Զախարովան վստահ է. Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման ծախսերն ավելի բարձր կլինեն, քան արեւմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:41

Արմինֆո. Մոսկվան ցավով է արձանագրում, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը նաև "Միր" վճարային համակարգի քարտերի սպասարկման հարցում: Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ գնահատական տալու խնդրանքին ի պատասխան։

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար առաջարկվող պետական տուրքի չափը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:38

Արմինֆո.Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% - ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ "Պետական տուրքի մասին" օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։

Պրոֆեսոր. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 10:50

Արմինֆո. Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին: Այդ մասին իր հոդվածում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի (Հայաստան) նախագահ Վահե Դավթյանը:

ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:19

Արմինֆո.Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։

Ucom, Team Telecom և «Ռոստելեկոմ» ընկերությունները նույնպես անջատել են ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 16:47

Արմինֆո.  Ucom-ը, Team Telecom-ը և «Ռոստելեկոմ»-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլ. Սոլովյովի հեղինակային հաղորդումները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հանուն հանրապետության" կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Վերջ Վրաստանից "գորշ առևտրին". ՊԵԿ-ը փակում է ոչ միայն մանր ձեռնարկատիրության թթվածինը
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:41

Արմինֆո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է խստացնել հետիոտն կարգով անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման նորմերը, սահմանելով ավելի խիստ նորմեր, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած նորմերը: "Սահմանափակումների տակ կհայտնննվի ոչ միայն մանր ձեռնարկատիրությունը, այլև՝ մենք բոլորս", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Bank of Georgia-ի կողմից Ամերիաբանկի ձեռք բերմանը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:59

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 29-ի նիստում  որոշում է կայացվել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել է ՀայաստանիԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ՊԵԿ-ը խոստանում է 2025 թվականից գործարկել ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատ համակարգ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 17:24

Արմինֆո. Հայաստանի հարկային իշխանությունները գնում են արտահանողներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի պարզեցմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ ապրիլի 1-ին խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում:

 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո.

Ռուսական "Միր" քարտերը սպասարկելուց Հայաստանի բանկերի հրաժարվելը Կրեմլում չեն գնահատում որպես ոչ բարեկամական քայլ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 14:51

Արմինֆո. Ռուսական "Միր" քարտերը սպասարկելուց Հայաստանի բանկերի հրաժարվելը Կրեմլում չեն գնահատում որպես ոչ բարեկամական քայլ, այլ նման որոշումը բացատրում են ԱՄՆ-ի ճնշմամբ, հետևում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունից։

Երևանում քննարկվել են ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը վերաբերող հարցեր
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:24

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանն աշխատանքային այց է կատարել Հայաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, պաշտոնատար այլ անձանց հետ:

ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 17:55

Արմինֆո. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը:

 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 17:53

Արմինֆո.

Ֆիզիկական անձանց համար առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կնվազի ավելի քան երկու անգամ
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:17

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության:

Ավելի քան 10 բանկ դարձել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասնակից
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:16

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները. «Ակբա բանկ» ԲԲԸ, «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ, «ԱյԴի բանկ» ՓԲԸ , «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արցախ բանկ» ՓԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Յունիբանկ» ԲԲԸ։

Ռուսական կապիտալի արտահոսքը կարող է իր բացասական հետքը թողնել տնտեսությունում. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:12

Արմինֆո. «Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և դրան առնչվող հիմնախնդիրները» հարցն էր ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 28-ին կայացած խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում։ Նիստին մասնակցելու հրավիրվել էին նաև տնտեսության բնագավառի վերլուծաբաններ, ակադեմիական ոլորտի տեսաբաններ։

Հայաստանն ու Կորեան պատրաստ են խորացնել տնտեսական համագործակցությունը
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 13:01

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54

Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը "Արարատի կոնյակի գործարան" ՍՊԸ ձեռնարկությունում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ կապված Բելառուսի առողջապահության նախարարությունից ստացված նամակի հետ, որում նշված է ձեռնարկության արտադրանքում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների հայտնաբերված խախտումների մասին:

ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54

Արմինֆո.Հայաստանի ռեզիդենտների վարկերի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 2024թ. հունվարին 48,5% - ից նվազել է մինչև 32,8% ։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, որոնք հաշվարկված են բանկերի և վարկային ընկերությունների ցուցանիշներով։

Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:27

Արմինֆո.Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ծանոթ չէ Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում տների կառուցման նախագծի իրագործման մանրամասներին, որտեղ 2021 թվականի իրադարձություններից հետո 10-ից ավելի ընտանիքներ զրկվել են զրկվել են բնակարաններից, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այդ մասին նա հայտարարել է մարտի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում։



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26