ՀՀ ԿԲ մեղմացրել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը՝ դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2016, 13:44

Արմինֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:

Հայաստանի բանկերը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել են 19,4 մլրդ դրամի հարկեր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 21:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել է 19,4 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,7% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշվբած գումարի ավելի քան 90% կամ 17.4 մլրդ. դրամը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նախորդ տարվա ցոցանիշին զիջելով 15%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող 19 բանկերից 13-ը: Նրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Հայբիզնեսբանկը, որոնցից չորսն առաջատարների հնգյակում էին նաև նախորդ տարում: 2016 թվականի I կիսամյակում լավագույն հինգ բանկերը երկրի պետական գանձապետարանին են վճարել 10,1 մլրդ դրամ (տարեկան անկումը`16,3%), որից 9,3 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`16,8%):

 Հինգշաբթի, 28 Հուլիսի 2016, 15:09

Արմինֆո.

Արժեթղթերից հետո Յունիբանկը բորսայի հիմնական Abond հարթակ է դուրս բերել 5 մլն. դոլար ծավալով և 8% տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը
 Հինգշաբթի, 30 Հունիսի 2016, 18:58

Արմինֆո. Յունիբանկը դուրս է եկել պարտատոմսերի ներքին շուկա: 2016թ.-ի հունիսի 30-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը հունիսի 15-ին ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2016, 19:51

Արմինֆո. 2016 թվականի հունիսի 15-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 22,704,347 հատ բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:  

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 19.4 մլն.դոլարի հարկեր
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2016, 17:23

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 9.3 մլրդ.դրամի կամ 19.4 մլն.դոլարի հարկեր, ինչը 4% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշված գումարի ավելի քան 88% -ը կամ 8.2 մլրդ.դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը` 6%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել երկրի 21 բանկերից 13-ը (2015-ի I եռամսյակում նույնպես եղել է 13): Խոշորագույն հարկատու-բանկերի հնգյակում են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը, որոնք առաջատարների հնգյակում են եղել նաև նախորդ տարի: 2016 թվականի առաջին եռամսյակում առաջատար հնգյակը պետական ​​գանձարանին է ուղղել 4,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`8%), որից 4 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`7%):

Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, բայց վարկային եկամուտների դերը զգալի չի եղել
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 19:08

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, մինչև 3,1 մլրդ դրամ ($ 6.4 մլն), բայց վարկային եկամուտների դերը այնքան էլ էական չի եղել: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Էքսպրես-Ռենկինգի, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված էր չորս բանկերի ցուցանիշներով, որոնք վնասներից կտրուկ ազատվելով դուրս եկան շահութաբերության, ապահովելով 2-4 անգամ տարեկան աճ: Ընդհանուր առմամբ I եռամսյակում շահավետ է աշխատել 16 բանկ, որոնցից 7-ը վատթարացել են ֆինանսական արդյունքները 18-71%:

Յունիբանկի բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2016, 16:43

Արմինֆո. 2016 թվականի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿե ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Չաշխատող վարկերի հսկայական մասի դուրսգրումն 2014-ի շահույթից, 2015-ին բանկերին ապահովեց միագումար զուտ շահույթի աճ`ակնկալվող անկման փոխարեն
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի մեծ մասն 2015 թվականի տարեկան հաշվետվություններում ճշգրտեցին 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները, արդյունքում – 2015 թվականին ակնկալվող 32.8% անկման փոխարեն արձանագրեցին 12.4% աճ, մինչև 18.3 մլրդ.դրամ (37.7 մլն.դոլար):

2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի` 2017-ի նորմատիվը
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:55

Արմինֆո. 2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 խոշորագույն բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ.դրամի նորմատիվը, որը ռեգուլյատորի կողմից նախատեսված է 2017 թվականից: Դրանք են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ:

Հայաստանի բանկային համակարգի հարկային վճարները մեկ տարում աճել են 10%
 Ուրբաթ, 29 Հունվարի 2016, 17:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2015-ին պետբյուջեին վճարել է 41.4 մլրդ. դրամ, տարեկան աճը` 10%: Այդ գումարից 37.2 մլրդ դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում երկրի 22 բանկերից (այդ թվում նաև Համահայկական բանկը) տեղ են զբաղեցրել 13-ը (2014 թվականի 11-ի համեմատ): Դրանց թվում լավագույն հինգ բանկերն են` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը և Հայբիզնեսբանկը:

Ա.Ջավադյան. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար
 Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015, 22:31

Արմինֆո. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար: Արդյունքում, հաջողվեց կանխել բնակչության գնողունակության հետագա անկումն` առանց այն էլ ցածր եկամուտների պատճառով: Այս մասին դեկտեմբերի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած տոնական ընդունելության ժամանակ հայտարարել է երկրի գլխավոր բանկիր Արթուր Ջավադյանը:

IPO-ի արդյունքում Յունիբանկին հաջողվել է շուկայից ներգրավել 2.455 մլրդ.դրամ
 Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015, 16:22

Արմինֆո. NasdaqOMX Armeniaբորսայում կայացրած IPO-ի արդյունքում Յունիբանկին հաջողվել է շուկայից կապիտալին ներգրավել 2.455 մլրդ. դրամ: Տեղաբաշխման արդյունքում կնքվել է 186 գործարք` 10672471 սովորական անվանական բաժնեըոմսերի ձեռքբերումով և 2.455 մլրդ.դրամ ծավալով: Մեկ բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 100 դրամ: Բանկը վերջին 2 ամիսներին նախնական հայտերը ձևավորել է 230 դրամով: Փաստորեն, այդ հայտերի ձևակերպումը տեղի է ունեցել գործարքների տեսքով: Բաժնտոմսերի տեղաբաշխումը մեկնարկել էր դեկտեմբերի 18-ին և ավարտվել դեկտեմբերի 24-ին:

Gallup International. Հայաստանի ֆինանսական կազմակերպություններից ամենից մեծ մասսայականություն են վայելում ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 16:59

Արմինֆո. Gallup International ամերկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման արդյւոնքում հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆինանսա-վարկային կազմակերպութւոններից ամենից մեծ մասսայականություն է վայելում ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին տեղեկացրել է Gallup International ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով կատարված հարցման արդյունքները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» թիմը 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 8-րդ առաջնությունում
 Երեթշաբթի, 24 Նոյեմբերի 2015, 14:12
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 8-րդ առաջնության մրցաշարի լավագույն թիմային արդյունքով  2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ՎՏԲ- Հայ
Յունիբանկի «ժողովրդական IPO-ն». առավելություններն ու թերությունները
 Կիրակի, 8 Նոյեմբերի 2015, 00:33

ԱրմԻնֆո: Յունիբանկը  «ժողովրդական IPO»-ի առաջխաղացման գովազդային ակտիվ արշավ է իրականացնում: Դատելով գովազդային հաղորդագրություններից, Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ բանկը կազմակերպում է իր բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն և Ջիվան Գասպարյանի, Արթուր Աբրահամի ու Դմիտրի Դիբրովի նման հանրահայտ անձանց անունից պոտենցիալ բաժնետերերին առաջարկում «միանալ մեր ընտանիքին»: Անկասկած, բանկը հետաքրքիր միջոցառում է ձեռնարկել, սակայն, առայժմ այն ուղեկցվում է միայն լավ գովազդով և մի շարք ԶԼՄ-ների PR-աջակցությամբ: Բայց երկրի ֆինանսական շուկայի համար այդքան կարևոր նախաձեռնության՝ «ժողովրդական IPO»-ի ուժեղ և թույլ կողմերի մասնագիտական վերլուծությունը դեռևս թերի է: Ներկայիս տնտեսական իրավիճակում Յունիբանկի IPO-ի առավելությունների ու թերությունների մասին է ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակցի հետ կիսվում AmRating ազգային վարկանիշային գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը:    

 Երեթշաբթի, 27 Հոկտեմբերի 2015, 09:20

Արմինֆո.

Հայկական «Յունիաբանկը» պատրաստվում է նոր IPO-ի
 Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2015, 21:07

Արմինֆո. Հայկական «Յունիաբանկը» պատրաստվում է նոր IPO-ի անցկացմանը NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայում: Այս մասին բանկը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի էջերում:

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեին է վճարել 22.558 մլրդ.դրամի հարկեր, իսկ առաջատարն է Ամերիաբանկը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2015, 20:07

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեին վճարել է 22.558 մլրդ դրամի հարկեր, ինչը 6.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:Նշված գումարից, 20.633 մլրդ.դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում  երկրում գործող 21 բանկերից տեղ են գրավել 15-ը (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 11): Դրանց թվում են` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը ու Արդշինբանկը:



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95