Հայաստանի արդյունաբերության հատված ներդրողներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ երկիրն ունի բավարար հզորություններ, այդ խնդիրը կարող է հաղթահարել միայն մեծ հզորության բլոկը
 Երեթշաբթի, 6 Հունիսի 2023, 20:28

Արմինֆո.Մեծամորում գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործումից վերջնականապես հանելուց հետո, առանց լրացուցիչ գեներացնող հզորությունների ներդրման, Հայաստանը չի կարող ապահովել էլեկտրաէներգիայի ներքին սպառումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը՝

Կառավարությունում քննարկել են Ամուլսարի ծրագրի վերագործարկման ժամկետները
 Երեթշաբթի, 6 Հունիսի 2023, 19:02

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր "Telecom Armenia" ԲԲԸ - ն դուրս է գալիս IPO
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 14:54

Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր "Telecom Armenia" ԲԲԸ-ն հայտարարում է IPO-ին դուրս գալու մասին և սկսում է  "Ա" դասի 40 մլն հասարակ անվանական բաժնետոմսերի թողարկումը՝ 8.240 մլրդ դրամ թողարկման ծավալով: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 100 դրամ է, իսկ տեղաբաշխման գինը սահմանվել է 206 դրամ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված "Telecom Armenia" ԲԲԸ բաժնետոմսերի թողարկման ազդագրում։

ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
 Շաբաթ, 27 Մայիսի 2023, 15:12

Արմինֆո.«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի անվանական արժեկտրոնային դրամային (ծածկագիր՝ AMFNCAB2EER0) եւ դոլարային (ծածկագիր՝ AMFNCAB2FER7) պարտատոմսերի տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող եւ շուկա ստեղծող։  

Ինչպես հայտնել են բանկից, պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մայիսի 30-ից հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30։

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների գործարկման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023, 15:32

Արմինֆո.: Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:

ԱՆԻՖ ներդրումային հիմնադրամը 3,9 մլն եվրո կներդնի շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման համար
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023, 16:56

Արմինֆո. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ  կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։

"Հեր-Հեր ՀԷԿ"-ը և "Արմենիկում"-ը պետության հաշվեկշռում պահելը նպատակահարմար չէ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023, 16:54

Արմինֆո."Հեր-Հեր ՀԷԿ" և "Արմենիկում" փակ բաժնետիրական ընկերությունները կսեփականաշնորհվեն. աննպատակահարմար է նման կազմակերպությունները պահել պետական հաշվեկշռում, եթե դրանք պետության համար որևէ խնդիր չեն լուծում:

airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան- Ռիգա երթուղով թռիչքները
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023, 11:14

Արմինֆո. Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

ԵԱԶԲ-ն քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր. բանկի ղեկավար
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023, 13:32

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր: Այդ մասին մայիսի 15 - ին Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասխան ՀՀ-ում բանկի ենթակառուցվածքային նախագծերի մասին հարցին։

ԵԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին. Պոդգուզով
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023, 12:53

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Այդ մասին մայիսի 15 - ին Ալմաթիում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) մասնակից ներդրողների համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023, 17:58

Արմինֆո. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանի տնտեսական աճում ռելոկացիայի գործոնը գնահատվում է մեկ երրորդ
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 18:44

Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճի ռելոկացիայի գործոնը գնահատվում է մեկ երրորդ։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 18:20

Արմինֆո. 2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը:

ՀԾԿՀ-ն հաղորդել է Հայաստանում 5G ցանցի գործարկման համար լիցենզիայի տրամադրման մրցույթի արդյունքների մասին
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 15:54

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել և ավարտել է 700ՄՀց և 800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթները։

«Ամուլսար» ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են. Բնապահպանական ճակատ
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 11:33

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար 250 մլն դոլարի ներդրումները հերթական "փուչիկն" են: Այդ մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունում:

ՄՏՍ բանկն ընդլայնել է երկրների ցանցը դրամական փոխանցումներ իրականացնելու համար, Հայաստանը նույնպես ցանկում է
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 16:55

Արմինֆո. "ՄՏՍ-Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է դրամական փոխանցումների իրականացման համար երկրների ցանկի ընդլայնման մասին: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` Հայաստանում. Առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 17:22

ԱրմինֆոՄիլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

"Գազպրոմ Արմենիա"-ն վերականգնել է առաջատարի դիրքը խոշոր հարկատուների ցուցակում
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023, 16:08

Արմինֆո. 2023 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը ՝ պետբյուջե վճարելով 20.9 մլրդ դրամ (տարեկան 4% աճով), որից 23.6 մլն դրամը՝  մաքսատուրքերի, 1. 6 մլրդ դրամ ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 18.9 մլրդ դրամ՝ անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը: Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մերժել է "ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքը Կիպրոսում գրանցված ընկերությանը
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2023, 17:07

Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) արգելել է "Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ" ընկերության կողմից "ՄՏՍ Հայաստան" -ի 100% բաժնեմասի ձեռք բերման գործարքը:

ՄՊՀ-ը պատասխանատվության միջոցներ է կիրառել մի շարք ձեռնարկությունների նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության համար
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2023, 12:21

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:



Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92