Ա.Ջավադյան. Դոլարացման բարձր մակարդակը և ավանդային տոկոսադրույքների դանդաղ անկումը սահմանափակում են ԴՎՊ մեղմման ուղղությամբ ԿԲ մանյովրումը
 Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 15:18

Արմինֆո. Դոլարացման բարձր մակարդակը և ավանդային տոկոսադրույքների դանդաղ անկումը սահմանափակում են դրամավարկային պայմաների մեղմման ուղղությամբ Կենտրոնական բանկի մանյովրելու հնարավորությունը, բայց ռեգուլյատորի գլխավոր խնդիրը գնային կայունության ապահովումն է: Ռոյտեր գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հնարավորությունը, որն ընթացիկ տարվա փետրվարի 14-ին 6.25%-ից նվազեց մինչև 6%: Նա հիշեցրել է, որ դրամավարկային պայմանների մեղմման ցիկլի սկզբում այն կազմում էր 10.5%, որից հետո, 2015-ի օգոստոսին, ԿԲ սկսեց աստիճանաբար իջեցնել առանցքային տոկոսադրույքը, որպեսզի խթանվի գնաճը և սպառողական պահանջարկը: Նա պարզաբանել է, որ սպառողական գները Հայաստանում վերջին ժամանակներում իջան Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով, հարվածելով սպառողական պահանջարկին ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների ներհոսքի կրճատման հետևանքով:

Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի գծով գտնվում է առաջատարների եռյակում
 Երեթշաբթի, 21 Մարտի 2017, 18:53

Արմինֆո. Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի գծով 2016 թվականի արդյունքներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ինչպես մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Բանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, մի քանի տարի առաջ, 2012 թվականին Ամերիաբանկը 8-րդ տեղում էր:

Փորձագետներ. Հայաստանի քաղաքական ուժերի նախընտրական խոստումների մեծ մասն անիրատեսական է
 Շաբաթ, 18 Մարտի 2017, 18:18

Արմինֆո .Պետք չէ տնտեսագետ լինել` հասկանալու համար, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի քաղաքական ուժերի տնտեսական խոստումների մեծ մասն անիրատեսական է: Մարտի 18-ին կլոր սեղանի շուրջ փորձագիտական հանրության քննարկումների ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Հայաստանի Բանկերը մեծացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը և իջեցրել չաշխատող վարկերի ընդհանուր մակարդակը
 Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 17:35

Արմինֆո. Հայաստանի բանկերը 2016 թվականին 2.5 անգամ ավելացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը, մինչև 280 մլրդ.դրամ, մինչդեռ ռեզիդենտների վարկավորումը կազմել է 19.4%, մինչև 2.4 տրլն.դրամ: Հատկանշական է, որ անցյալ տարի համակարգի կապիտալացման ընդհանուր մակարդակն աճեց 40%, կապված բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը 2017 թվականից 30 մլրդ.դրամ ապահովելու անհրաժեշտության հետ:

Մարտի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 12:49

Արմինֆո.2017թ.-ի մարտի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպերը 2016 թվականին արագացրել են`25% -ից մինչև 32,3%
 Հինգշաբթի, 2 Մարտի 2017, 17:54

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի անկանխիկ գործարքների աճի տեմպը 2016 արագացել է 32,3% -ով, 2015-ի 25% փոխարեն: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի զեկույցի, անկանխիկ քարտային գործարքների ծավալը 2016 թվականին կազմել է 218.5 մլրդ դրամ: Ընդ որում, եռամսյակի կտրվածքով, I եռամսյակի 15.3% անկումին հաջորդեց 21,5% աճը երկրորդ եռամսյակում, III եռամսյակում կազմելով 40.7%, որից հետո կտրուկ դանդաղեց IV եռամսյակում - 0,8%:

Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական ​​գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), ​​այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%):

Փորձագետ. Կենտրոնական բանկը պետք է շարունակի խթանել բանկերի խոշորացմանը
 Երկուշաբթի, 30 Հունվարի 2017, 20:10

Արմինֆո. Կենտրոնական բանկը պետք է շարունակի խթանել բանկերի խոշորացմանը: Հունվարի 30-ին  կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը:

Հայէկոնոմբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը հունվարի 17-ին ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ֆոնդային բորսայում
 Երեթշաբթի, 17 Հունվարի 2017, 19:10

Արմինֆո. 2017թ.-ի հունվարի 17-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսային մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Իվան Անիսիմով. Հայաստանյան շուկայից Գազպրոմբանկի հեռանալը շղթայական ռեակցիա չի առաջացնի
 Երկուշաբթի, 16 Հունվարի 2017, 19:51

Արմինֆո. Գազպրոմբանկի համար հայաստանյան շուկան ռազմավարական առումով հետաքրքրություն չի ներկայացնում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության Խորհրդի անդամ Իվան Անիսիմովը, մեկնաբանելով Գազպրոմբանկի դուստրի` «Առեքսիմբանկ-Գազպրոմբենկի խումբ» ՓԲԸ վերջերս հեռանալը Հայաստանի շուկայից:

ՀՀ ԿԲ. 2016 թվականին հաջողվել է ապահովել գնային և ֆինանսական կայունություն
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 22:42

Արմինֆո. 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկը հետևողական աշխատանքի և նվաճած վստահության շնորհիվ ապահովել է գնային և ֆինանսական կայունություն և զգալիորեն մեղմել է գնաճային սպասումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ իր ելույթում:

 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 13:35

Արմինֆո.

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 5,5%- ով` հաշիվների քանակի 8.2% աճի պայմաններում
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 09:53

Արմինֆո. 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի Հաճախորդների բազան ներառում էր 2.361.208 ֆիզիկական եւ 79,055 իրավաբանական անձանց: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ 2,440,263 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,466,712 հաշիվներ, որոնցից 4,284,043 ֆիզիկական եւ 182 669 իրավաբանական անձանց  հաշիվներ:

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին վճարել է $ 58.9 մլն հարկեր
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ​​ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:

2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ
 Շաբաթ, 29 Հոկտեմբերի 2016, 15:32

Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանի բանկային շուկայի մասնակիցների թիվը կհասնի 17-ի, կրճատվելով 2 առևտրային բանկով: Հոկտեմբերին շուկայից իր դուրս գալու մասին հայտարարեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի մայր կառույցը՝ ռուսաստանյան Գազպրոմբանկը, բացառիկ ռեժիմի հետ կապված ընդհանուր լեզու չգտնելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, գերադասեց «դստեր» վաճառքն Արդշինբանկին, քան կապիտալիզացիան, ինչը նույնպես կապված էր խոշոր վնասների ծածկման անհրաժեշտության հետ: Առաջիկայում սպասվում է նաև շուկայի մեկ այլ ակտիվ խաղացողի կողմից Զարգացման հայկական բանկի գնման գործարքը:

Հաճախորդների բազան Հայաստանի բանկերում մեկ տարում ավելացել է 5.5%, իսկ հաշիվների քանակը կրճատվել է 17,5%
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016, 16:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2016 թվականի օգոստոսին կազմված է եղել 2 353 411 ֆիզիկական և 77 735 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հաշվով 2 431 146 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեն 3 375 809 հաշիվներ, այդ թվում, 3 220 682 հաշիվները պատկանում են ֆիզիկական անձանց, իսկ անհատների և 155 127 - հաշիվները իրավաբանական անձանց:

Ռուսաստանի ԿԲ-ն նախատեսում է «Միր» համակարգը ներդնել ԵԱՏՄ վճարային համակարգերում
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2016, 16:27

Արմինֆո. Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է ընդլայնել վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) և Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի վճարային համակարգերի միջև համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին պատմել է ՎՔԱՀ վարչության նախագահ Վլադիմիր Կոմլևը:

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է
 Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2016, 18:37

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է: ԿԲ հաշվետվության համաձայն, 2016 թվականի առաջին կիսամյակում անկանխիկ քարտային գործարքների ծավալը կազմել է 85.7 մլրդ դրամ: Չնայած պատկառելի բացարձակ մեծությանը` մեկ տարում բանկային քարտերով անկանխիկ վճարումների աճի տեմպերը նվազել են 32%-ից մինչև 12%:

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63