Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում
 Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022, 12:31

Արմինֆո.Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով:

Հնդկաստանը շուրջ 1,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ համայնքների զարգացման համար
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022, 14:08

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին հավանությւոն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ համայնքների զարգացման բարձր արդյունավետ ծրագրերի իրականացման համար Հնդկաստանի դրամաշնորհային աջակցության մասին 2022 թվականի հուլիսի 4-ին ստորագրված   փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրին:

ԱՄՀ-ը կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը
 Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022, 14:55

Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։

IFC-ի նոր վարկ Evocabank-ին` Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու համար  
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022, 20:14

Արմինֆո.Հայաստանում փոքր բիզնեսի բարգավաճմանն օգնելու նպատակով, Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 15 միլիոն դոլար վարկ է տրամադրում Evocabank-ին, որը կօգնի խթանել  տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը COVID-19-ի ձգձգվող ազդեցության պայմաններում:

Սեպտեմբերյան անկանխիկ գնումների 10% հետվճարը կարող է գերազանցել միլիարդ դրամը
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022, 14:40

Արմինֆո.Ս.թ. սեպտեմբերին կատարված անկանխիկ գնումների դիմաց թոշակառուների եւ նպաստառու անձանց համար հետվճարը կարող է գերազանցել մեկ միլիարդ դրամը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022, 18:52

Արմինֆո.Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ֆինանսավորելու միջոցով: Ֆինանսավորումը տրամադրվելու է և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով:

"ԱԿԲԱ Բանկ"-ը միացել է թոշակառուների և նպաստառուների համար նախատեսված հետվճարի ծրագրին
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 13:37

Արմինֆո. "ԱԿԲԱ Բանկ" ԲԲԸ-ն պաշտոնապես դարձել է չորրորդ բանկը, որը միացել է պետական ծրագրին, որի շրջանակներում թոշակառուներն ու նպաստառուները արդեն հուլիսի 1-ից ստանում են 10 տոկոս հետվճար բանկային քարտերով վճարումներ կատարելիս: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Արդշինբանկը ճանաչվել է տարվա մանրածախ բանկ՝ Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022, 11:27

Արմինֆո.Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022 մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում։

Orion-ը եւ BAJ Accelerator-ը գործարկում են հերթական ծրագիրը սթարթափների աճի համար
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 17:18

Արմինֆո. Orion Worldwide Innovations-ը Նյու Յորքի BAJ Accelerator-ի հետ համատեղ սեպտեմբերի 18-23-ը գործարկում են սթարթափների աճի արագացման 9-րդ խմբի ծրագիր: Նախորդ 8 խմբերին մասնակցել են 94 սթարթափներ, որից 53-ը՝ հայկական (գործող Հայաստանում կամ այլ երկրներում):

Սեպտեմբերի վերջին Դիլիջանում մեկնարկում է "Ներուժ" մասնագիտական հայրենադարձության ծրագիրը
 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022, 19:49

Արմինֆո.Սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում կիրականացվի "Ներուժ 3.0" մասնագիտական հայրենադարձության ծրագիրը, որին կմասնակցեն 30 ստրատափ-թիմերի ավելի քան 60 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասին Հայաստանի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել Է բարձրեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։

2022թ. սեպտեմբերից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022, 12:14

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է որոշում՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու, կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացնելու նպատակով:

ԵՏՀ կոլեգիան ԵԱՏՄ-ում մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ է սահմանել 2023 թվականի համար
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2022, 18:34

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 23-ին որոշում է ընդունել 2023 թվականի համար մսամթերքի և կաթնամթերքի մի շարք տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանելու և բաշխելու մասին: Այս մասին հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Մեղրիի սահմանային անցակետում շինարարական աշխատանքները կսկսվեն, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին
 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022, 17:29

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության  հետ։ 

500-ից ավելի զինծառայողներ կկարողանան օգտվել արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից
 Հինգշաբթի, 28 Հուլիսի 2022, 12:59

Արմինֆո. Նպատակ ունենալով ընդլայնելու ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային ծրագրի շահառուների շրջանակը՝ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ:

Հայաստանը կմիանա Ապօրինի եկամուտներին հակազդման ոլորտում տեղեկատվության փոխանակման համաձայնագրին
 Հինգշաբթի, 28 Հուլիսի 2022, 12:56

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 28-ին հավանություն է տվել "Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդման ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին" ՀՀ օրենքի նախագիծը վավերացնելու մասին " ՀՀ օրենքի նախագծին:

2022թ. կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է. Ֆինանսների նախարար
 Հինգշաբթի, 30 Հունիսի 2022, 13:06

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

ՀԱԷԿ-ը միացել է երկրի միասնական էներգահամակարգին
 Ուրբաթ, 24 Հունիսի 2022, 16:11

Արմինֆո. Ս/թ հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 20:56-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2022-ի ավարտը: Այդ մասին հաղորդել է ՀԱԷԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանը փոխում է համայնքներից սուբվենցիոն հայտերի ներկայացման կարգը
 Հինգշաբթի, 23 Հունիսի 2022, 14:07

Արմինֆո. ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում են
 Հինգշաբթի, 23 Հունիսի 2022, 00:38

Արմինֆո. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։

Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 17:34

Արմինֆո.Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվեց հետևյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։ Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84