ANEL-ի երիտասարդ ինժեներները ներկայացրել են CartBot-ի նորարարական մշակումը՝ օդանավակայաններում և խոշոր առևտրի կենտրոններում բեռների փոխադրման համար
 Երկուշաբթի, 18 Մարտի 2019, 11:51

Արմինֆո. ANEL-ի երիտասարդ մասնագետներ (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) ներկայացրել են CartBot-ի նորարարական մշակումը ՝ բեռների փոխադրման համար նախատեսված սարքը, որը թույլ է տալիս հարմարավետ ու անվտանգ կազմակերպել ուղևորություններն օդանավակայաններում, խոշոր սուպերմարկետներում ու արդյունաբերական շենքերում:

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ն մտադիր է դառնալ Հայաստանում նորարարությունների և ՓՄՁ-ների <դեսպան>
 Երկուշաբթի, 18 Մարտի 2019, 11:50

Արմինֆո.ԵՄ-ն մտադիր է դառնալ Հայաստանում նորարարությունների և ՓՄՁ-ների <դեսպան>, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին <Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում> ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական մի շարք ընկերություններ և ստարտափներ տեղեկատվական այցի ընթացքում ՝ ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին:

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանի կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը
 Ուրբաթ, 15 Մարտի 2019, 11:22

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:

2018 և 2019 թվականներին վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը 827 մլն դրամ է վերադարձրել  պետբյուջե
 Ուրբաթ, 15 Փետրվարի 2019, 16:14

Արմինֆո. 2018 եւ 2019 թվականներին վարչապետին առընթեր Պետական ​​վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ: «Սա նորաստեղծ կառույցի համար բավական լավ արդյունք է, աշխատանքի ծավալը շատ մեծ է, եւ մենք կաշխատենք առաջնահերթության կարգով», - լրագրողների հետ զրույցում ասել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ
 Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019, 11:48

Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակից կարող են դառնալ

Հայաստանում կձևավորվի չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման աշխատանքային խումբ
 Երկուշաբթի, 11 Փետրվարի 2019, 11:57

Արմինֆո. Հայաստանում կձևավորվի չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման աշխատանքային խումբ: Այդ մասին փետրվարի 11-ին ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 6 Փետրվարի 2019, 20:56

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր
 Հինգշաբթի, 31 Հունվարի 2019, 16:31

Արմինֆո. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Այդ մասին  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Շվեդացի բանկիր Կատարինա Բյորլին Հանսենը  նշանակվել է Կովկասում ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն
 Երեթշաբթի, 15 Հունվարի 2019, 13:02

Արմինֆո.Կատարինա Բյորլին Հանսենը Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել` Հարավային Կովկասի գծով, 2019 թվականի ապրիլի 1-ին և կստանձնի  նոր պաշտոնը:

Մհեր Աբրահամյանը  նշանակվել է IDBank-ի վարչության նախագահի պաշտոնում
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2019, 14:30

Արմինֆո.IDBank-ի խորհրդի որոշմամբ Բանկի Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Մհեր Աբրահամյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին IDBank-ի մամուլի ծառայությունից,  ԿԲ-ը հաստատել է Մհեր Աբրահամյանի թեկնածությունը դեկտեմբերի 19-ի, թիվ 1/880Ա, որոշմամբ:

Հայ-արգենտինական համագործակցության շրջանակներում Արմավիրի մարզում կստեղծվի ինտենսիվ այգի
 Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018, 18:38

Արմինֆո.Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, կիրառելով Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձը, Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։

Մեկ ամսից Հայաստանում շահագործման կհանձնվի կիսափակ տեխնոլոգիաներով աշխարհի ամենամեծ ջերմոցը
 Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018, 16:40

Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել «Սպայկաե ընկերություն։ Նախարարի պաշտոնակատարը եղել է Արարատի մարզում գտնվող ջերմոցային տնտեսությունում, պանրի գործարանում, նոր կառուցվող ջերմոցային համալիրում և սառնարանային տնտեսությունում, շրջայցեր կատարել, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։ 

Արգենտինական պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ժամանակակից փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հարցը
 Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2018, 16:18

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության  պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը:

Հայաստանում կստեղծվի հետազոտական հիմնադրամ
 Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018, 17:40

Արմինֆո. Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոնե հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոնե հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին:

Փաշինյան. Հայաստանը նախատեսում է ագրարայինից դառնալ տեխնոլոգիական երկիր
 Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2018, 19:40

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:

ՎՏԲ -Հայաստան Բանկը Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար սահմանել է անվանական կրթաթոշակ 
 Հինգշաբթի, 9 Օգոստոսի 2018, 17:18

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունում հարկային և մաքսային քաղաքականության, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հարցերը կհամակարգի Արման Պողոսյանը
 Երեթշաբթի, 29 Մայիսի 2018, 13:26

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունում հարկային և մաքսային քաղաքականության, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հարցերը կհամակարգի Արման Պողոսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պողոսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

Երևանում տեղի է ունեցել ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից մեկի` Վիկտոր Իվաննիկովի հիշատակին նվիրված միջազգային համաժողով
 Ուրբաթ, 4 Մայիսի 2018, 15:03

Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցում էին  հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։

«Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Ժոաո Կարելլիոն
 Հինգշաբթի, 3 Մայիսի 2018, 15:19

Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:

Հայաստանում ստորագրվեց Blockchain Open համալսարանի ստեղծման մասին հուշագիր
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 20:27

Արմինֆո. Երևանում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը աշխարհի տարբեր երկրների  ՏՏ ոլորտի ավելի քան 600 մասնագետների մասնակցությամբ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10