Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրական պրեմիենրի աճն զգալիորեն զիջում է հատուցումների աճին
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:37

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի III եռամսյակում աճել են 22.8%, նախորդ տարվա 1,8% աճի փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`15,1%), իսկ ապահովագրական հատուցումներն աճել են 11.5%, նմախորդ տարվա 10.2% անկման փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`19.6%):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, մինչև 3.6 մլն.դոլար
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 20:02

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, (նախորդ տարվա աճը`62,7%,), կազմելով 1,7 մլրդ դրամ կամ 3.6 մլն դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի,  տարեկան դինամիկայի վատթարացումը հիմնականում պայմանավորված էր ապահովագրական հատուցումների ծավալների կտրուկ աճով`4,8% -ից մինչև 19,3%, մինչդեռ ապահովագրական պրեմիաների աճը կազմել է ընդամենը 3,8%, նախորդ տարվա 0,3% փոխարեն: Տարեկան կտրվածքով շահույթի նվազում է նկատվել հինգ ապահովագրական ընկերություններում, որոնցից երեքն արդեն կրճատել են դրական ցուցանիշը 40-64%-ով, իսկ երկուսը հայտնվել են վնասներում (ՍԻԼ ինշուրանս և ՌԵՍՈ), և միայն մեկ ընկերություն («Արմենիա-Ինշուրանս») կարողացել է արձանագրել շահույթի 15.3% աճ:

Գյուղատնտեսության նախարար. 2021 թվականից Հայաստանում կաշխատի գյուղատնտեսության ապահովագրության համակարգը
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 18:16

Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2021 թվականից կսկսի ամբողջությամբ աշխատել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Տատյանա Կայգորոդովա. ՊԲԱ ներդրման նկատմամբ Հայաստանի առաջադեմ մոտեցումը 2-3 տարի անց կձևավորի բժշկական ապահովագրության տնտեսապես արդյունավետ ռիսկային մոդել
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:32

Արմինֆո. Հաշվի առնելով Հայաստանում ՊԲԱ ներդրման համար որպես հիմք վերցված չափազանց առաջադեմ մոտեցումը` 2-3 տարի անց երկրում կստեղծվի բժշկական ապահովագրության տնտեսապես արդյունավետ ռիսկային մոդել: Այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈստրախ՚ ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան` նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ 20-ամյա հոբելյանին:

Կարեն Կարապետյանը ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենին առաջարկել է ներգրավվել առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության համակարգի անցման գործընթացում
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:28

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:

Տատյանա Կայգորոդովա. «ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը համակարգաստեղծ է, դեպի հաճախորդները կողմնորոշված, հաստատուն  և` ամենազարգածցածներից մեկն է ինովացիաների առումով
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:15

Արմինֆո. «ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը համակարգաստեղծ է, դեպի հաճախորդները կողմնորոշված, հաստատուն և ամենազարգացածներից մեկն է` ինովացիաների առումով: Սեպտեմբերի 29-ին «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ 20-ամյա հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈստրախ՚ ԱԸ  գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան:

PAAP. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև տարբերությունը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 12:53

Արմինֆո. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև եղած տարբերությունը, նախկին`150-210 հազար դրամի փոխարեն`178-198 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դա բացատրվում է նրանով, որ ապահովագրական ընկերությունների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները գնալով ավելի են նմանվում:

2018 թվականին կներդրվի եվրոպրոտոկոլներով ապահովագրական պատահարների ձևակերպման շարժական տարբերակը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:54

Արմինֆո. 2018 թվականին կներդրվի  եվրոպրոտոկոլներով (պարզեցված սխեմայով) ապահովագրական պատահարների ձևակերպման բջջային տարբերակը, ՃՏՊ գրանցման ընթացքում վարորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ներկայումս այդ հավելվածը գտնվում է տեխնիկական ձևակերպման փուլում: Արդյունքում, ապահովագրական պատահարն ինքնուրույն ձևակերպելու ընթացքում վարորդները կունենան ընտրություն, թե որ տարբերակով լրացնեն անկետան`թղթային կամ շարժական:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացրել են «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 14:51

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են մի նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ապահովագրական գումարը՝ 1.000.000 ՀՀ դրամ:

Հայաստանի ապահովագրական ոլորտի հարկային վճարներն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 36.4%
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:08

Արմինֆո. Հայաստանի առաջին ապահովագրական ոլորտի հարկային վճարները 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 1,5 մլրդ. դրամով, տարեկան աճը`36,4%: Այդ գումարի 1,4 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`40%: Ըստ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017-ի I կիսամյակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը զգալիորեն բարելավվել է, մինուս 3,9% -ից մինչև 2,7%, իսկ կորպորատիվի հատվածում` 7.3% -ից մինչև 8.5%
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 12:01

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական պրեմիաների մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պորտֆելներում 2017 թվականի I կիսամյակում կազմել է 54.6% (9.3 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`45,4% (7,7 մլրդ դրամ):

2017 թվականի I կիսամյակում ապահովագրական հատուցումների տարեկան դինամիկան ԱՊՊԱ հատվածում ավելի շատ է բարելավվել, քան ԿԱՍԿՈ հատվածում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 11:16

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի I կիսամյակում տարբեր դասերով իրականացրել են 8.02 մլրդ. դրամ կամ $ 16.7 մլն ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտներիթ): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 17,7%, նախորդ տարվա 7,8% աճի համեմատ:

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայում պրեմիաների չնչին աճն ուղեկցվել է հատուցումների հսկայական ծավալներով
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I կիսամյակում կրճատվել են 51.6%, մինչև $ 2.6 մլն
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 14:26

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017-ի I կիսամյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 51.6% (2016-ի աճը`74%), կազմելով 1.3 մլրդ դրամ, կամ $ 2.6 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների կտրուկ աճով` 0.7% -ից մինչև 30.5%, մինչդեռ ապահովագրական պրեմիաներն աճել են 4,7%, նախորդ տարվա 4,2% համեմատ: Շահույթի կրճատումը դիտվել է բոլոր 6 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, ամենազգալին`«ՌԵՍՈ» ընկերությունում`2,2 անգամ, դրականից անցնելով բացասականի:

ՀՀ ԿԲ ուսումնասիրում է կարկտահարությունից տուժած ֆերմերների հիմնական պարտքի վճարման ժամկետների հետաձգման հարցը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 19:32

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ներկայումս  ուսումնասիրում է կարկտահարությունից տուժած ֆերմերների հիմնական պարտքի վճարման ժամկետների հետաձգման հարցը: Այս մասին հունիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 17:21

Արմինֆո. Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը: ԱՅս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեն մտադիր է համագործակցել Հայաստանի ապահովագրողների հետ`էքստրեմալ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 18:26

Արմինֆո. Էքստրեմալ զբոսաշրջության զարգացմանն առաջին հերթին խոչընդոտում է Էքստրիմի սիրահար զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բացակայությունը Հայաստանի ապահովագրողների հետ: Հունիսի 7-ին նման կարծիք են արտահայտել Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից կազմակերպված հանդիպման մասնակիցները, որոնց մեջ էին`տուրիստական կազմակերպությունների, ասոցիացիաների, ֆեդերացիաների ներկայացուցիչներ, որոնք մասնագիտանում են էքստրեմալ մարզաձևերի գծով ծառայությունների մատուցման ոլորտում:

«ԻՆԳՈ Արմենիա» ԱԸ վարպետաց դասեր է կազմակերպել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 17:01

Արմինֆո. «ԻՆԳՈ Արմենիա» ԱԸ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության շրջանակում ուսանողների համար կազմակերպել է մեկամսյա վարպետաց դասեր, որին բանախոսություններով հանդես են եկել ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչները:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը նվազել է 3.9%, իսկ կորպորատիվ շուկայի ծավալն ավելացել է 3.7%
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:26

Արմինֆո. Մանրածախի ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 52.1% (4.96 մլրդ դրամ), կորպորատիվի մասնաբաժինը`47.9% (4.6 մլրդ դրամ):

2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է տարեկան 60,3%-ով` մինչև 1.1 մլն դոլար
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:04

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I եռամսյակում նվազել է  տարեկան կտրվածքով է 60.3%-ով (նախորդ տարվա 2,1 անգամ աճի դիմաց), կազմելով 518.9 մլն դրամ կամ  1.1 մլն դոլար:



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50