Փորձագետը նշել է Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության գործարկման առաջնային խոչընդոտները
 Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018, 13:33

Արմինֆո.Մինչ օրս Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի մեկնարկի մասին ոչ մի հուշագիր չի ստորագրվել, ասում է Գյուղատնտեսական դաշինքի անդամ, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանը, հիշեցնելով գյուղատնտեսության նախարարության նախկին հայտարարությունը, որ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը կարող է մեկնարկել 2018 թվականի վերջին, կամ 2019 թվականի սկզբին:

Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Ա. Թորոսյան
 Երեթշաբթի, 14 Օգոստոսի 2018, 14:42

Արմինֆո Առողջապահական ապահովագրության ոլորտը պետք է առողջացնել, բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան` տեղյակ ենք»,- հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների աճը դանդաղել է, իսկ բժշկական ապահովագրության գծով աճել են մի քանի անգամ
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 20:12

Արմինֆո.Հայաստանի ապահովագրողները 2018 թվականի I կիսամյակում ապահովագրոթյան տարբերդասերով իրականացրել են 10,8 մլրդ դրամի կամ $ 22.4 մլն-ի ապահովագրական հատուցում (թվերը բերված են ըստ ՀՀ ԿԲ չափանիշների): Տարեկան կտրվածքով ապահովագրողների հատուցումներն աճել են 34.9%, նախորդ տարվա 17.7% -ի աճի փոխարեն: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեիաների գծով տարեկան աճը կազմել է 29.6%, մինչև 22 մլրդ դրամ կամ $ 45.6 մլն:

Հայաստանի ապահովագրական շուկայում 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կտրուկ աճել են ապահովագրական պրեմիաները
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 19:01

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2018 թվականի I կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 30,6%, իսկ հատուցումները`30.1%, մինչդեռ, նախորդ տարի պրեմիաների աճը կազմել էր 4.7%, իսկ հատուցումներինը`30.5%:

ՊԲԱ փուլային ներդրումը Հայաստանում արագորեն զարգացնում է կորպորատիվ ապահովագրությունը
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 13:11

Արմինֆո. Մմանրածախի մասնաբաժինը Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաների պորտֆելներում 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 44,7% (9.8 մլրդ դրամ), կորպորատիվ մասնաբաժինը`55.3% (12.2 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրության տարեկան աճի տեմպն արագացրել է 2.7% -ից մինչև 6%, իսկ կորպորատիվ ապահովագրության տարեկան աճի տենպերը`8,5% -ից մինչև 58,2%:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը 2018 թվականի առաջին կիսամյակում նվազել է 65.1%
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 11:07

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների տարեկան միագումար զուտ շահույթը 2018 թվականի առաջին կիսամյակում նվազել է 65.1% (նախորդ տարվա 51.6% անկման փոխարեն), կազմելով 443.2 մլն դրամ կամ $ 919 հազար:

Հայաստանի ապահովագրական հատվածն առաջին կիսամյակում 26,7% -ով կրճատել է տարեկան հարկային վճարները
 Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 18:58

Արմինֆո.Հայաստանի ապահովագրական հատվածը 2018 թվականի առաջին կիսամյակում վճարել է 1,1 մլրդ դրամի հարկեր, ինչը 26,7% -ով ցածր է, քան մեկ տարի առաջ: Այդ գումարից 995,5 մլն դրամ կազմել են ուղղակի հարկերը (եկամտահարկ և շահութահարկ), ինչը 28,9% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում, ըստ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների, ներառվել են շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

2018-ի I եռամսյակում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումներն աճել են, իսկ բժշկական ապահովագրության գծով`մի քանի անգամ ավելացել
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 16:35

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2018 թվականի I եռամսյակում իրականացրել են 5.7 մլրդ.դրամի կամ $ 11.9 մլն ապահովագրական հատուցումներ (թվերը հիմնված են ընկերությունների հաշվետվությունների և ԿԲ չափանիշների վրա): Տարեկան կտրվածքով հատուցումներն աճել են 36.9%: Ընդ որում, ապահովագրական պրեմիաների գծով գրանցվել է 47.6% աճ, մինչև 14.1 մլրդ դրամ կամ $ 29.3 մլն: Միևնույն ժամանակ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենկինգի, հատուցումների տարեկան աճ է ապահովվել բոլոր վեց ընկերություններում, իսկ ամենամեծ աճը` «Նաիրի Ինշուրանս»- ի մոտ`67.8%:

Հայաստանում ապահովագրական պրեմիաները 2018 թվականի ապրիլի 1-ի դրոթյամբ աճել են, իսկ հատուցումների տեմպերը նվազել են
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 15:12

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2018-ի I եռամսյակում աճել են 47.9% տարեկան, իսկ հատուցումները`26%: Միայն առաջին եռամսյակում պրեմիաներն աճել են 36.1%, իսկ հատուցումները նվազել են 22,2%: 2018-ի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 13,8 մլրդ դրամ, իսկ հատուցումները`5.4 մլրդ դրամ:

Հայաստանում ՊԲԱ փուլային ներդրումն ակտիվացրել է մանրածախ ապահովագրությունը և կտրուկ արագացրել կորպորատիվի աճը
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 13:58

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաներ պորտֆելներում 2018 թվականի I եռամսյակում կազմել է 36,8% (5,2 մլրդ. դրամ), կորպորատիվինը` 63.2% (8.9 մլրդ դրամ): Ընդ որում. Մանրածախի տարեկան դինամիկան աճել է 4.4%, իսկ կորպորատիվինը`94,5%: Մինչև ԱՊՊԱ և պետական ​​աշխատողների պարտադիր անհատական ​​ապահովագրությունը կորպորատիվի մասնաբաժինը զգալի գերակշռում էր մանրածախին:

Բյուրո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2017-ին 55.3% -ից աճել է 2017 թ. մինչև 66%
 Ուրբաթ, 30 Մարտի 2018, 19:10

Արմինֆո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2017 թվականին աճել է մոտ 11տոկոսային կետով, կազմելով մոտ 66%: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կանխատեսում է, որ 2018 թ. վերջին ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը կկազմի մոտ 70%
 Ուրբաթ, 30 Մարտի 2018, 15:45

Արմինֆո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2018 թվականի վերջին կկազմի մոտ 70%: Մարտի 30-ին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Հայաստանի ապահովագրական համակարգի խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Ռոսգոսստրախ Արմենիան» ապահովագրական ընկերությունը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 20:42

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2017 թվականին վճարել է 2.652 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`26.8%: Նշված գումարից 91,4% -ը կամ 2,425 մլրդ դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ): Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, 2017 թվականի արդյունքներով ներառվել են շուկայում գործող ապահովագրական բոլոր 6  ընկերությունները:

Բժշկական ապահովագրության պրեմիաների ծավալը Հայաստանում 2017 թվականին  ավելացել է 28,1 տոկոսով
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 18:15

Արմինֆո. Բժշկական ապահովագրության պրեմիաների ծավալը Հայաստանում 2017 թվականին  ավելացել է 28,1%, մինչև 7,1 մլրդ դրամ ($ 14.7 մլն), իսկ հատուցումների ծավալը`17,8%, մինչև 4.03 մլրդ դրամ ($ 8.3 մլն): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, բժշկական ապահովագրական շուկայի աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել են, հիմնականում 2017-ի հոկտեմբերից քաղաքացիական ծառայողների համար պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) առաջին փուլի ներդրման հետևանքով:

Հայաստանում է մանրածախ ապահովագրության շուկայի ծավալի աճի տեմպերը 2017թ. արագացել են`0,2% -ից մինչև 4,5%, իսկ կորպորատիվինը`12,1% -ից մինչև 8.5%
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 17:12

Արմինֆո. Հայաստանում մանրածախ ապահովագրության պորտֆելի մասնաբաժինը 2017 թվականին կազմել է 56.1% (19.6 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`43.9% (15.3 մլրդ դրամ): Ընդ որում, մանրածախի աճի տեմպերն արագացել են 4.5%, իսկ կորպորատիվինը դանդաղել է` մինչև 8.5%: Նախքան Հայաստանում ԱՊՊԱ համակարգի, ինչպես նաև պետական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը գերազանցում էր մանրածախի մասնաբաժինը:

Ապահովագրական հատուցումների ԱՊՊԱ գծով վերընթաց տրենդը կտրուկ արագացել է, իսկ ԿԱՍԿՈ գծով դանդաղել է
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 13:48

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2017 թվականին ապահովագրական տարբեր դասերով իրականացրել են 17.8 մլրդ դրամի կամ $ 36.7 մլն-ի հատուցում (թվերը բերված են ՀՀ ԿԲ ստանդարտներով կազմված հաշվետվությունների հիման վրա): Հաշվետու տարում ապահովագրողների հատուցումներն աճել են 24.9%, 2016-ի 4.9% -ի փոխարեն: Իսկ ապահովագրական պրեմիաների գծով արձանագրվել է 6.2% տարեկան աճ, մինչև 34.9 մլրդ դրամ կամ $ 72.2 մլն, 2016-ի 5% աճի համեմատ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Ապահովագրական Ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են արձանագրել Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները, իսկ ամենամեծ աճը` ՌԵՍՈ ընկերությունը`55.5% և «Նաիրա Ինշուրանսը»`51.6%, իսկ ամենափոքր աճը` Ռոսգոսստրախ Արմենիան»` 7,8%:

2017 թ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է 58%-ով՝ մինչև $3.3 մլն
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 09:25

Արմինֆո. 2017 թ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է 58%-ով (2016 թ. 34%-ի փոխարեն)՝ կազմելով 1.6 մլրդ դրամ կամ $3.3 մլն:

Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրական պրեմիաների աճը շարունակում է զգալիորեն զիջել հատուցումների աճին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 14:52

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաներիի աճը 2017-ին դանդաղել է`5,7% -ից մինչև 6,8%, իսկ ապահովագրական հատուցումների դինամիկայի 13.7% անկումը փոխարինվել է 30,4% աճով: 2018 թվականի հունվարի 1-ին ապահովագրական ընկերությունների պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 34,1 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`18,6 մլրդ դրամ (ըստ Ընկերությունների հաշվետվությունների, IFRS ստանդարտներով):

Հայաստանի Ֆինանսական հաշտարարը նշել է 2017 թ. լավագույն գործընկերներին
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 14:03

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներ են ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը և Յունիբանկը: Ինչպես  հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինասական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, այդ ֆինանսական կազմակերպություններն աչքի են ընկել համագործակցության որակով և կողմերի հաշտեցման ճանապարհով լուծված գործերի թվով:

«Նաիրի ինշուրանս՚ ԱԸ-ն ԶԼՄ-ներին հորդորել է իր և իր բաժնետիրոջ անունների հետ չկապել Բագրատաշենի մաքսատանն ստեղծված իրավիճակը և իրեն չվերագրել իրականությանը չհամապատասխանող գործողություններ
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2018, 21:00

Արմինֆո.«Նաիրի ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը ԶԼՄ-ներին հորդորել է իր և իր բաժնետիրոջ անունների հետ չկապել Բագրատաշենի մաքսատանն ստեղծված իրավիճակը և իրեն չվերագրել իրականությանը չհամապատասխանող գործողություններ: Այդպիսին է ԱրմԻնֆո-ի հարցմանը «Նաիրի ինշուրանս՚ ապահովագրական ՍՊԸ պաշտոնական պատասխանի համատեքստը՝ Բագրատաշենի մաքսակետում «Թոփ-Սփին՚ ՍՊԸ միջոցով ավտոապահովագրության մենաշնորհային իրականացման վերաբերյալ շրջանառվող լուրերի հավաստիության առնչությամբ:



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26