ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մտադիր է 2016 թվականին վարկային պորտֆելն ավելացնել 5-8%
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2016, 19:04

Արմինֆո. 2016 թվականին ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մտադիր է վարկային պորտֆելն ավելեացնել 5-8%, չնայած ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորման հետ կապված հսկայական աշխատանքներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կոմերցիոն տնօրեն Արամ Բալոյանը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից Ինեկոբանկը ճանաչվել է «2015թ. լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»
 Հինգշաբթի, 31 Մարտի 2016, 18:16

Արմինֆո. 2016թ. փետրվարին Միլանում տեղի ունեցավ ՄՖԿ-ի կողմից կազմակերպված «Global Trade Partners Meeting» 7-րդ տարեկան համաժողովը, որտեղ Ինեկոբանկը արժանացավ «Լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» մրցանակին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,

ՀՀ ԿԲ. ԿԿՀ խնայողությունների մոտ 30%-ը պահվում է բանկային ավանդներում և օգտագործվում Հայաստանի տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2016, 19:18

Արմինֆո. Կուտակային կենսաթոշակային համակարգի (ԿԿՀ) խնայողությունների մոտ 30%-ը պահվում է բանկային ավանդներում և օգտագործվում Հայաստանի տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման համար: Այս մասին մարտի 23-ին տնտեսական լրագրողների Ակումբի ևKondard Adenauer Stiftungընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կառավարման դեպարտամենտի ղեկավար Կարեն Հակոբյանն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրուցելով երկրի բանկային համակարգի վրա Կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցության մասին: «Եթե խոսենք կենսաթոշակային համակարգի ազդեցության մասին, ապա կարող են տալ միայն դրական գնահատական»,-նշել է նա:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում կազմել է 0.7%, իսկ տարեկան եկամտաբերությունը` 7%
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2016, 17:48

Արմինֆո. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումումից ի վեր այդ համակարգի ակտիվների մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 0.7% կամ 35.5 մլրդ.դրամ: Այդ գումարից 16.5 մլրդ.դրամը կազմում են ծրագրի մասնակիցների վճարները, 16.5 մլրդ.դրամը` պետական համաֆինանսավորումը, իսկ 2.5 մլրդ. դրամը` Կենսաթոշակային հիմնադրամի եկամուտները: Այս մասին մարտի 23-ին տնտեսական լրագրողների Ակումբի ևKondard Adenauer Stiftungընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կառավարման դեպարտամենտի ղեկավար Կարեն Հակոբյանը, հավելելով, որ կենսաթոշակային խնայողությունների եկամտաբերոթյունը, կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում, կազմել է տարեկան 7%:

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար
 Շաբաթ, 12 Մարտի 2016, 14:01

Արմինֆո2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5%-ից մինչև 3%: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2%: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի բանկային համակարգի նոր պատկերի և հեռանկարների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Անելիք Բանկը մտադիր է առնվազն պահպանել իր դիրքերը հայաստանյան շուկայում
 Հինգշաբթի, 11 Փետրվարի 2016, 21:11

Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակն, ընդհանրապես, չէր կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ ֆինանսական շուկայի վրա: Արդյունքում, 2015 թվականին տնտեսական ակտիվությունը երկրում 3.9%-ից դանդաղեց մինչև 3.1%, տրանսֆերտների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, արտաքին առևտրի շրջանառության տրենդը դարձավ բացասական, հատկապես ներմուծման առումով: Բանկային հատվածում եռամսյակային կտրվածքով սկսեց կրճատվել վարկավորումը, նկատվում էր ակտիվների որակի ավելի արագ վատթարացում, իսկ արդյունքում, բանկային հատվածի շահույթը տոքսիկ վարկերի դուրսգրումներից հետո սկսեց աստիճանաբար մարել: Բանկերն ստիպված էին նշված խնդիրները լուծել ռեգուլյատորի կողմից ներկայացված նորմատիվային պահանջի կատարմանը զուգահեռ, որի համաձայն, 2017 թվականից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Դա չէր կարող չկրճատել նաև դերակատարների թիվը շուկայում, ինչն էլ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին, երբ ՊրոԿրեդիտ Բանկը միավորվեց ԻՆԵԿՈԲԱՆԿԻ, իսկ ղազախական ԲՏԱ բանկի դուստրը՝ Հայէկոնոմբանկի հետ: Միաձուլումների և միավորումների գործընթացը կշարունակվի մինչև 2017 թվականը, որից հետո, ինչպես գտնում են փորձագետները, կմնան 10-12 բանկեր: Շուկայի հեռանկարների և հնարավոր զարգացումների շուրջ իր տեսլականն է ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ զրույցում ներկայացնում Անելիք Բանկի ֆինանսական տնօեն Ռուբեն Մելիքյանը:

Չաշխատող վարկերի հսկայական մասի դուրսգրումն 2014-ի շահույթից, 2015-ին բանկերին ապահովեց միագումար զուտ շահույթի աճ`ակնկալվող անկման փոխարեն
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի մեծ մասն 2015 թվականի տարեկան հաշվետվություններում ճշգրտեցին 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները, արդյունքում – 2015 թվականին ակնկալվող 32.8% անկման փոխարեն արձանագրեցին 12.4% աճ, մինչև 18.3 մլրդ.դրամ (37.7 մլն.դոլար):

2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի` 2017-ի նորմատիվը
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:55

Արմինֆո. 2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 խոշորագույն բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ.դրամի նորմատիվը, որը ռեգուլյատորի կողմից նախատեսված է 2017 թվականից: Դրանք են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2016, 20:00

Արմինֆո.  ՀՀ Ազգային Ժողովում հնչած ՛՛ՊրոԿրեդիտ բանկը փակելու և հարյուրավոր մարդկանց դուրս թողնելու՛՛ վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է.

Հայաստանի բանկային համակարգի հարկային վճարները մեկ տարում աճել են 10%
 Ուրբաթ, 29 Հունվարի 2016, 17:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2015-ին պետբյուջեին վճարել է 41.4 մլրդ. դրամ, տարեկան աճը` 10%: Այդ գումարից 37.2 մլրդ դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում երկրի 22 բանկերից (այդ թվում նաև Համահայկական բանկը) տեղ են զբաղեցրել 13-ը (2014 թվականի 11-ի համեմատ): Դրանց թվում լավագույն հինգ բանկերն են` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը և Հայբիզնեսբանկը:

Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում ակտիվ վճարողների թիվը հասել է 130 հազարի, իսկ ընդհանուր ներդրված գումարի չափը` 15.2 մլրդ դրամի
 Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2015, 17:06

Արմինֆո. Հայաստանում 2015 թվականին կենսաթոշակային համակարգին միացել 56845 մարդ: Համակարգում ակտիվ վճարողների թիվը հասել է 130 հազարի, իսկ նրանց կողմից ներդրված ընդհանուր գումարը դեկտեմբերի 15-ին կազմել է 15.2 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը, այս գումարի 7.6 մլրդ.դրամը կազմում է պետական համաֆինանսավորման բաժինը:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ հաջողության բանաձևը լավատեսական է, չնայած տրենդին
 Երեթշաբթի, 22 Դեկտեմբերի 2015, 14:06
ԱրմԻնֆո . Հայաստանյան շուկայի սպառողական վարկավորման պիոները և առաջատարներից մեկը՝ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ շուտով կդառնա Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մե�
Բանկերի միաձուլման դեպքում միավորվող բանկի ցպահանջ ավանդների գործողության ռեժիմը պահպանվում է 1 տարի, ժամկետային ավանդներինը`պայմանագրային ժամկետը
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 19:55

Արմինֆո. Բանկերի միաձուլման դեպքում միավորվող բանկի ցպահանջ ավանդները գործողության ռեժիմը պահպանում է 1 տարվա ընթացքում, իսկ ժամկետային ավանդները պահպանում են պայմանագրային ժամկետը և պայմանները: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կնտրոնական բանկի փոխնախագահ Նրսես Երիցյանը, ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու » մասին ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների փաթեթը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 1.88 մլրդ ՀՀ դրամով
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 19:27

Արմինֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 1.88 մլրդ ՀՀ դրամով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, կապիտալի ուղղակի համալրումն ապահովել է «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետեր` լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.-ը:

ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը IFC-ի օժանդակությամբ ձեռք է բերում ՊրոԿրեդիտ Բանկը
 Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2015, 19:52

Արմինֆո. Հայկական ԻՆԵԿՈԲԱՆԿIFC օժանդակությամբ ձեռք է բերում ՊրոԿրեդիտ Բանկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) մամուլի ծառայությունից, ընդունվել է Ինեկոբանկին 20 մլն.դոլար տրամադրելու մասին որոշում` ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորվելու նպատակով:  

Ինեկոբանկը շուկա է դուրս բերել հաշիվների կառավարման ԻնեկոՄոբայլ նոր հեռահար հավելվածը` սմարթֆոնների և պլանշետների համար
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2015, 14:15

Արմինֆո. Ինեկոբանկը հանդես է գալիս բանկային ծառայությունների հեռահար կառավարման նոր գործիքով` ԻնեկոՄոբայլ հավելվածով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Հավելվածը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա կառավարել հաշիվները, մասնավորապես.

Այսուհետ ԻՆԵԿՈԲԱՆԿՈՒՄ կարելի է դրամական փոխանցումներն արագ ստանալ հեռախոսով կամ SMS հաղորդագրության միջոցով
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2015, 15:21

Արմինֆո. ԻՆԵԿՈԲԱՆԿՆ իր բոլոր հաշվետեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում “INTER EXPRESS”, “MONEY GRAM”, “UNISTREAM”, “INTEL EXPRESS”, “AVERS”, “ANELIK”, “SIGUE և “CONVERS TRANSFER” համակարգերի միջոցով ուղարկված գումարները ստանալ իրենց ցանկացած (խնայողական, ընթացիկ կամ քարտային) հաշվին, ցանկացած արժույթով առանց բանկ այցելելու` SMS հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսազանգի միջոցով:

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեին է վճարել 22.558 մլրդ.դրամի հարկեր, իսկ առաջատարն է Ամերիաբանկը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2015, 20:07

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեին վճարել է 22.558 մլրդ դրամի հարկեր, ինչը 6.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:Նշված գումարից, 20.633 մլրդ.դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում  երկրում գործող 21 բանկերից տեղ են գրավել 15-ը (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 11): Դրանց թվում են` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը ու Արդշինբանկը:

Հերթական շահավետ ակցիան Ինեկոբանկի կողմից՝ Արայ և Տեխնոլայֆ խանութների հետ համատեղ` օգտագործված գումարի 15%-ի չափով վերադարձ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2015, 18:13

Ինեկոբանկը «Արայ» և «Տեխնոլայֆ» խանութների հետ համատեղ ներկայացնում են նոր շահավետ ակցիա Ինեկոբանկի առկա և նոր քարտապանների համար:

ԿԲ. Հայկական գրեթե բոլոր բանկերը մտադիր են մինչև 2017 թվականը համալրել ընդհանուր կապիտալը
 Երեթշաբթի, 26 Մայիսի 2015, 20:26

Հայաստանի գրեթե բոլոր բանկերը Կենտրոնական բանկին ներկայացված իրենց ռազմավարական զարագացման ծրագրերում մտադիր են մինչև 2017 թվականը համալրել ընդհանուր կապիտալները: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով, որոշ բանկեր արդեն համալրել են կապիտալը, իսկ մյուսները պատրաստվում են դա անել առաջիկայում, ինչի մասին ժամանակին կտեղեկացնեն:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84