո. Ամերիաբանկը փետրվարի 14-ին ձեռնամուխ կլինի 8 մլն դոլար եւ 3 մլրդ դրամ թողարկման ծավալներով դոլարային եւ դրամային անվանական, արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային պարտատոմսերի հերթական տրանշերի առաջնային տեղաբաշխմանը:

Հայաստանի բանկերը 2021 թվին ավելացրել են հարկային հատկացումները պետբյուջե՝ 2020թ. անկումից հետո
 Երեթշաբթի, 25 Հունվարի 2022, 17:15

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2021թ. ընթացքում պետական գանձարան հարկերի հատկացումներն ավելացրել է 6,3%-ով՝ մինչչեւ 52,2 մլրդ դրամ (108,8 մլն դոլար): Այդ գումարից 87,2% կամ 44,7 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 4,4% աճով։



Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46