Արմավիրի մարզի դպրոցականների հավաքականը դարձել է ՀՀ ԿԲ «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի հաղթող
 Շաբաթ, 20 Մայիսի 2017, 18:42

Արմինֆո. Մայիսի 20-ին Արմավիրի մարզի դպրոցականների հավաքականը հաղթել է ՀՀ Կենտրոնական բանկի և «Երիտասարդական ձեռքբերումներ» ՀԿ  նախաձեռնությամբ իրականացվող «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի շրջանակում անցկացված մրցույթում, որը նպատակաուղղված է բնակչության շրջանում  ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Beeline-ն ընդլայնում է սպառողական վարկավորման ոլորտում գործընկեր բանկերի ցանցը. ցուցակը համալրել է ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 15:14

ԱրմինֆոBeeline-ը հայտարարել է սպառողական վարկավորման ոլորտում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար հաճախորդներին հասանելի են վարկավորման մի քանի տեսակ: Մասնավորապես, վարկերը կարող են տրամադրվել մինչև 36 ամիս ժամկետով և սկսած 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր: 

Հայաստանի բանկերը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել են 10.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`8,6%
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են  ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%:

 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 21:58

Արմինֆո.

ԿԳՆ. Դպրոցական ծրագրում ներգրավվում են ֆինանսական գրագիտության հիմունքները
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 16:30

Արմինֆո. Ամռանը Հայաստանի դպրոցների ուսուցիչները կանցնեն վերապատրաստում ֆինանսական գրագիտության կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ: Այս մասին ապրիլի 19-ին «Իմ ֆինասների ամիս» 4-րդ ամենամյա ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության Նախադպրոցական և միջնակարգ կրթության մշակման քաղաքականության բաժնի ղեկավար Սյուզաննա Մակյանը:

ԿԲ. «Իմ ֆինասների ամիս» ծրագրի մասնակիցների թիվը 5 հազարից հասել է 7 հազարի
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 15:47

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ իրականացվող «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի մասնակիցների թիվը հասել է 7 հազարի, նախորդ տարվա 5 հազարի համեմատ: Այս մասին ապրիլի 19-ին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին հայտնել է ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական գրագիտության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, «Իմ ֆինասների ամիս» 4-րդ ամենամյա ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում:

Հաճախորդների բազան Հայաստանի բանկերում  համար 2016 թվականին աճել է 4.5%, իսկ հաշիվների թիվն աճել է 6,2%
 Ուրբաթ, 7 Ապրիլի 2017, 17:37

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2016 թվականի վերջին կազմված է եղել 2 413 943 ֆիզիկական և 79 609 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ, 2 493 558 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 553 107 հաշիվներ, որից 4 368 596 – ը պատկանել են ֆիզիկական, իսկ 184 511 –ը` իրավաբանական անձանց:

Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման KfW ծրագրի 4-րդ փուլի իրականացմանը
 Ուրբաթ, 31 Մարտի 2017, 12:42

Արմինֆո. Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:

Ա.Ջավադյան. Դոլարացման բարձր մակարդակը և ավանդային տոկոսադրույքների դանդաղ անկումը սահմանափակում են ԴՎՊ մեղմման ուղղությամբ ԿԲ մանյովրումը
 Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 15:18

Արմինֆո. Դոլարացման բարձր մակարդակը և ավանդային տոկոսադրույքների դանդաղ անկումը սահմանափակում են դրամավարկային պայմաների մեղմման ուղղությամբ Կենտրոնական բանկի մանյովրելու հնարավորությունը, բայց ռեգուլյատորի գլխավոր խնդիրը գնային կայունության ապահովումն է: Ռոյտեր գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հնարավորությունը, որն ընթացիկ տարվա փետրվարի 14-ին 6.25%-ից նվազեց մինչև 6%: Նա հիշեցրել է, որ դրամավարկային պայմանների մեղմման ցիկլի սկզբում այն կազմում էր 10.5%, որից հետո, 2015-ի օգոստոսին, ԿԲ սկսեց աստիճանաբար իջեցնել առանցքային տոկոսադրույքը, որպեսզի խթանվի գնաճը և սպառողական պահանջարկը: Նա պարզաբանել է, որ սպառողական գները Հայաստանում վերջին ժամանակներում իջան Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով, հարվածելով սպառողական պահանջարկին ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների ներհոսքի կրճատման հետևանքով:

Փորձագետներ. Հայաստանի քաղաքական ուժերի նախընտրական խոստումների մեծ մասն անիրատեսական է
 Շաբաթ, 18 Մարտի 2017, 18:18

Արմինֆո .Պետք չէ տնտեսագետ լինել` հասկանալու համար, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի քաղաքական ուժերի տնտեսական խոստումների մեծ մասն անիրատեսական է: Մարտի 18-ին կլոր սեղանի շուրջ փորձագիտական հանրության քննարկումների ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Հայաստանի Բանկերը մեծացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը և իջեցրել չաշխատող վարկերի ընդհանուր մակարդակը
 Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 17:35

Արմինֆո. Հայաստանի բանկերը 2016 թվականին 2.5 անգամ ավելացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը, մինչև 280 մլրդ.դրամ, մինչդեռ ռեզիդենտների վարկավորումը կազմել է 19.4%, մինչև 2.4 տրլն.դրամ: Հատկանշական է, որ անցյալ տարի համակարգի կապիտալացման ընդհանուր մակարդակն աճեց 40%, կապված բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը 2017 թվականից 30 մլրդ.դրամ ապահովելու անհրաժեշտության հետ:

NasdaqOMX Արմենիա բորսայի հարթակում իրականացված գործարքների ծավալը 2016 թվականին աճել է երեք անգամ, կազմելով 97,239 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 19:41

Արմինֆո. NasdaqOMX Արմենիա բորսայի հարթակում իրականացված գործարքների ծավալը 2016 թվականին աճել է երեք անգամ, կազմելով 97,239 մլրդ դրամ:

 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 14:52

Արմինֆո

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար
 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 15:02

Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Այս մասին փետրվարի 28-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկաի փոխնախագահ Ներսես Երիցյանը, երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները:

 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 14:09

Արմինֆո.

 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 12:32

Արմինֆո.

Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական ​​գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), ​​այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%):

Հիփոթեքային ծրագրի 4-րդ փուլի իրականացման նպատակով Հայաստանը KfW-ից ստացել է 20 մլն.եվրո գումար
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 20:00

Արմինֆո. Հիփոթեքային ծրագրի 4-րդ փուլի իրականացման նպատակով Հայաստանը KfW-ից ստացել է 20 մլն.եվրո գումար, ընդ որում` դրամային արտահայտությամբ, ինչի մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ (ԱՀԿ) գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և KfW բանկի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Բոնկեն:

Փորձագետ. Կենտրոնական բանկը պետք է շարունակի խթանել բանկերի խոշորացմանը
 Երկուշաբթի, 30 Հունվարի 2017, 20:10

Արմինֆո. Կենտրոնական բանկը պետք է շարունակի խթանել բանկերի խոշորացմանը: Հունվարի 30-ին  կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը:

Իվան Անիսիմով. Հայաստանյան շուկայից Գազպրոմբանկի հեռանալը շղթայական ռեակցիա չի առաջացնի
 Երկուշաբթի, 16 Հունվարի 2017, 19:51

Արմինֆո. Գազպրոմբանկի համար հայաստանյան շուկան ռազմավարական առումով հետաքրքրություն չի ներկայացնում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության Խորհրդի անդամ Իվան Անիսիմովը, մեկնաբանելով Գազպրոմբանկի դուստրի` «Առեքսիմբանկ-Գազպրոմբենկի խումբ» ՓԲԸ վերջերս հեռանալը Հայաստանի շուկայից:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84