Հայաստանում է մանրածախ ապահովագրության շուկայի ծավալի տարեկան դինամիկան`մինուս 0.2%-ից անցել է դրական 3.5%-ի, իսկ կորպորատիվ ապահովագրության ծավալի աճն արագացել է`0.9%-ից մինչև 4.2%
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 18:23

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 57.1% (14.2 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`42.9% (10.5 մլրդ դրամ):

2017 թվականի 9 ամիսների արդյունքներով ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների աճի տենդեն ավելի գրավիչ էր, քան ԿԱՍԿՈ-ի տրենդը
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 16:20

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի 9 ամիսներին տարբեր դասերով իրականացրել են 11.98 մլրդ դրամի կամ 25,1 մլն դոլարի ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ չափանիշներով կազմված  հաշվետվությունների): Տարեկան կտրվածքով ապահովագրական հատուցումներն աճել են 19.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.8% աճի փոխարեն: Իսկ ապահովագրականպրեմիաների գծով աճը կազմել է 3,8%, մինչև 24,6 մլրդ դրամ կամ 51.3 մլն դոլար, նախորդ տարվա 0,3% աճի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են ապահովել հինգ ընկերություններ, որտեղ առաջատարներն են`«ՌԵՍՈ» - 61.8%, «Նաիրի Ինշուրանս» - 52.4% ընկերությունները, իսկ տարեկան միակ անկումն արձանագրել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը - 0.6%:

Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրական պրեմիենրի աճն զգալիորեն զիջում է հատուցումների աճին
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:37

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի III եռամսյակում աճել են 22.8%, նախորդ տարվա 1,8% աճի փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`15,1%), իսկ ապահովագրական հատուցումներն աճել են 11.5%, նմախորդ տարվա 10.2% անկման փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`19.6%):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, մինչև 3.6 մլն.դոլար
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 20:02

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, (նախորդ տարվա աճը`62,7%,), կազմելով 1,7 մլրդ դրամ կամ 3.6 մլն դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի,  տարեկան դինամիկայի վատթարացումը հիմնականում պայմանավորված էր ապահովագրական հատուցումների ծավալների կտրուկ աճով`4,8% -ից մինչև 19,3%, մինչդեռ ապահովագրական պրեմիաների աճը կազմել է ընդամենը 3,8%, նախորդ տարվա 0,3% փոխարեն: Տարեկան կտրվածքով շահույթի նվազում է նկատվել հինգ ապահովագրական ընկերություններում, որոնցից երեքն արդեն կրճատել են դրական ցուցանիշը 40-64%-ով, իսկ երկուսը հայտնվել են վնասներում (ՍԻԼ ինշուրանս և ՌԵՍՈ), և միայն մեկ ընկերություն («Արմենիա-Ինշուրանս») կարողացել է արձանագրել շահույթի 15.3% աճ:

PAAP. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև տարբերությունը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 12:53

Արմինֆո. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև եղած տարբերությունը, նախկին`150-210 հազար դրամի փոխարեն`178-198 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դա բացատրվում է նրանով, որ ապահովագրական ընկերությունների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները գնալով ավելի են նմանվում:

2018 թվականին կներդրվի եվրոպրոտոկոլներով ապահովագրական պատահարների ձևակերպման շարժական տարբերակը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:54

Արմինֆո. 2018 թվականին կներդրվի  եվրոպրոտոկոլներով (պարզեցված սխեմայով) ապահովագրական պատահարների ձևակերպման բջջային տարբերակը, ՃՏՊ գրանցման ընթացքում վարորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ներկայումս այդ հավելվածը գտնվում է տեխնիկական ձևակերպման փուլում: Արդյունքում, ապահովագրական պատահարն ինքնուրույն ձևակերպելու ընթացքում վարորդները կունենան ընտրություն, թե որ տարբերակով լրացնեն անկետան`թղթային կամ շարժական:

Հայաստանի ապահովագրական ոլորտի հարկային վճարներն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 36.4%
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:08

Արմինֆո. Հայաստանի առաջին ապահովագրական ոլորտի հարկային վճարները 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 1,5 մլրդ. դրամով, տարեկան աճը`36,4%: Այդ գումարի 1,4 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`40%: Ըստ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017-ի I կիսամյակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը զգալիորեն բարելավվել է, մինուս 3,9% -ից մինչև 2,7%, իսկ կորպորատիվի հատվածում` 7.3% -ից մինչև 8.5%
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 12:01

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական պրեմիաների մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պորտֆելներում 2017 թվականի I կիսամյակում կազմել է 54.6% (9.3 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`45,4% (7,7 մլրդ դրամ):

2017 թվականի I կիսամյակում ապահովագրական հատուցումների տարեկան դինամիկան ԱՊՊԱ հատվածում ավելի շատ է բարելավվել, քան ԿԱՍԿՈ հատվածում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 11:16

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի I կիսամյակում տարբեր դասերով իրականացրել են 8.02 մլրդ. դրամ կամ $ 16.7 մլն ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտներիթ): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 17,7%, նախորդ տարվա 7,8% աճի համեմատ:

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայում պրեմիաների չնչին աճն ուղեկցվել է հատուցումների հսկայական ծավալներով
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I կիսամյակում կրճատվել են 51.6%, մինչև $ 2.6 մլն
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 14:26

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017-ի I կիսամյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 51.6% (2016-ի աճը`74%), կազմելով 1.3 մլրդ դրամ, կամ $ 2.6 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների կտրուկ աճով` 0.7% -ից մինչև 30.5%, մինչդեռ ապահովագրական պրեմիաներն աճել են 4,7%, նախորդ տարվա 4,2% համեմատ: Շահույթի կրճատումը դիտվել է բոլոր 6 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, ամենազգալին`«ՌԵՍՈ» ընկերությունում`2,2 անգամ, դրականից անցնելով բացասականի:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը նվազել է 3.9%, իսկ կորպորատիվ շուկայի ծավալն ավելացել է 3.7%
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:26

Արմինֆո. Մանրածախի ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 52.1% (4.96 մլրդ դրամ), կորպորատիվի մասնաբաժինը`47.9% (4.6 մլրդ դրամ):

2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է տարեկան 60,3%-ով` մինչև 1.1 մլն դոլար
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:04

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I եռամսյակում նվազել է  տարեկան կտրվածքով է 60.3%-ով (նախորդ տարվա 2,1 անգամ աճի դիմաց), կազմելով 518.9 մլն դրամ կամ  1.1 մլն դոլար:

Ապահովագրական շուկան տեղում դոփում է
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 13:43

Արմինֆո«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանի հարցազրույցն ԱրմԻՆֆո լրատվական գործակալությանը

2017 թվականի առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումների տրենդը ԱՊՊԱ հատվածում բարելավվել է, իսկ ԿԱՍԿՈ-հատվածում` վատթարացել
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 12:28

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4,2 մլրդ. դրամ կամ $ 8.6 մլն (ըստ ապահովագրական ընկերութոյւնների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով):

Ապահովագրական ընկերությունների շարքում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն առաջատարն է վճարած հարկերի գծով
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 15:23

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ոլորտը 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել է 550.2 մլն. դրամի հարկեր, տարեկան աճը` 10.3%: Այս գումարից 492,1 մլն. դրամը բաժին է ընկել շահութահարկին և եկամտահարկին: Ըստ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017 թվականի առաջին եռամսյակում տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3%-ից դանդաղել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվի աճը 10.9-րց արագացել է մինչև 12,1%
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 19:30

Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրականմ ընկերությունների պրեմիաների պորտֆելներում 2016 թվականի արդյունքներով կազմել է 57% (18,8 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`43% (14,1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3% -ից դանդաղեցրել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը`10,9% -ից մինչև 12,1%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը գերազանցում էր մանրածախին:

2016 թվականին ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հատվածներում ապահովագրական հատուցումները բարելավեցին տրենդը, անկումից անցնելով աճի
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 17:33

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականին ապահովագրական տարբեր դասերով հատուցել են 14.2 մլրդ դրամ կամ 29.4 մլն դոլար (թվերը բերված են ապահովագրողների հաշվետվություններից, համաձայն ՀՀ ԿԲ չափանիշների): 2016 թ. ապահովագրական հատուցումներն աճել են 4.9%, 2015-ի 38.4% անկման փոխարեն: Աճի նույն տեմպերն են արձանագրվել 2016-ին նաև ապահովգրական պրեմիաների գծով` 5%, մինչև 32,9 մլրդ դրամ կամ 68 մլն.դոլար, 2015-ի 4.3% աճի փոխարեն:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականին աճել է 34%, մինչև 7.3 մլն.դոլար
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 15:23

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականին աճել 2016 թ. 34% (նախորդ տարվա աճը`71%), կազմելով 3,6 մլրդ դրամ կամ 7.3 մլն դոլար:

խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերությունների շարքում առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 12:44

Արմինֆո. Հայստանի ապահովագրական ոլորտը 2016 թվականի արդյունքներով վճարել է 2.091 մլրդ.դրամի հարկեր, ինչը 17.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարից 1,951 մլրդ. դրամ կազմել են շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2016-ի արդյունքներով տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63