Լավագույն ավանդույթներով. կապիտալ ծախսերով Հայաստանը կրկին հետ է մնում ծրագրից, ամենամեծ թերակատարումը Պաշտպանության նախարարության գծով է. Լույս հիմնադրամ
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 18:44

Արմինֆո.Հայաստանի կառավարության հայտարարած կապիտալ ծախսերի կտրուկ աճը 2023 թվականին սպառնում է դառնալ բարի ցանկությունների մանիֆեստ։ Նման հետեւթյան են հանգել «Լույս» հիմնադրամի փորձագետները, որոնք վերլուծել են 2023թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Հայաստանի հետ փոխգործակցության մասին. Մեզ ոչինչ պետք չէ ստեղծել, կարևորը՝ որ ամրապնդվի փոխադարձ վստահությունն ու փոխըմբռնումը
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 12:35

Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճում է, և այս տարվա առաջին յոթ ամիսներին առևտրաշրջանառությունն աճել է 70% - ով ՝ կազմելով 3.7 մլրդ, որից 2 մլրդ-ը Հայաստանից արտահանումն է, 1.7 մլրդ-ը ՝ Ռուսաստանից ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարարների հետ բիզնես - նախաճաշի շրջանակներում իր ողջույնի խոսքում։

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ հետագա զարգացման հետ կապված շատ նրբություններ կան
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 18:45

Արմինֆո. Չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային բարդ իրավիճակին, ԵԱՏՄ - ն լավ է զարգանում, ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է։ Այդ մասին օգոստոսի 24-ին Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վահան Քերոբյան. Առաջին կիսամյակում բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10%  աճ
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 11:18

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 19-ին այցելել է «Armenian Walnut» ընկերություն, որտեղ ծանոթացել է ընկույզի աճեցման և մշակման ողջ ընթացքին։

2018 թվականից սկսած կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր. Փաշինյան
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 17:57

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղաբաշխում է 30 մլն դոլարի պարտատոմսեր. տեղաբաշխողը Արդշինբանկն է
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 13:10

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է 30 մլն դոլարի պարտատոմսերի դեբյուտային թողարկում՝ որի տեղաբաշխողը Արդշինբանկն է: Հայտերի հավաքագրումը մեկնարկում է այս տարվա օգոստոսի 15-ից։ և կգործի մինչև օգոստոսի 31-ը։ Այս մասին նշված է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ։

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը պայմանավորված է գնաճային միջավայրի էական մեղմմամբ
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023, 18:47

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը, ժամանակին արձագանքելով գնաճի զսպմանը, այժմ արդեն կարող է իրեն թույլ տալ երկրորդ անգամ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցմանը՝ 10,5 տոկոսից մինչև 10,25 տոկոս:

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով B+-ից մինչև BB-
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:25

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով' -ից մինչև : Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Տնտեսագետ. առանց արդյունաբերության զարգացման միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:24

Արմինֆո. Հայաստանում, գործնականում, բացակայում է բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականությունը։ Այդ մասին են վկայում, ըստ էության, ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ հայրենական խոշոր հարկատուների ցանկը։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Քերոբյան. ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով գերազանցել է 2026թ. համար նախատեսված ցուցանիշը
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 17:44

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստել է այլընտրանքային արտահանման շուկաների վերլուծություն հայ արտահանողների համար։ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ԱԿՌԱ-ն հաստատել է ԵԱԶԲ-ի վարկային վարկանիշները
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 15:53

Արմինֆո.ԱԿՌԱ վարկանիշային գործակալությունը հաստատել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարկային վարկանիշները միջազգային սանդղակով' A- մակարդակում, կանխատեսումը <կայուն>, ազգային սանդղակով' AAA(RU), կանխատեսումը <կայուն>, հայտագրերի վարկանիշը' A -, պարտատոմսերի վարկանիշը' AAA(RU):

Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել ՀՀ տնտեսության մեջ
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023, 18:33

Արմինֆո.Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային  ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։

Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա շարունակում է ազդել ծառայությունների հատվածը. ԵԱԶԲ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:52

Արմինֆո. Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա դրական են ազդում բոլոր հատվածները, սակայն հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը մեծապես պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով և պահանջարկի ճշգրտմամբ: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված հերթական մակրոտնտեսական տեսության մեջ։

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը չի բացառում, որ 2023 թվականին կհաջողվի հատել 2 մլն զբոսաշրջիկի նշագիծը
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023, 15:16

Արմինֆո. Եթե նման տեմպերը պահպանվեն, ապա 2023 թվականի արդյունքներով, հնարավոր է, մեզ հաջողվի գրանցել 2 մլն զբոսաշրջիկի ցուցանիշ։ Հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը։

Ավարտին է մոտենում Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման ծրագրի իրականացումը
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023, 14:38

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

"Ռոսատոմ-Միջազգային ցանց"-ը Երևանում իրականացնում է "Խելացի քաղաք" նախագիծը
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 17:17

Արմինֆո. "Ռոսատոմ-Միջազգային ցանց"-ը Երևանում իրականացնում է "Խելացի քաղաք" նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ՌՄՑ ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը "Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ" ռազմավարական նստաշրջանում իր ելույթի շրջանակում:

Գևորգ Մանթաշյան. մենք մեծ թվով տվյալներ ենք գեներացնում մեր երկրում, բայց շատ վատ ենք վերլուծում դրանք
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 14:26

Արմինֆո. Մենք մեծ թվով տվյալներ ենք ստեղծում մեր երկրում, բայց դրանք շատ վատ ենք վերլուծում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը՝<Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ> ռազմավարական նստաշրջանի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

ԵԱԶԲ-ը 26 մլն դոլար է հատկացրել Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 15:16

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 26 մլն դոլար կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի բազայի վրա նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորմանը: Համապատասխան վարկային պայմանագիր է կնքվել  H Energy Solutions ընկերության (<Տաշիր> ընկերությունների խումբ) հետ:

Visa-ն եւ Emerging Europe-ը գործարկում են կին ձեռներեցների համար նախատեսված թվային հարթակ
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 12:27

Արմինֆո. Visa-ն հայտարարում է «She's Next» թվային համայնքային հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների կին ձեռներեցների համար։ Հարթակը ստեղծվել է Emerging Europe-ի հետ համատեղ, որը տարածաշրջանում գործունեության պատկառելի փորձ ունեցող հեղինակավոր կենտրոն է։

Վահան Քերոբյան. Մեզ համար կարևոր է լինել թափանցիկ և հասկանալի մեր եվրոպական ու ամերիկյան գործընկերների համար
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 10:13

Արմինֆո. Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում կարևոր է պահպանել թափանցիկության պատշաճ մակարդակ՝ Ռուսաստանի և Բելառուսի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը բացառելու նպատակով: Այդ մասին Երեւանում հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում հայտարարել է Լեհաստանի պետական քարտուղար Գժեգոժ Պիեխովիակը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84