«Ամուլսար» ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են. Բնապահպանական ճակատ
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 11:33

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են: Այդ մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունում:

ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ «Վերին Լարս» անցակետում իրավիճակը բարելավելու համար. նախարար
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 19:43

Արմինֆո. ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ «Վերին Լարս» անցակետում իրավիճակը բարելավելու համար։ Այդ մասին մայիսի 3-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Գինու հատուկ համի և բույրի գաղտնիքը. «Արենի» գինու գործարան
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2023, 18:40

Արմինֆո.26 տարվա պատմություն ունեցող «Արենի» գինու գործարանի մառանում պահվում են հայկական գինեգործական ավանդույթներն ու ժառանգությունը։

Արարատբանկը` «Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի գլխավոր հովանավոր
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2023, 19:27

Արմինֆո.«ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի  ապրիլի 29-ին, ժամը՝ 11։00-17։00-ն Ամերիկյան համալսարանում։ «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին կմասնակցի 20-ից ավելի թիմ։ Թիմերը ներկայացնելու են ֆիզմաթ մոդելավորման ծրագրերից մինչև սմարթ օրորոցի, խելացի տան անվտանգության համակարգերի ծրագրեր։

IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career City Fest 2023-ին
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2023, 11:42

Արմինֆո.Ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Career City Fest-ը։ Այստեղ թեկնածուները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին և հնարավորություն ունեն գտնելու իրենց երազանքի աշխատանքը։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ծախքը բյուջեի վրա կնստի ավելի քան 117 մլն դրամ
 Ուրբաթ, 21 Ապրիլի 2023, 15:40

Արմինֆո.Կառավարությունն ապրիլի 21-ի նիստում ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում:

ԱրարատԲանկն արժանացել է «Valued Partner of EBRD» մրցանակին
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2023, 13:46

Արմինֆո.ԱրարատԲանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» (Valued Partner of EBRD) մրցանակին՝ ՎԶԵԲ-ի և ԱրարատԲանկի միջև երկարատև և արդյունավետ համագործակցության համար։

«Smart» լուծում ԱրարատԲանկից. էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ՝ սկսած 9%-ից
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2023, 15:27

Արմինֆո.ԱրարատԲանկը՝ «Մուրան» ընկերության հետ համագործակցությամբ առաջարկում է «smart» լուծում՝ էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 12%-ից և ԱՄՆ դոլարով՝ սկսած 9%-ից։ Տարեկան տոկոսադրույքը կախված է վարկի ժամկետից։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է «Վերին Լարս» անցակետում բարդությունների մասին
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023, 17:28

Արմինֆո.Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման արգելքը «դեմո պատժամիջոց» է՝  մեր տնտեսության վրա ՌԴ ազդեցությունը ցույց տալու համար. Տնտեսագետ
 Ուրբաթ, 7 Ապրիլի 2023, 13:50

Արմինֆո.Ռուսաստանը, արգելելով կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից, փորձում է «դեմո պատժամիջոցների» տեսքով պատկերավոր կերպով ցույց տալ, թե ինչ կարող է լինել մեր տնտեսության հետ։ Այդպիսի կարծիք է հայտնել Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը:

«Վերին Լարս» անցակետում ժամանակավորապես գրեթե երկու անգամ կկրճատվի անցման գոտիների քանակը
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2023, 15:37

Արմինֆո. Փոխվում է միջազգային փոխադրողների երթևեկությունը «Վերին Լարս» անցակետում։ Այդ մասին հաղորդում է Ցամաքային տրանսպորտի գործակալությունը, որի հայտարարության համաձայն, սահմանի անցման կարգի փոփոխությունը կգործի մինչև մայիսի 23-ը:

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». Կառավարությունը մատնացույց կանի թերալիցքավորողին
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 11:43

Արմինֆո. Կառավարությունը հաստատել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը և սահմանել QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը:

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ԱՊՊԱ սակագների ազատականացումը. մեկնաբանում է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը
 Չորեքշաբթի, 29 Մարտի 2023, 16:19

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում 2023 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է անցում կատարել ԱՊՊԱ գների ազատականացում։ Փաստորեն, ապահովագրական ընկերությունները մրցակցության սլաքները հաճախորդների սպասարկման որակից կտեղափոխեն գների գրավչությանը։ Արդյո՞ք սա նոր խթան կհանդիսանա ապահովագրական շուկայի զարգացման համար՝ ցույց կտա ժամանակը, որի ընթացքում ապահովագրողների միջև մրցակցությունը կձևավորի արդյունավետ գնագոյացում ՝ ակտուարական հաշվարկներում առավելագույն ճշգրտության հասնելու ճանապարհով: Եվ այդ դեպքում յուրաքանչյուր մեքենայի սեփականատեր կվճարի վթարի ռիսկի մակարդակին համապատասխան:

 Երկուշաբթի, 27 Մարտի 2023, 20:27

Արմինֆո.

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
 Ուրբաթ, 24 Մարտի 2023, 14:49

Արմինֆո.Ստոմատոլոգիան Արտյոմ Ղազարյանի կյանքի գործն է: Դրանով սկսել է զբաղվել 90-ականների վերջից, 2013թ-ին Գյումրիում փոքր տարածք է գնել և  ատամնաբուժարան բացել, սկսել զարգացնել բիզնեսը, իսկ տարիներ անց հիմնել է «ՍտոմԱրթ» ստոմատոլոգիական կլինիկան:

«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ
 Ուրբաթ, 17 Մարտի 2023, 16:48

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 13:08

Արմինֆո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհի վերակառուցման տեխնիկական հսկողության և ինժեների գործառույթներն իրականացնող «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ծրագրի ղեկավար Ռիչարդ Թադանիի հետ։

ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 13:56

Արմինֆո.ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»  ծրագրին (WEPs) դեռևս 2022թ․-ի սեպտեմբերին՝ նշված տարում լինելով առաջինը առևտրային բանկերի շրջանում։

«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
 Երկուշաբթի, 13 Մարտի 2023, 19:02

Արմինֆո.Ակբա բանկը «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուներին տեղափոխում է թվային աշխարհ և ներկայացնում ֆինտեխ ոլորտի իննովացիաները։

Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 17:22

Արմինֆո.Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63