ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:

Անելիք Բանկը կանոնադրական կապիտալը համալրել է 21.8 մլրդ.դրամով, ընդգրկելով նոր բաժնետիրոջ, ի դեմս կիպրոսյան FISTOCO LTD ընկերության
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2016, 19:08

Արմինֆո. Անելիք Բանկն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով, հասցնելով 39 մլրդ.դրամի: Արդյունքում, բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 36.7 մլրդ.դրամ, գերազանցելով ՀՀ ԿԲ նորմատիվը: Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմեց 59.68%, իսկ լիբանանյան CreditBank S.A.L-ի մասնաբաժինը կազմեց 42.32%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի անուղղակի մեծամասնակն բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD):

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին վճարել է $ 58.9 մլն հարկեր
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ​​ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:

Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «ՊՐԵՄԻՈՒՄ» վարկատեսակը գործունեության որոշակի ոլորտների աշխատակիցների համար
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016, 19:46

Արմինֆո. Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «ՊՐԵՄԻՈՒՄ» վարկատեսակը գործունեության որոշակի ոլորտների աշխատակիցների համար:

2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ
 Շաբաթ, 29 Հոկտեմբերի 2016, 15:32

Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանի բանկային շուկայի մասնակիցների թիվը կհասնի 17-ի, կրճատվելով 2 առևտրային բանկով: Հոկտեմբերին շուկայից իր դուրս գալու մասին հայտարարեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի մայր կառույցը՝ ռուսաստանյան Գազպրոմբանկը, բացառիկ ռեժիմի հետ կապված ընդհանուր լեզու չգտնելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, գերադասեց «դստեր» վաճառքն Արդշինբանկին, քան կապիտալիզացիան, ինչը նույնպես կապված էր խոշոր վնասների ծածկման անհրաժեշտության հետ: Առաջիկայում սպասվում է նաև շուկայի մեկ այլ ակտիվ խաղացողի կողմից Զարգացման հայկական բանկի գնման գործարքը:

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:

Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտերի քարտապաններին ընձեռվում է Dalma Garden Mall-ի և Yerevan Mall-ի կինոյի տոմսեր ստանալու հնարավորություն
 Ուրբաթ, 12 Օգոստոսի 2016, 18:11

Արմինֆո. Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտերի քարտապանները 2016թ. օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը կատարելով 8000 և ավել ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ և ներկայացնելով այդպիսի 8 կտրոն Dalma Garden Mall-ում և Yerevan Mall-ում գտնվող նվերների տրամադրման կենտրոններ, կստանան կինոյի տոմսեր:

Հայաստանի բանկերը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել են 19,4 մլրդ դրամի հարկեր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 21:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել է 19,4 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,7% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշվբած գումարի ավելի քան 90% կամ 17.4 մլրդ. դրամը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նախորդ տարվա ցոցանիշին զիջելով 15%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող 19 բանկերից 13-ը: Նրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Հայբիզնեսբանկը, որոնցից չորսն առաջատարների հնգյակում էին նաև նախորդ տարում: 2016 թվականի I կիսամյակում լավագույն հինգ բանկերը երկրի պետական գանձապետարանին են վճարել 10,1 մլրդ դրամ (տարեկան անկումը`16,3%), որից 9,3 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`16,8%):

 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 16:01

Արմինֆո

 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 15:08

Արմինֆո.

«Անելիք Բանկում» գործող դրամական փոխանցումների համակարգերով 2016 թվականի 1-ին կիսամսյակի ընթացքում դրամական փոխանցումների քանակը դեպի Հայաստան աճել է 26%-ով, իսկ Հայաստանից դուրս՝ 41%-ով
 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2016, 19:12

Արմինֆո. «Անելիք Բանկում» գործող դրամական փոխանցումների համակարգերով 2016 թվականի 1-ին կիսամսյակի ընթացքում դրամական փոխանցումների քանակը, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի Հայաստան աճել է` 26%-ով, իսկ Հայաստանից դուրս՝ 41%-ով:

Անելիք Բանկը գրանցել է ավանդային պորտֆելի աճ
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2016, 15:47

Արմինֆո. 2016 թվականի 1-ին կիսամսյակի արդյունքներով Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13,5%-ով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Անելիք Բանկը «Ria Money Transfers» դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հուլիսի 1-ից գործարկում է Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա փոխանցումների նոր ակցիան
 Հինգշաբթի, 30 Հունիսի 2016, 15:39

Արմինֆո. Անելիք Բանկի և «Ria Money Transfers» դրամական փոխանցումների համակարգը հուլիսի 1-ից գործարկում են նոր համատեղ ակցիա, որի շրջանակներում «Ria Money Transfers» դրամական փոխանցումների համակարգով  Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն ընդամենը 1% միջնորդավճարով, նախկին 2 - 2.5 %-ի փոխարեն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: 

Անելիք Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն համալրել իրենց քարտային և ընթացիկ հաշիվները EasyPay համակարգի միջոցով
 Ուրբաթ, 27 Մայիսի 2016, 19:05

Արմինֆո. Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ EasyPay համակարգի միջոցով կարող են համալրել իրենց քարտայինևընթացիկհաշիվները, ինչպես նաև իրականացնել վարկերի մարումներ։

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 19.4 մլն.դոլարի հարկեր
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2016, 17:23

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 9.3 մլրդ.դրամի կամ 19.4 մլն.դոլարի հարկեր, ինչը 4% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշված գումարի ավելի քան 88% -ը կամ 8.2 մլրդ.դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը` 6%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել երկրի 21 բանկերից 13-ը (2015-ի I եռամսյակում նույնպես եղել է 13): Խոշորագույն հարկատու-բանկերի հնգյակում են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը, որոնք առաջատարների հնգյակում են եղել նաև նախորդ տարի: 2016 թվականի առաջին եռամսյակում առաջատար հնգյակը պետական ​​գանձարանին է ուղղել 4,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`8%), որից 4 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`7%):

2015 թվականին Անելիք Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 16%, իսկ մանրածախ վարկային պորտֆելը` 20%
 Երկուշաբթի, 2 Մայիսի 2016, 17:54

Արմինֆո. Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է շուրջ 7%-ով՝ կազմելով 45 մլրդ ՀՀ դրամ: Այստեղ զգալի մասնաբաժինը ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելի ծավալն է` 42 մլրդ ՀՀ դրամ, ինչը նշանակում է 16% աճ՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ: 6%-ով ավելացել է ընդհանուր վարկային պորտֆելը՝ հասնելով շուրջ 63 մլրդ ՀՀ դրամի։

Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, բայց վարկային եկամուտների դերը զգալի չի եղել
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 19:08

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, մինչև 3,1 մլրդ դրամ ($ 6.4 մլն), բայց վարկային եկամուտների դերը այնքան էլ էական չի եղել: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Էքսպրես-Ռենկինգի, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված էր չորս բանկերի ցուցանիշներով, որոնք վնասներից կտրուկ ազատվելով դուրս եկան շահութաբերության, ապահովելով 2-4 անգամ տարեկան աճ: Ընդհանուր առմամբ I եռամսյակում շահավետ է աշխատել 16 բանկ, որոնցից 7-ը վատթարացել են ֆինանսական արդյունքները 18-71%:

Անելիք Բանկը տրանսֆերներ ստացող հաճախորդներին առաջարկում է «Տրանսֆեր» վերականգնվող վարկային գծեր
 Հինգշաբթի, 31 Մարտի 2016, 20:18

Արմինֆո. Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով պարբերաբար գումար ստացող բոլոր հաճախորդներն այսուհետև հնարավորություն կունենան օգտվել Բանկում նոր ներդրված «Տրանսֆեր» վերականգնվող վարկային գծից։

Անելիք Բանկը միացել է Moneytun միջազգային համակարգին, Հայաստանի և ԱՄՆ միջև դրամական փոխանցումներն իրականացնելով ավելի մատչելի պայմաններով
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2016, 19:44

Արմինֆո. Անելիք Բանկը հայաստանյան բանկերից առաջինն է, որ միացել է Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով հնարավոր է փոխանցումներ  իրականացնել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև՝ սկսած 7 ԱՄՆ դոլարից։ Այժմ Անելիք Բանկի միջոցով հնարավոր է իրականացնել առավել մատչելի պայմաններով դոլարային փոխանցումներ ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84