Արմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական է
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 20:38

Արմինֆո ՀՀ կառավարության գործունեության առաջիկա 5 տարիների արդեն հաստատված ծրագրով 2018 թվականի ավարտին ծրագրում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից ապահովագրված գործարքների կրկնակի աճ` մոտ 4.5 մլրդ.դրամի: Միևնույն ժամանակ, 2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գործակալության ապահովագրական պորտֆելն արդեն կազմել է 2.594 մլրդ.դրամ: Գործակալության ձեռքբերումների, խնդիրների ու պլանների մասին է բացառիկ հարցազրույցում պատմում ՀԱԱԳ ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

ՀՀ գյուղնախարարություն. Որպես վերամշակող ձեռնարկությունների համար գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից հանդես են գալիս 10 բանկեր և 2 ՈՒՎԿ
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 19:15

Արմինֆո. Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները. «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ,  «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ,  «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 14:27

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:29

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 17:07

Արմինֆո. 2017 թվականի օգոստոսի 1-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով (SWISB4), Եվրոյով (SWISB5) և ՀՀ դրամով (SWISB6) արտահայտված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017, 15:51

Արմինֆո. Արմսվիսբանկի 2 մլրդ.դրամ ծավալով անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է հուլիսի 10-ին, նախատեսված ժամկետից 4 օր շուտ: Տեղաբաշխված պարտատոմսերը ձեռք են բերել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա իրավաբանական անձինք, այդ թվում`հայկական բանկերի և մասնավոր ներդրողներ:

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նախատեսում է միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի պարտատոմսերի շուկա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 20:35

Արմինֆո. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը նախատեսում է առաջիկա 2 ամիսներին միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի  պարտատոմսերի շուկա: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Զաքինյանը, դոլարային տրանշի շրջանառության ժամկետը կկազմի 2,5 տարի: «Դա կլինի փորձնական թողարկում, որը թույլ կտա հասկանալ շուկայի արձագանքը և ներդրողների ախորժակը», - ասել է նա:

Անելիք Բանկը կտեղաբաշխի իր 5 մլն.դոլար ծավալով պարտատոմսերի 4-րդ տրանշը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 18:42

Արմինֆո. Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը նույնպես բարձր է, ինչպես և դոլարային պարտատոմսերինը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո. Արմսվիսբանկը, դոլարային երեք հաջող  տրանշից հետո շուկա դուրս բերեց դրամային պարտատոմսերը: Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը, ինչպես և դոլարային պարտատոմսերի դեպքում, բավականին հաջող էր, քանի որ ընդամենը 2 մլրդ ծավալի ձեռքբերումը տեղի ունեցավ բաց բաժանորդագրության մեկնարկից հետո առաջին ժամում:

Անելիք Բանկի դոլարային երկրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2017, 15:55

Արմինֆո. 2017թ.-ի հունիսի 13-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Անելիք Բանկի դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2017, 17:37

Արմինֆո. Անելիք Բանկի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են մայիսի 29-ին՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկումն արդեն ներկայացվել է ցուցակագրման գործընթացին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում:

Կոնվերս Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերի առաջին խմբաքանակը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո.2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Արմավիրի մարզի դպրոցականների հավաքականը դարձել է ՀՀ ԿԲ «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի հաղթող
 Շաբաթ, 20 Մայիսի 2017, 18:42

Արմինֆո. Մայիսի 20-ին Արմավիրի մարզի դպրոցականների հավաքականը հաղթել է ՀՀ Կենտրոնական բանկի և «Երիտասարդական ձեռքբերումներ» ՀԿ  նախաձեռնությամբ իրականացվող «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի շրջանակում անցկացված մրցույթում, որը նպատակաուղղված է բնակչության շրջանում  ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը:

2017թ մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:Գործընթացը սկսվել էր մայիսի 5-ին
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 14:32
Արմինֆո .   Տեղաբաշխվել է ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60,000 հատ արժեկտրոնային պարտատոմս:  Մեկ պարտատոմսի անվանական արժեքը  100 ԱՄՆ դոլա
Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել դրամային և դոլարային կորպորատիվ պարտատոմսերի թողարկմանը
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 16:26

Արմինֆո. Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia» ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Հայաստանի բանկերը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել են 10.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`8,6%
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են  ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%:

 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 14:52

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84