Պարապուրդի մատնված անշարժ գույքը Հայաստանում կհարկվի պրոգրեսիվ գույքահարկով
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017, 21:00

Արմինֆո. ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին:

Հայաստանը մտադիր է ԱՄՀ և ՀԲ հետ շարունակել համագործակցությունը նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017, 13:10

Արմինֆո.Հայաստանը մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ շարունակել համագործակցությունը տնտեսական և սոցիալական ոլորտի նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով, որ ԱՄՀ և ՀԲ հետ Հայաստանի սերտ համագործակցությունն ունի մշտական և շարունակական բնույթ, իսկ ծրագրերը զանազան են և ուղղված են բարեփոխումներին` բազմաթիվ ուղղություններով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը Ասիական զարգացման բանկը քննարկել են նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունները
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 20:01

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մայիսի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը բացատրել է Հայաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների անհամապատասխանությունը
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 19:55

Արմինֆո.Հայաստանի 2017 թվականի տնտեսական աճի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումներում նկատվում են պահպանողական որոշ տարրեր: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով անհամապատասխանությունը միջազգային կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների միջև:

Հայաստանը գերակատարել է եռամսյակի հարկահավաքը
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 17:35

Արմինֆո. Հայաստանը 2017 թվականի առաջին երեք ամիսներին արդեն գերակատարել է հարկահավաքի ծավալները: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո:

ԱՄՀ հետ Հայաստանի օրակարգն ավարտվել է, իսկ նորը դեռ չկա
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 17:17

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրամնադրվող ֆինանասկան օժանդակության նոր օրակարգ դեռ չկա, հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարը լավատեսորեն է տրամադրված երկրի ներդրումային պատկերի առնչությամբ
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 16:59

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը ձեռնպահ է մնացել ներդրումների առնչությամբ հստակ թվեր նշելուց, սակայն նշում է այդ ուղղությամբ աշխուժացումը:

Ֆինանսների նախարարն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017, 20:28

Արմինֆո. Մայիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:

2016 թվականին Հայաստանում թերակատարվել է հարկերի գանձումը, և գերազանցվել է պակասուրդի նախատեսված մակարդակը
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017, 16:02

Արմինֆո. 2016 թվականին Հայաստանում թերակատարվել է հարկերի գանձումը, և 2%-ով  գերազանցվել պակասուրդի նախատեսված մակարդակը: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ապրիլի 27-ին կառավարության  նիստում ներկայացնելով 2016 թվականի պետբյուջեի կատաարման վերաբերյալ հաշվետվությունը:

Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 11:05

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ապրիլի 25-ից գործարկում է ֆիզիկական անձանց համար պետական պարտատոմսերով գործարքների ինտերնետ-համակարգը
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 20:14

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը ապրիլի 25-ից գործարկում է ֆիզիկական անձանց համար պետական պարտատոմսերով գործարքների ինտերնետ-համակարգը: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո մեկնաբանելով պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության կարգը:

Երկրի ՀՆԱ-ի աճ գծով ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության գնահատականները տարբեր են
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 18:26

Արմինֆո. ԱՄՀ և Հայաստանի կառավարության գնահատականները երկրի 2017 թվականի տնտեսական աճի կանխատեսւոմների գծով տարբեր են: Ապրիլի 13-ին, կառավարության նիստից հետո, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կիսվել է կառավարության հավակնոտ ծրագրերով, որի համաձայն, կառավարությունը հավակնում է արձանագրել ՀՆԱ-ի ավելի բարձր աճ, քան ամրագրված է երկրի բյուջեով: Սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամիեին նախօրեին հնչեցրել էր իր կանխատեսումները, որը կկազմի մինչև 2.9%:

ԱՄՀ-ն Հայաստանի պետական պարտքը գնահատել է ընդունելի մակարդակում` հանձնարարելով ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ և զարգացնել գործարար միջավայրը
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017, 21:01

Արմինֆո. ԱՄՀ գնահատմամբ, Հայաստանի պետական պարտքի մակարդակը համեմատաբար բարձր, սակայն, առայժմ տանելի մակարդակում է: Նախօրեին Երևանում այդ մասին լրագրողներին հայտարարել է  Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամիեին:

Համաշխարհային բանկը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կարողությունների զարգացման նպատակով կտրամադրի 1.8 մլն.դոլար
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 14:36

Արմինֆո. Մարտի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների միջև:

ՀՀ ֆինանսների նախարարն առաջարկում է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման պրոբլեմը լուծելու ուղիները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 18:11

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է լուծել պետական ֆինանսերի կառավարման համակարգի պրոբլեմները, մասնավորապես, պետական ֆինասների անարդյունավետ ծախսերը բացառել, ներդնելով պետգնումների էլեկտրոնային համակարգը և վերահսկողության մեխանիզմը: Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի ստվերային բիզնեսը կկրոցնի 15 մլրդ.դրամ
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 17:30

Արմինֆո. ՀՀ կառավարությունը 2017 թվականին  ստվերային բիզնեսի կրճատման հաշվին կհավաքրի 15 մլրդ.դրամով ավելի հարկեր, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

Վարդան Արամյանը չի բացառում Հայաստանի տնտեսական աճի դանդաղման հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից հետո
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 16:32

Արմինֆո. 2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում կարող է մի փոքր նվազել, ներկայիս 6-6.5-ից մինչև 5%: «Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ի աճի 3.2% սպասումները կպահպանվեն, հնարավոր է, որ կգերազանցեն բյուջեով ամրագրված ցուցանիշները, քանի որ ՀՀ կառավարոթյան հավակնությունները չափազանց բարձր են»,-հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանել է քաղաքական կուսակցություններին`երկրի ներկայիս տնտեսական քաղաքականության հակառակորդներին
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 15:35

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ քաղաքական կուսակցությունների նախընտրական խոստումները համարում է նախապես անիրագործելի: «Եթե կա մի ռացիոնալ հնարավորություն, հավատացնում եմ ձեզ, որ մեր թիմը նախընտրական շրջանում առաջին հերթին կգնար դրան», - հայտարարել է Վարդան Արամյանը լրագրողներին, մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

Պետգնումներ. ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է 2016 թվականի արդյունքները և 2017 թվականի հեռանկարները
 Ուրբաթ, 17 Մարտի 2017, 14:52

Արմինֆո. Մարտի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մամուլի ասուլիսը:

ՌԴ կառավարությունը համաձայնվել է Հայաստանին տրամադրել 2.4 մլն.դոլարի նոր դրամաշնորհ
 Հինգշաբթի, 16 Մարտի 2017, 17:43

Արմինֆո. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման ճանապարհային քարտեզի հաջող իրականացման շրջանակներում հաջողվել է տնտեսել ռուսական 14.1 մլն.դոլարի դրամաշնորհի 2.4 մլն.դոլարը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում մարտի 16-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20