Lydian Armenian ընկերությունը Գորայքի և Գնդեվազի համայնքներում փոքր և միջին ձեռներեցության աջակցության նպատակով ներդրել է 18.5 մլն.դրամ
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 16:50

Արմինֆո. ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրի շրջանակներում Lydian Armenian լեռնահումքային ընկերությունը, որը վերջերս ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, ներդրել է 18.5 մլն. դրամ, մասնավորապես, Գնդեվազի 14 փոքր բիզնեսի և Գնդեվազի`10 փոքր բիզնեսի մեկնարկի համար, որոնք ընտրվել են մրցութային հիմունքներով: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջեր Նարա Ղազարյանը:

Ամուլսարի հանքավայրի շինարարության նպատակով Lydian Armenian ընկերությունը ներգրավել է 450 հոգու
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 14:03

Արմինֆո. Ամուլսարի ոսկու արդյունահանման խոշորագույն նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է մոտ 450 հոգու, որից 230-ը հարակից համայքներից, իսկ հիմնական մասը` ԳՖնդեվազից: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Ամուլսարի նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է 28 միջազգային մասնագետի
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 13:55

Արմինֆո. Ամուլսարի ոսկու արդյունահանման խոշորագույն նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է լեռնարդյունաբերական հատվածի 28 միջազգային մասնագետի, որոնք հետևում են շինարարական աշխատանքներին, ներդնելով միջազգային լավագույն փորձը: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Կարեն Կարապետյան. Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017, 14:33

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

EITI հանրային փորձագետ. Մենք ուզում ենք, որ ֆինանսական բոլոր հոսքերը լինեն բաց, թե երկրի ներսում, և թե օֆշորային գոտիներում
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 20:12

Արմինֆո. Մեր ակնկալիքներն ակնհայտ են, մենք ցանկանում ենք, որ բաց լինեն բոլոր ֆինանսական հոսքերը, թե երկրի ներսում, և թե օֆշորային տարածքներում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում մարտի 24-ին նման կարծիք է հայտնել EITI բազմաշահառուաական խմբի անդամ, «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, հղում անելով արդյունահանման ոլորտի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում:

Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովին Կանադայում (PDAC)
 Ուրբաթ, 10 Մարտի 2017, 18:37
Արմինֆո . Մարտի 5-8-ը Տորոնտոյում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը Կանադայի Տորոնտո քաղաքում: Ինչպես ԱրմԻնֆո գործ�
 Ուրբաթ, 10 Մարտի 2017, 13:06

Արմինֆո.

Հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին կմասնակցի նաև Հայաստանը
 Երկուշաբթի, 6 Մարտի 2017, 17:50

Արմինֆո. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը մարտի 5-8-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 15:59

Արմինֆո.

 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 12:52

Արմինֆո.

Հայաստանում հերթական անգամ խոսել են զտարկման գործարանի կառուցման հեռանկարայնության մասին
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017, 18:47

Արմինֆո.  Հայաստանում նախատեսվում է  կառուցել զտարկման գործարան: Համապատասխան ներդրումային նախագիծը ներկայացվել է www.investmentprojects.am էկեյտրոնային հարթակում: Նախագծի ընդհանուր արժեքը  գնահատվում է $10-12 մլն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Նախարարություն. Էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններն առաջիկա մի քանի տարիներին կիրականացնեն 1.5 մլրդ.դոլարի ներդրումայիյ ծրագրեր
 Երեթշաբթի, 14 Փետրվարի 2017, 17:34

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում  կշարունակվեն գեոթերմալ վայրերի և 126 մլն.դոլարի էներգախնայողության գնահատման ծրագրերը: Այս մասին փետրվարի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստում, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտարարել է փոխնմախարար Հայկ Հարությունյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկվել է Ռոյալթիների վճարման նոր կարգը լեռնահանքային ոլորտում
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 20:41

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 18:29

Արմինֆո. Փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած  պատվիրակությանը։

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 17:40

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:

ԱՄՆ դեսպան. Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 22:24

Արմինֆո. «Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` փետրարի 1-ին Երևանում Հայ-ամերիկյան առևտրային պալատում (ՀԱԱՊ) իր ելույթում: «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան», - նշել է դեսպան Միլսը:

Հայաստանում կմեղմացվի լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 09:47

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:

 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 14:37

Արմինֆո.

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 14:00

Արմինֆո. Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Lydian Armenia- «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը կներդնի 5.7 մլն.դոլար
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 16:05

Արմինֆո. «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման  նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 12-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսված է 5 տարիների համար և նախատեսում է 5.7 մլն.դոլարրի ներդրումներ։ Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63